ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2013 թվականի N 447-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների չորրորդ փուլին մասնակցելու համար 2013 թվականի հունիսի 18-21-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Գ. Մելքոնյանի, Ա. Մայսուրյանի, Մ. Ծատուրյանի, Գ. Քոչարյանի, Ա. Հարությունյանի և Ա. Սարգսյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են՝
1) Գ. Սաղոյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին.
2) Ա. Բախչագուլյանինը և Դ. Միրզոյանինը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ա. Խաչիկյանինը և Շ. Մխիթարյանինը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Մելքոնյանի՝ Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 10 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. հունիսի 10-ի N 447-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գ. Մելքոնյան |
-ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար) |
|
Ա. Բախչագուլյան |
-ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ (2013 թ. հունիսի 19-21-ը) | |
Ա. Մայսուրյան |
-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ | |
Մ. Ծատուրյան |
-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության հետ համագործակցության վարչության ԽՀԱԱԳ-ի և ԱՀԿ-ի բաժնի պետ | |
Գ. Քոչարյան |
-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ | |
Ա. Խաչիկյան |
-ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ (2013 թ. հունիսի 19-21-ը) | |
Ա. Հարությունյան |
-ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական (2013 թ. հունիսի 18-20-ը) | |
Գ. Սաղոյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային հսկողության վարչության պետ | |
Ա. Սարգսյան |
-ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ (2013 թ. հունիսի 19-21-ը) | |
Դ. Միրզոյան |
-ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության արտաքին կապերի բաժնի պետ (2013 թ. հունիսի 19-21-ը) | |
Շ. Մխիթարյան |
-ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների բաժնի գլխավոր մասնագետ (2013 թ. հունիսի 19-21-ը) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |