ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2010 թվականի N 1033-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 12-ի N 967-Ա որոշումՆ Ուժը կորցրած ճանաչելու ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`
1. Հաստատել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 12-ի «Երևանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 967-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Հ. Աբրահամյան | - ՀՀ Ազգային ժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Գ. Խաչատրյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ |
Վ. Ներսիսյանց | - «Համահայկական բանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Ջավադյան |
- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Մնացականյան | - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Սահակյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ |
Պ. Սաֆարյան | - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Ա. Բախչագուլյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Աշոտյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար |
Ա. Բերբերյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բնօգտագործման էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ |
Ս. Գիշյան | - Հայգյուղփոխբանկի գործադիր տնoրեն (համաձայնությամբ) |
Բ. Բեգլարյան | - «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Վ. Հակոբյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Կ. Ճշմարիտյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Ա. Կիրակոսյան |
- «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Ալեքսանյան | - «Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Հ. Աղաջանյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան |
Ա. Մաթևոսյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան |
Լ. Բադանյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների և վարկի ամբիոնի վարիչ |
Մ. Պետրոսյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի վարիչ |
Ա. Սարգսյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ |
Վ. Սարգսյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր |
Ա. Հայրապետյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ |
Պ. Քալանթարյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ս. Խաչատրյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտ |
Վ. Գևորգյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտ |
Ս. Խառատյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Բնօգտագործման տնտեսագիտություն» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող |
Վ. Ջանգոզյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Բնօգտագործման տնտեսագիտություն» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող |
Մ. Ավանեսովա | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող |
Գ. Ամիրխանյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող |
Շ. Ալեքսանյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող |
Է. Բախշյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Բիզնեսի կազմակերպում» ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող |
(հավելվածը փոփ. 27.01.11 N 55-Ա, 05.03.13 N 176-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |