ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 փետրվարի 2013 թվականի N 160-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1693-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությանը հավանություն տալու մասին» N 1693-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի կառույցների 2013 թվականի աշխատանքային պայմանների բարելավման համար տրամադրվելու է մինչև երկու հարյուր հիսուն միլիոն դրամ:».
2) որոշման 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին և 3.2-րդ կետերով.
«3.1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Հայաստանի Հանրապետության 2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտում ներառել որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) հայտը` յուրաքանչյուր տարի երկու հարյուրական միլիոն դրամ գումարի չափով:
3.2. Դիտարկել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2013-2016 թվականներին որակի ենթակառուցվածքի բարեփոխման համար տրվող գումարները որպես բյուջետային աջակցության մանրամասն գնահատական` որակի ենթակառուցվածքի բարեփոխման միջոցառումների իրականացմանն ուղղված:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. փետրվարի 26 Երևան |