Գլխավոր տեղեկություն
Համար
N 1042-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.07.2005-11.01.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 21 հուլիսի 2005 թվականի N 1042-Ա

 

 ԳԵՎՈՐԳ ՂԱՐԱԲԵԿՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Նկատի ունենալով ջութակահար Գևորգ Ղարաբեկյանի երաժշտարվեստի կատարողական բնագավառում բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան, միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային բարձր տեղեր նվաճելու հանգամանքը, ինչպես նաև մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները, «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 Գևորգ Հակոբի Ղարաբեկյանին (ծնվ.` 1982 թ., քաղ. Երևան, Թոթովենցի 13, բն. 44) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2007 թվականի աշնանային զորակոչը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2005 թ. հուլիսի 23

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.01.2008, N 10-Ա 11.01.2008, N 1042-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան