«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 1997 թվականի N 425
քաղ. Երևան
ՀՈՂԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գետաշենից բռնագաղթած քաղաքացիներին անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու համար սահմանված կարգով հողամասեր հատկացնելու նպատակով Կոտայքի մարզի Արզնու գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող Կոտայքի անտառատնտեսության անօգտագործելի հողերից 6 հեկտար անտառային ֆոնդի հողերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 30-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|