ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2000 թվականի N 699
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի սեպտեմբերի 18-ի N 636 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման հավելվածի 48-րդ և 79-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«48. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչություն 45 2 -»:
«79. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն 73 2 -»:
2. Գաղտնի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
