«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2006 թվականի N 1187-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի պահանջները և Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ավագանու առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնել Երևան քաղաքի Աջափնյակ թաղային համայնքի ավագանու` Ա. Սարգսյան փողոցի N 6 հասցեում գտնվող` 1146 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 43.740 դրամ հաշվեկշռային արժեքով շենքերը և շինությունները, Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու առաջարկությանը և դրանք հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ղեկավարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. օգոստոսի 23 |