ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 դեկտեմբերի 1993 թվականի N 615
քաղ. Երևան
ՄԱՔՍԱՅԻՆ ՈՐՈՇ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 05.03.98 N 143)
Համաձայն «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական գործունեության մաքսասակագնային կարգավորման կատարելագործման նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. (կետն ուժը կորցրել է 05.03.98 N 143)
2. (կետն ուժը կորցրել է 05.03.98 N 143)
3. (կետն ուժը կորցրել է 05.03.98 N 143)
4. (կետն ուժը կորցրել է 05.03.98 N 143)
5. Հաստատել`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 31.12.00 N 895)
բ) (ենթակետն ուժը կորցրել է 05.03.98 N 143)
(5-րդ կետը փոփ. 05.03.98 N 143, 31.12.00 N 895)
6. (կետը հանվել է 13.05.94 N 224)
7. (կետն ուժը կորցրել է 15.04.99 N 223)
8. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետությունից արտահանման համար արգելվող ապրանքների ցանկը, համաձայն N 2 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման համար արգելվող ապրանքների ցանկը, համաձայն N 3 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված ապրանքների ցանկը, համաձայն N 4 հավելվածի:
9. Թույլատրել քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք արտասահմանյան տարադրամի ներմուծում` առանց սահմանափակման, այդ քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին համապատասխան հայտարարագրերի ներկայացմամբ:
10. Սահմանել, որ ֆիզիկական անձինք իրավունք ունեն առանց որևէ փաստաթղթի առկայության Հայաստանի Հանրապետությունից արտահանելու արտարժույթով արտահայտված արժեթղթեր և մինչև 10000 ԱՄՆ-ի դոլար (կամ դրան համարժեք այլ կանխիկ արտարժույթ)` արտահայտված բանկային տոմսերի, գանձատան թղթադրամների ու մետաղադրամների տեսքով: Նշված գումարից ավելի դրամական միջոցների արտահանումն իրականացվում է բանկային փոխանցումների միջոցով:
(10-րդ կետը խմբ. 05.03.98 N 143)
11. (կետն ուժը կորցրել է 05.03.98 N 143)
12. (կետն ուժը կորցրել է 05.03.98 N 143)
13. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` ապահովել սույն որոշման տպագրումը` հայերեն, ռուսերեն, անգլերեն, և մաքսատներում համապատասխան հավելվածների, ցանկերի փակցնումը` քաղաքացիներին սույն որոշմամբ սահմանված կանոններին իրազեկ դարձնելու համար:
14. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` սույն որոշումը լայնորեն լուսաբանել զանգվածային լրատվության միջոցներով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
(հավելվածն ուժը կորցրել է 05.03.98 N 143)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՈՐՈՇՄԱՆ
(կարգն ուժը կորցրել է 31.12.00 N 895)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ
(կարգն ուժը կորցրել է 05.03.98 N 143)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
(կարգն ուժը կորցրել է 15.04.99 N 223)
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
1. Ամեն տեսակի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր, ռազմական տեխնիկա և դրանց արտադրության համար համալրող դետալներ, ռազմական հանդերձանք:
2. Թմրադեղեր, թմրանյութեր և հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութեր, դեղեր, դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ:
3. Անվավեր ճանաչված արժեթղթեր:
4. Մշակութային այն արժեքները, որոնք «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ենթակա չեն արտահանման մշակութային արժեքների պահպանության վարչության պետական փորձագիտական հանձնաժողովի տված եզրակացության առկայության դեպքում:
(4-րդ կետը խմբ. 27.12.94 N 601)
5. Այնպիսի կինոժապավեններ, տեսագրություններ, էլեկտրահաշվիչ մեքենաների տեղեկատվության մագնիսային կրողներ, տպագրության նյութեր, որոնց դուրս բերումը կարող է վնասել պետության շահերին, ինչպես նաև քաղաքացիների իրավունքներին:
6. Պետական գաղտնիք պարունակող նյութեր:
Ծանոթագրություն |
- 1-ին և 2-րդ կետերում նշված ապրանքները կարող են արտահանվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հատուկ կարգի համաձայն: |
(հավելվածը խմբ. 27.12.94 N 601)
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 3 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
1. Ամեն տեսակի զենք, զինամթերք, ռազմական տեխնիկա և դրանց արտադրության համար համալրող իրեր, պայթուցիկ նյութեր:
2. Միջուկային նյութեր (ներառյալ ջերմաարտադրիչների տեսքով նյութեր), իոնացնող ճառագայթման աղբյուրներ:
3. Թույներ, թմրադեղեր, հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութեր, օփիում և հաշիշ օգտագործելու հարմարանքներ:
Ծանոթագրություն |
- Վերը նշված ապրանքների և նյութերի տարանցիկ փոխադրումը ՀՀ տարածքով կատարվում է ՀՀ կառավարության թույլտվությամբ: |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 4 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
1. Զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր, ռազմական տեխնիկա, դրանց արտադրության համար համալրող դետալներ, ռազմական հանդերձանք:
2. Թմրադեղեր, թմրանյութեր, հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութեր և դեղեր, դրանց օգտագործման համար անհրաժեշտ օժանդակ սարքեր, դեղամիջոցներ:
3. Պոռնոգրաֆիկ բովանդակության նյութեր:
4. Մշակութային արժեքներ, որոնց ներմուծումը «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան արգելվում է մշակութային արժեքների պահպանության վարչության պետական փորձագիտական հանձնաժողովի տված եզրակացության առկայության դեպքում:
(4-րդ կետը լրաց. 27.12.94 N 601)
Ծանոթագրություն |
- 1-ին և 2-րդ կետերում նշված առարկաների ներմուծումն իրականացվում է միայն ՀՀ կառավարության կողմից սահմանված հատուկ կարգի համապատասխան: |
(հավելվածը լրաց. 27.12.94 N 601)
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
