«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 ապրիլի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2006 թվականի N 419-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 128-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 42-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները հաստատելու մասին» N 128-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման հավելվածի Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կողմից Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին կանխիկ ձևով կատարվող չափաքանակների`
ա) «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» տողում «17,000.0» թիվը փոխարինել «35,000.0» թվով.
բ) «ԸՆԴԱՄԵՆԸ» տողում «195,000.0» թիվը փոխարինել «213,000.0» թվով:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. ապրիլի 1 |