ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2006 թվականի N 982-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 346-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 2 հավելվածում Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խմբի կազմում «ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ, ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ և ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ» բառերը համապատասխանաբար փոխարինել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ ու ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|