ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԾՆՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ, ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ, ՃԱՆԱՉՄԱՆ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐՈՎ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 1996 թվականի հոկտեմբերի 19-ին Հաագա քաղաքում ստորագրված «Ծնողական պարտականությունների և երեխայի պաշտպանությանն ուղղված միջոցների առնչությամբ իրավասության, կիրառելի իրավունքի, ճանաչման, իրականացման և համագործակցության մասին» կոնվենցիան (կից հայտարարությամբ և վերապահումներով):
Հայաստանի Հանրապետության |
Տ. Թորոսյան |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐԸ «ԾՆՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ, ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ, ՃԱՆԱՉՄԱՆ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Կոնվենցիայի 34-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ 34-րդ հոդվածի 1-ին կետում նշված հարցումներն իր մարմիններին կփոխանցվեն միայն իր Կենտրոնական մարմնի միջոցով։
Կոնվենցիայի 60-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունը կատարում է հետևյալ վերապահումները`
1) Կոնվենցիայի 54-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` մերժել ֆրանսերեն լեզվի օգտագործումը.
2) Կոնվենցիայի 55-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն` իր մարմինների համար վերապահել իրավասություն՝ միջոցներ ձեռնարկելու երեխայի այն անշարժ գույքի և պետական գրանցման ենթակա այլ գույքի սեփականության պաշտպանության համար, որը գտնվում է իր տարածքում.
3) Կոնվենցիայի 55-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն` չճանաչել որևէ ծնողական պարտականություն կամ միջոց այնքանով, որքանով դա անհամատեղելի է այդ սեփականության հետ կապված՝ իր մարմինների ձեռնարկած որևէ միջոցի հետ։