Գլխավոր տեղեկություն
Համար
N 206-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.03.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.03.23/19(391) Հոդ.346
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.03.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.03.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.03.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 12 մարտի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2005 թվականի N 206-Ն

ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2004 թվականին ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի տատանման պայմաններում Լինսի հիմնադրամի ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների ֆինանսավորման համար Լինսի հիմնադրամից ԱՄՆ-ի դոլարով ստացված գումարները դրամի փոխարկելու ժամանակ առաջացած կորուստների փոխհատուցման գումարների հատկացման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 14 խմբի 06 ենթախմբի «06. 2004 թվականի ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի տատանման պայմաններում Լինսի հիմնադրամի ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների ֆինանսավորման համար հիմնադրամից ԱՄՆ դոլարով ստացված գումարները դրամի փոխարկելու ժամանակ առաջացած կորուստների փոխհատուցում» ծրագրի շրջանակներում գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվում են «Ճանապարհաշինություն» ԾԻԳ» և «Մշակույթ» ԾԻԳ» պետական հիմնարկների` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված դրամային հաշիվներին` առանց ծախսերը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու:

Սույն կետում նշված պետական հիմնարկները փոխհատուցված գումարների վերաբերյալ պետական հիմնարկների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններ ներկայացնելու համար` սահմանված կարգով կազմում ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում հաշվետվություններ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ
  

  Ա. Մարգարյան


2005 թ. մարտի 11
Երևան


Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան