ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 ապրիլի 2011 թվականի N 510-Ն
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 778-Ն ՈՒ N 779-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիայի ներդիրի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 778-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 779-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մայիսի 4 |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N 510-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա)) ու լիցենզիային կից համապատասխան ներդիր ստանալու համար իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջներն ու պայմանները:
2. Սույն կարգի 1-ին կետում նշված անձինք քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննությանուղղ. (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիա ստանալու նպատակով կարող են դիմել ինչպես սույն կարգի 6-րդ կետում նշված բոլոր ոլորտների, այնպես էլ դրանցից մի քանիսի կամ յուրաքանչյուրի համար: Լիցենզիան տրամադրելիս՝ լիցենզիայի ներդիրում կատարվում է նշում հայցվող ոլորտի վերաբերյալ:
(2-րդ կետը փոփ. 06.10.11 N 1411-Ն)
3. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզավորման և լիցենզիային կից՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված համապատասխան ոլորտի (ոլորտների) ներդիրի (ներդիրների) տրամադրման հարաբերությունները կանոնակարգվում են «Լիցենզավորման մասին» ու «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
4. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիան և լիցենզիային կից՝ համապատասխան ոլորտի ներդիրը (ներդիրները) տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ` լիցենզավորող մարմին):
5. Անձը սույն կարգի 6-րդ կետով սահմանված ցանկացած ոլորտում կարող է զբաղվել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեությամբ, եթե նա ստացել է քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիա և լիցենզիային կից՝ համապատասխան ոլորտի աշխատանքներ իրականացնող պատասխանատու անձի (անձանց) լիցենզիայի ներդիր (ներդիրներ)։
6. Լիցենզիայի ներդիրները տրամադրվում են ըստ հետևյալ ոլորտների՝
1) բնակելի, հասարակական և արտադրական.
2) տրանսպորտային.
3) հիդրոտեխնիկական.
4) էներգետիկ.
5) կապի:
7. Ֆիզիկական անձի մասնագիտական ունակությունների փաստը հաստատվում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ մասնագիտության գծով բարձրագույն կրթությամբ կամ քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության գործունեության համապատասխան ոլորտում առնվազն երեք տարվա անընդմեջ աշխատանքային ստաժով:
8. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) լիցենզիա ստացած անձինք կարող են գործունեություն իրականացնել սույն կարգի 6-րդ կետով սահմանված ոլորտներից որևէ մեկում կամ ոլորտներում, եթե լիցենզավորող մարմնի կողմից ստացել են համապատասխան ոլորտում (ոլորտներում) աշխատանքներ իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ):
9. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակմանը մասնակցած նախագծային կազմակերպությունները կամ անձինք չեն կարող կատարել իրենց կողմից մշակված նախագծերի փորձաքննություն կամ ներգրավվել դրանում:
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
10. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`
1) իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`
ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով իրավաբանական անձի անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
բ. տվյալներ կազմակերպությունում ներգրավված՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ ոլորտում կամ ոլորտներում գործունեություն իրականացնելու համար առնվազն մեկ մասնագետի (բացառությամբ էներգետիկ ոլորտի) մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` նրա մասնագիտական ունակությունը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր կամ աշխատանքային գրքույկ, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը), էներգետիկ ոլորտի դեպքում՝ տվյալներ առնվազն երկու տարբեր մասնագետի մասին,
գ. կազմակերպության կամ մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևի,
դ. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը.
2) ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր) հանդիսացող հայտատուները`
ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևի, նշելով անունը, հայրանունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
բ. անձնագրի պատճենը,
գ. տվյալներ անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա կողմից իրականացվող գործունեության մեջ ներգրավված՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ ոլորտում կամ ոլորտներում գործունեություն իրականացնելու համար առնվազն մեկ մասնագետի մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` նրա մասնագիտական ունակությունները հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր կամ աշխատանքային գրքույկ, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը),
դ. անհատ ձեռնարկատիրոջ կամ մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևի,
ե. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը:
(10-րդ կետը լրաց. 06.10.11 N 1411-Ն)
11. Լիցենզիաներն ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի
միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
12. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:
13. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
14. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և օրենքով սահմանված կարգով:
15. Լիցենզավորող մարմնի կողմից լիցենզիա ստանալու մասին հայտը բավարարվելու դեպքում՝ լիցենզավորող մարմինը հայտատուին տրամադրում է քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր (ներդիրներ)` լիցենզիայի հայտին կից ներկայացված՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված ոլորտում (ոլորտներում) աշխատանք (աշխատանքներ) իրականացնող պատասխանատու անձանց մասով: Լիցենզավորված անձն իրավունք ունի գործունեություն իրականացնելու միայն լիցենզիային կից տրամադրված ներդիրում (ներդիրներում) նշված ոլորտում (ոլորտներում):
16. Լիցենզիան վերաձևակերպվում է, և լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:
IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆԵՐԴԻՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՆՈՐ ՆԵՐԴԻՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
17. Մասնագետների փոփոխության դեպքում՝ լիցենզավորված անձը՝ մինչև այդ փոփոխությունների կատարումը լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենզիային կից տրամադրված ներդիրի փոփոխության մասին հայտ` համաձայն N 5 ձևի: Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» կամ 2-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերություններով սահմանված փաստաթղթերը:
18. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիա ստացած անձինք լիցենզիային կից նախկինում ստացած ներդիրով (ներդիրներով), տվյալ բնագավառում գործունեությունից բացի, սույն կարգի 6-րդ կետով սահմանված այլ ոլորտում (ոլորտներում) գործունեություն իրականացնելու իրավունք ստանալու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում համապատասխան ոլորտի (ոլորտների) աշխատանքը (աշխատանքները) իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ) ստանալու մասին հայտ` համաձայն N 6 ձևի: Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» կամ 2-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերություններով սահմանված փաստաթղթերը:
19. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 17-րդ կամ 18-րդ կետի համաձայն ստացած հայտը և կից փաստաթղթերն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին է տրամադրում սույն կարգի 6-րդ կետով սահմանված ոլորտում (ոլորտներում) աշխատանք իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ), եթե ներկայացված հայտը և կից փաստաթղթերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին ու պահանջներին:
20. Սույն կարգի 17-րդ և 18-րդ կետերով ներկայացված հայտերը մերժվում են, եթե հայտերին կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով սահմանված պայմաններին ու պահանջներին:
21. Սույն կարգով սահմանված լիցենզիայի ներդիրի տրամադրման կամ լիցենզիայի ներդիրի փոփոխության մասին հայտը մերժվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:
22. Լիցենզիային կից տրամադրվող ներդիրի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
___________________________________________________________
(հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը)
___________________________________________________________
(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը)
Հ Ա Յ Տ
Խնդրում եմ տրամադրել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) լիցենզիա՝ ստորև ներկայացվող ոլորտում (ոլորտներում) գործունեություն իրականացնելու համար՝
________________________________________________________________________________
(ոլորտը (ոլորտները), որի համար տրամադրվելու է (են) աշխատանքներ իրականացնող
պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ)
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
Հայտին կցվում են՝
1) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետի (մասնագետների) և ոլորտի մասին (N 3 ձև).
2) մասնագետի դիպլոմի, վերապատրաստման վկայականի, կոչումը հավաստող փաստաթղթերի կամ աշխատանքային գրքույկի պատճենները, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը.
3) կազմակերպության կամ մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը (N 4 ձև).
4) պետական տուրքի վճարման անդորրագիրը։
ԴԻՄՈՂ |
__________________ | __________________ | __________________ |
(պաշտոնը) | (ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
(Ձևը լրաց. 06.10.11 N 1411-Ն)
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
__________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը)
__________________________________________________________
(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)
Հ Ա Յ Տ
Խնդրում եմ տրամադրել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիա՝ ստորև ներկայացվող ոլորտում (ոլորտներում) գործունեություն իրականացնելու համար՝
______________________________________________________________________________
(ոլորտը (ոլորտները), որի համար տրամադրվելու է (են) աշխատանքներ իրականացնող
պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ)
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
Հայտին կցվում են`
1) անձնագրի պատճենը.
2) տվյալներ անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա կողմից իրականացվող գործունեության մեջ ներգրավված մասնագետի (մասնագետների) և ոլորտի մասին (N 3 ձև).
3) մասնագետի դիպլոմի, վերապատրաստման վկայականի, կոչումը հավաստող փաստաթղթերի կամ աշխատանքային գրքույկի պատճենները, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը.
4) անհատ ձեռնարկատիրոջ կամ մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը (N 4 ձև).
5) պետական տուրքի վճարման անդորրագիրը։
__________________ |
__________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
____ _________ 20 թ.
(Ձևը լրաց. 06.10.11 N 1411-Ն)
Ձև N 3
Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր
____________________________________________________________________
(կազմակերպության անվանումը)
____________________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ՈԼՈՐՏԻ (ՈԼՈՐՏՆԵՐԻ) ՄԱՍԻՆ
NN Աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը Կրթությունը Մասնագի-տությունը Ոլորտը (ոլորտները) 1 2 3 4 5
ը/կ
_________________________________________________ |
__________________ | __________________ |
(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ) |
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
Ձև N 4
___________________________________________________________________________
(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
_____________________________________________________________________________
(լիցենզավորվող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը)
Ց Ա Ն Կ
ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
NN |
Աշխատանքի (ծառայության) անվանումը |
Կատարման ժամկետը |
Վավերացումը (պայմանագրի, ակտի համարները) |
1 |
2 |
3 |
4 |
_________________________________________________ |
__________________ | __________________ |
(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ) |
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
_____ _______________ 20 թ.
Ձև N 5
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
__________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, կազմակերպության անվանումը)
__________________________________________________________
(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)
Հ Ա Յ Տ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՆԵՐԴԻՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ փոփոխել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննությանուղղ. (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության իրականացման լիցենզիային կից տրամադրված N ___ ներդիրը։
Հայտին կցվում են`
1) տվյալներ կազմակերպությունում (անհատ ձեռնարկատիրոջ մոտ) ներգրավված և ներգրավվող մասնագետի (մասնագետների) մասին (N 3 ձև).
2) անձի կողմից իրականացվող գործունեության մեջ ներգրավված մասնագետի (մասնագետների) դիպլոմի, վերապատրաստման վկայականի, կոչումը հավաստող փաստաթղթերի կամ աշխատանքային գրքույկի պատճենները, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը.
3) անձի կամ մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը (N 4 ձև):
__________________ |
__________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
____ _________ 20 թ.
(Ձևը լրաց. 06.10.11 N 1411-Ն)
Ձև N 6
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
__________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, կազմակերպության անվանումը)
__________________________________________________________
(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)
Հ Ա Յ Տ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆՈՐ ՆԵՐԴԻՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ տրամադրել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիայի նոր ներդիր՝ ստորև ներկայացվող ոլորտում (ոլորտներում) գործունեություն իրականացնելու համար՝
____________________________________________________________________________
(ոլորտը (ոլորտները), որի (որոնց) համար տրամադրվելու է (են) աշխատանքներ իրականացնող
պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ)
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
Հայտին կցվում են`
1) տվյալներ անձի կողմից իրականացվող գործունեության մեջ ներգրավված մասնագետի (մասնագետների) և ոլորտի (ոլորտների) մասին (N 3 ձև).
2) անձի կողմից իրականացվող գործունեության մեջ ներգրավված մասնագետի (մասնագետների) դիպլոմի, վերապատրաստման վկայականի, կոչումը հավաստող փաստաթղթերի կամ աշխատանքային գրքույկի պատճենները, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը.
3) կազմակերպության կամ մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը (N 4 ձև).
4) պետական տուրքի վճարման անդորրագիրը:
__________________ |
__________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
(Ձևը լրաց. 06.10.11 N 1411-Ն)
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N 510-Ն որոշման
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
________________________
(լիցենզիայի համարը)
Տրված է ___________________________________________________________________
(լիցենզիան տալու օրը, ամիսը, տարեթիվը, իրավաբանական անձի անվանումը,
__________________________________________________________________________
գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը և բնակության վայրը)
Գործողության ժամկետը` անժամկետ:
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
__________________ | __________________ |
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
Կ. Տ.
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N 510-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Յ Ի Ն Ե Ր Դ Ի Ր
________________________
(լիցենզիայի և ներդիրի համարները)
_____________________________________________________________________________
(կազմակերպության անվանումը և մասնագետի անձնագրային տվյալները)
_____________________________________________________________________________
(գործունեության ոլորտը)
_____________________________________________________________________________
(տալու ամսաթիվը)
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ` |
ԱՆԺԱՄԿԵՏ |
____________________ |
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
__________________ | __________________ |
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
Կ. Տ.
Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |