ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 ապրիլի 2011 թվականի N 285-Ա
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 848-Ն որոշմամբ հաստատված՝ «Տաթև» վանական համալիրը և հարակից գյուղական համայնքները զբոսաշրջության կենտրոն հայտարարելու ծրագրի շրջանակներում մշակութային և բնապահպանական միջավայրի և տարածքների համալիր պահպանության գոտիները որոշելու, տեղում ուսումնասիրելու և համապատասխան առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովի նախագահին` 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել «Տաթև» վանական համալիրի շուրջ տիրող իրավիճակը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. ապրիլի 5 |
Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
մշակութային ԵՎ բնապահպանական միջավայրի ԵՎ տարածքների համալիր պահպանության գոտիները որոշելու, տեղում ուսումնասիրելու ԵՎ համապատասխան առաջարկություններ ներկայացնելու հանձնաժողովԻ
Ն. Սարգսյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ | |
Ա. Գիլոյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության | |
Վ. Վարդանյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության | |
Ս. Շաքարյան |
- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի օգտագործման բաժնի պետ | |
Ֆ. Եգորյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի | |
Մ. Նալբանդյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի | |
Զ. Զեյթունցյան |
- Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |