ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2011 թվականի N 177-Ն
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ և 19-րդ հոդվածներին, «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշման 4-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Սևանա լճի կենտրոնական գոտում կառուցապատման համար նախատեսված տարածքների գոտևորման նախագիծը` համաձայն հավելվածի:
2. Սևանա լճի կենտրոնական գոտում կառուցապատման նպատակով հողամասերի և ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումն իրականացնել սույն որոշմամբ հաստատված փաստաթղթերով ամրագրված դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Սևանա լճի առափնյա առաջնահերթ կառուցապատման ենթակա տարածքների գոտիավորման փաստաթղթերը հաստատելու մասին» N 1788-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մարտի 9 |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 177-Ն որոշման |
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ
ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ