ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2011 թվականի N 748-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1272-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2009-2012 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1272-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 49-րդ կետի`
ա. 49.1-ին ենթակետի «Ակնկալվող արդյունք» բաժնի 2010 թվականի սյունակից հանել «Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում և ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2007 թ. որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու նախագծերի ներկայացում» բառերը, իսկ 2011 թվականի սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին օրինագծի ներկայացում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով և ճանապարհային երթևեկության կանոնները սահմանող այլ իրավական ակտերով սահմանված նորմերի միասնականացում»,
բ. 49.2-րդ ենթակետի «Ակնկալվող արդյունք» բաժնի 2010 թվականի սյունակից հանել «ՃԵԿ-ի վերանայման արդյունքում նվազագույնի են հասցվել ճանապարհային ոստիկանի կողմից վարչական ներգործության միջոցների կիրառման հարցում հայեցողության դրսևորման հնարավորությունները» բառերը, իսկ 2011 թվականի սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ իրավական ակտերի վերանայման արդյունքում նվազագույնի կհասցվեն ճանապարհային ոստիկանի կողմից վարչական ներգործության միջոցների կիրառման հարցում հայեցողության դրսևորման հնարավորությունները».
2) 99-րդ կետի 99.2-րդ և 99.3-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. հունիսի 6
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան