«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 սեպտեմբերի 2002 թվականի N 1397-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 459 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 459 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն մուտք են գործում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով տրված մուտքի արտոնագրի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիրը տրվում է ինչպես օտարերկրյա քաղաքացու անձնագրում համապատասխան արտոնագրի ձևաթուղթ (ձև N 2) կպցնելու միջոցով, այնպես էլ էլեկտրոնային եղանակով (ինտերնետի միջոցով):
Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի էլեկտրոնային եղանակով տրամադրումը Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու թույլտվության տրամադրման համակարգ է, որը ծածկագրված թվերի և տառերի ամբողջություն է և հավաստում է այն կրողի` Հայաստանի Հանրապետության մուտք գործելու թույլտվությունը».
բ) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 71-րդ կետով.
«71. Էլեկտրոնային եղանակով մուտքի արտոնագիր ստանալու համար օտարերկրյա քաղաքացիները լրացնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ինտերնետային էջում տեղադրված հարցաթերթիկը` անգլերեն (ձև N 3 (ա):
Օտարերկրյա քաղաքացիները էլեկտրոնային եղանակով մուտքի արտոնագրի տրամադրման համար հարցաթերթիկը լրացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ստանում են մուտքի արտոնագրի ստացման հավաստում, որին կցվում է համապատասխան ծածկագիր:
Էլեկտրոնային եղանակով մուտքի արտոնագրի տրամադրման համար հարցաթերթիկը թերի լրացնելը կամ սխալ տեղեկություններ հաղորդելը հիմք են հանդիսանում էլեկտրոնային եղանակով մուտքի արտոնագրի տրամադրումը մերժելու համար:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մարմինները էլեկտրոնային եղանակով մուտքի արտոնագիր տրամադրելու մասին էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն են ուղարկում համապատասխան սահմանային անցման կետեր` նշելով մուտքի արտոնագրի տրամադրման ժամանակը, վայրը և ժամկետը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ N
Ձև N 3 (ա)
(թարգմանությունը)
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
Դ Ի Մ ՈՒ Մ
էլեկտրոնային վիզայի համար
Ազգանունը
Անունը
Ծննդյան վայրը
Ծննդյան թիվը
Քաղաքացիությունը. ընտրեք պետությունը
Սեռը` |
արական | իգական |
Հասցեն
Հասցեն
Հեռախոսը
Զբաղմունքը
Այցելության նպատակը
Այցերի քանակը
Կացության ժամկետը
Ընդունող կազմակերպության անվանումը կամ հրավիրողի ազգանունը, անունը և հասցեն
Անձնագրի տեսակը
Անձնագրի համարը
Երբ է տրված ___________ (օրը, ամիսը, տարին) |
Վավերական է մինչև ____________ (օրը, ամիսը, տարին) |
Էլեկտրոնային փոստի հասցեն
Քարտի տեսակը (կրեդիտ քարտ)
Քարտի տիրոջ անունը, ազգանունը
Քարտի համարը
Գործողության ժամկետը
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|