ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի մայիսի 2-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Պետական կազմակերպության իրավական կարգավիճակի, դրա ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման կարգի, ինչպես նաև պետական մարմինների հետ պետական կազմակերպության փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով։»։
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ և երրորդ պարբերությունները ճանաչել ուժը կորցրած։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի սեպտեմբերի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. հունիսի 3 Երևան ՀՕ-53-Ն |