Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-142-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.04.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.03.24/24(1579).1 Հոդ.288.6
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

   

Ընդունված է 2020 թվականի մարտի 6-ին

 

«ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-263-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետում`

ա. «ա» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

բ. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. ապահովված անձի (պարտատիրոջ) տվյալները՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, իրավաբանական անձի գրանցման համարը և գտնվելու վայրը, իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրի հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը,»,

գ. «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. պարտապանի տվյալները՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, իրավաբանական անձի գրանցման համարը և գտնվելու վայրը, իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրի հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը.»,

դ. «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

ե. «ե» ենթակետը «մասին» բառից առաջ լրացնել «տեսակի» բառով,

զ. «զ» ենթակետը «ժամկետները» բառից հետո լրացնել «, ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանված լինելու դեպքում՝ պայմանագրով սահմանված ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր արժեքը (առկայության դեպքում),» բառերով, իսկ նույն ենթակետի «որոշիչ» բառը փոխարինել «իսկ ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրություն սահմանված լինելու դեպքում՝ որոշիչ» բառերով,

է. «ժ» ենթակետից հանել «նոտարական» բառը, իսկ «նոտարին հասցեագրած» բառերը փոխարինել «գրանցում կատարելու համար ներկայացվող» բառերով.

2) 1-ին մասի 2-րդ կետի «անդորրագրի հաստատված վճարման հանձնարարականի բնօրինակը» բառերը փոխարինել «անդորրագիրը» բառով.

3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 4-րդ մասի «Այն դեպքերում, երբ հնարավոր է որոշիչ ճշգրիտ տվյալների միջոցով որոշակիացնել շարժական գույքը, ապա» բառերը փոխարինել «Ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրություն սահմանված լինելու դեպքում» բառերով, իսկ «այդ» բառը՝ «շարժական գույքի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանված լինելու դեպքում՝ ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագիրը, այդ թվում՝ նշում համապատասխանաբար ողջ գույքի կամ գույքի առանձին տեսակների կամ որևէ հատկանիշով պայմանավորված խմբի մասին, ինչպես նաև պայմանագրով սահմանված ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր արժեքը (առկայության դեպքում), իսկ ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրություն սահմանված լինելու դեպքում՝ գույքի որոշիչ հատկանիշները (տվյալները).».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) գրանցման համարը:»:

 

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանված լինելու և ապահովված իրավունքի առարկայի օտարման դեպքում ապահովված իրավունքի վերաբերյալ գրանցումը շարունակում է ուժի մեջ մնալ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225.1-ին հոդվածի 6.3-րդ մասով նախատեսված կանոններին համապատասխան:»:

 

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «որը ենթակա է նոտարական վավերացման» բառերը փոխարինել «եթե համաձայնություն ներկայացնելու պահանջը նախատեսված է պայմանագրով» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 22-րդ հոդվածի 1-ին մասը «գույքի համարը» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված գրանցումների վրա:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. մարտի 23

Երևան

ՀՕ-142-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան