«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 օգոստոսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 05014323
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 հուլիսի 2014 թ. |
թիվ 168-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ մասը և 62-րդ հոդվածի 6-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի «Կուտակային կենսաթոշակային անուիտետի պայմանագրում ներառվող էական պայմանների մասին» թիվ 318-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանում «57-րդ հոդվածի 6-րդ կետը, 66-րդ հոդվածի 5-րդ կետը» բառերը փոխարինել «52-րդ հոդվածի 5-րդ մասը, 62-րդ հոդվածի 6-րդ մասը» բառերով:
2. Որոշման հավելվածի 1-ին կետի 11-րդ ենթակետում «՝ պահպանելով սույն կարգի 11-րդ և 13-րդ կետերով նախատեսված պայմանները» բառերը փոխարինել «, պայմանով, որ դրանք չեն կարող վատթարացնել կուտակային կենսաթոշակային անուիտետի պայմանները» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2014 թ. հուլիսի 18 Երևան |