Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 144
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.16-2024.09.29 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.12.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
12.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2023 թվականի

թիվ 144

քաղ. Մոսկվա

 

ԸՆՏԱՆԻ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՄՍԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.62 ենթակետով՝

«7.1.62. Ընտանի թռչնի միս՝ նախատեսված մսամթերքի արտադրության մեջ օգտագործելու համար,

որի նկատմամբ կիրառվում է սակագնային արտոնություն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 121 որոշմանը համապատասխան, դասակարգվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 13 100 1, 0207 14 100 1, 0207 26 100 1 և 0207 27 100 1 ծածկագրերով և ներմուծվում Բելառուսի Հանրապետություն՝ 10,9 հազար տոննայից ոչ ավելի ծավալով.

ընտանի հավերի միս սառեցված՝ դասակարգվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 14 100 9 և 0207 14 500 9 ծածկագրերով և ներմուծվում Ռուսաստանի Դաշնություն՝ 140 հազար տոննա ծավալից ոչ ավելի.

Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է ներմուծվող ապրանքները սույն ենթակետում նշված ապրանքներին դասելու մասին հաստատման առկայության դեպքում, որը տրված է համապատասխանաբար Բելառուսի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմնի կողմից և պարունակում է տեղեկություններ ընտանի թռչունների միս ներմուծող կազմակերպությունների, այդ ապրանքի անվանացանկի և քանակի վերաբերյալ:

«Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների իրացումը (վաճառքը)՝ նշված սակագնային արտոնության կիրառմամբ, թույլատրվում է միայն մսամթերքի արտադրության համար և միայն այն անդամ պետությունում գրանցված անձանց և մսամթերք արտադրողներին, որի մաքսային մարմնի կողմից կատարվել է այդ ապրանքների բացթողումը, որոնց կատեգորիային դասելու չափանիշները կամ որոնց ցանկը կարող է սահմանվել այդ անդամ պետության օրենսդրությամբ (այսուհետ՝ մսի վերամշակման ձեռնարկություններ):

Նշված սակագնային արտոնության կիրառմամբ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները գործում են՝

մսամթերքի վերամշակման ձեռնարկությունների կողմից տվյալ ապրանքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպվելիս՝ մինչև ապրանքները ձեռնարկության պահեստ մուտք գործելու պահը, սակայն այդ ապրանքների բացթողման օրվանից 1 տարվանից ոչ ավելի՝ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան

մսամթերքի վերամշակման ձեռնարկություններ չհանդիսացող անձանց կողմից տվյալ ապրանքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպվելիս՝ մինչև ապրանքները մսամթերքի վերամշակման ձեռնարկություններին իրացնելու (վաճառելու) պահը, սակայն այդ ապրանքների բացթողման օրվանից 1 տարվանից ոչ ավելի՝ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան։

Մսամթերքի վերամշակման ձեռնարկության պահեստ ապրանքների մուտք գործելը կամ մսամթերքի վերամշակման ձեռնարկությանը այդ ապրանքների իրացումը (վաճառքը) հաստատող փաստաթուղթն այդ ապրանքների ընդունման կամ ընդունման-հանձնման ակտն է կամ դրա պատճենը:

Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումները՝ իրենց տարածքից այն պատրաստի մսամթերքի արտահանումը թույլ չտալու ուղղությամբ, որն արտադրվել է այլ անդամ պետությունների տարածքում նշված սակագնային արտոնության կիրառմամբ՝ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ։

Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը, ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են Բելառուսի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 144 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։»:

2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.61» թվանշանները փոխարինել «7.1.62» թվանշաններով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2024 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան