ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3329-Ա |
«29» օգոստոսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՏԱՐԲԵՐԱԿ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ /ՕՏԱՐԵԼՈՒ/ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Տարբերակ ճարտարապետական արվեստանոց» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Հակոբյանի դիմումը՝ Բուզանդի փողոցի հ.1/3 շենքի 6-րդ հարկի 53.7քմ մակերեսով տարածքի համար կնքված վարձակալության պայմանագրից ծագող իրավունքը Սմբատ Գրիգորյանին փոխանցելու (օտարելու) մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Երևանի քաղաքապետի 2011թ. նոյեմբերի 8-ի հ.5417-Ա, 2021թ. դեկտեմբերի 7-ի հ.4313-Ա և 2022թ. ապրիլի 12-ի հ.1394-Ա որոշումները, դրանց հիման վրա համապատասխանաբար՝ 30.11.2011թ. կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության հ.4393 պայմանագիրը, 23.12.2021թ. կնքված հ.12992 համաձայնագիրը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.10082022-01-0304 վկայականը:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, հաշվի առնելով 30.11.2011թ. կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության հ.4393 պայմանագրի 2.3-րդ կետը.
1. Թույլատրել «Տարբերակ ճարտարապետական արվեստանոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, Բուզանդի փողոցի հ.1/3 շենքի 6-րդ հարկում գտնվող, վարձակալության իրավունքով իրեն տրամադրված՝ 53.7քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի համար 30.11.2011թ. կնքված վարձակալության հ.4393 պայմանագրով սահմանված իր բոլոր իրավունքներն ու պարտականությունները փոխանցել (օտարել) Սմբատ Գրիգորյանին:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված իրավունքի փոխանցումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|