ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հուլիսի 2022 թվականի N 1100-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄԱՅԼԵՐ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՄԱՅԼԵՐ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ՄԱՅԼԵՐ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև ծրագրի իրականացման վերջնաժամկետը․
3) ծրագրի իրականացման ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի է։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
21.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականիհուլիսի 21-ի N 1100-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտահան- ման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու- թյուններ |
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ | |||||||||
1․ |
8428600000 |
Ճոպանուղի |
6 տեղանի նստարանային, առանձնացվող, արագընթաց, ծածկերով ճոպանուղի |
հատ |
1 |
ԵՄ |
ԵՄ |
3 640 000 000 |
|
2․ |
8428600000 |
Ճոպանուղի |
10 տեղանի գոնդոլային, առանձնացվող ճոպանուղի |
հատ |
2 |
ԵՄ |
ԵՄ |
7 934 000 000 |
|
3․ |
7306304909 |
Խողովակներ |
Երկաթյա ակոսված պարուրակով խողովակներ |
մ |
18300 |
ԵՄ |
ԵՄ |
1 056 000 000 |
|
4. |
7303001000 |
Թուջից պատրաստված խողովակներ, սնամեջ պրոֆիլներ (Ductile iron pipes) |
Թուջից պատրաստված խողովակներ, որոնք օգտագործվում են բարձր ճնշման տակ գործող համակարգերում |
մ |
19000 |
ԵՄ |
ԵՄ |
2 121 600 000 |
|
5. |
8428400000 |
Շարժասանդուղքներ |
Շարժասանդուղքներ և շարժական քայլուղիներ |
հատ |
8 |
ԵՄ , ՉԺՀ |
ԵՄ, ՉԺՀ |
416 000 000 |
|
6. |
9508290000 |
Զիպլայն |
Գրավիտացիոն ուժերի օգտագործմամբ օդում պողպատե պարանի երկայնքով վայրէջք ապահովող հատուկ համակարգ |
հատ |
1 |
ԵՄ |
ԵՄ |
13 000 000 |
|
7. |
9508210000 |
Տոբոգան |
Ատրակցիոն, որը նախատեսված է լեռների լանջերով (կամ զառիթափ բլրի) երկայնքով արագ իջնելու համար՝ հատուկ երկաթուղային միաձույլ ուղու վրա (մոնոռելսային սայլ) ապակեպլաստե կամ չժանգոտվող պողպատից սահնակով |
հատ |
1 |
ԵՄ |
ԵՄ |
416 000 000 |
|
8. |
8704239801 |
Բեռնատար հենասահք- մանիպուլյատոր |
Շարժիչային տրանսպորտային միջոց՝ նախատեսված ապրանքների փոխադրման համար (նախկինում օգտագործված, արտադրման տարեթիվ՝ 2000 թ., քաշը՝ 33 տ) |
հատ |
1 |
ԵՄ |
Վրաստան |
30 000 000 |
|
9. |
8702101994 |
Ավտոբուս |
Շինարարական հերթափոխերի /հատուկ նշանակության խմբերի փոխադրման համար նախատեսված լիաքարշակ բեռնատարի թափքի հենքի վրա (հիմնականում անանցանելի ճանապարհային պայմաններում աշխատող) շարժիչային տրանսպորտային միջոց՝ նախատեսված 10 և ավելի մարդ տեղափոխելու համար՝ ներառյալ վարորդը (նախկինում օգտագործված, արտադրման տարեթիվ՝ 2012 թ., քաշը՝ 10 տ) |
հատ |
1 |
ՌԴ |
Վրաստան |
18 000 000 |
|
10. |
8705400001 |
Բետոնախառնիչ |
Բետոնի տեղափոխման համար պտտվող կոնտեյներով հագեցած բեռնատար (տարեթիվ՝ 2022 թ.) |
հատ |
2 |
ՌԴ |
Վրաստան |
72 000 000 |
|
11. |
7325991000 |
Դետալներ (յoggles) |
Թուջից դետալներ խողովակների միացման (կողպման) համար |
հատ |
4100 |
ԵՄ |
ԵՄ |
16 000 000 |
|
12. |
3403199000 |
Քսայուղեր (լուբրիկանտ) |
Քսայուղեր (լուբրիկանտ) խողովակների միացման համար |
հատ |
3800 |
ԵՄ |
ԵՄ |
6 000 000 |
|
13. |
7307191000 |
Խողովակների միացման դետալներ |
Խողովակների կցամասեր (միացումներ, արմունկներ և այլն) թուջից |
հատ |
4200 |
ԵՄ |
ԵՄ |
167 000 000 |
|
14. |
9506112900 |
Դահուկներ |
Ձյան համար նախատեսված դահուկներ |
զույգ |
1000 |
ԵՄ |
ԵՄ |
364 000 000 |
|
15. |
9506112100 |
Դահուկներ |
Մոնոդահուկներ և դահուկներ՝ նախատեսված սնոուբորդինգի համար |
հատ |
700 |
ԵՄ |
ԵՄ |
250 000 000 |
|
Ընդամենը՝ |
16 519 600 000 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
21.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|