«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 սեպտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2001 թվականի N 896
քաղ. Երևան
ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել ոչ հիմնական շինությունների տեղադրման կարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են ոչ հիմնական շինությունների տեղադրման կարգն ու պայմանները:
2. Ոչ հիմնական շինությունները կենցաղային, արտադրական, կոմունալ, առևտրի, սպասարկման, ինչպես նաև այլ նպատակներով օգտագործվող շինություններ են, որոնք տեղադրվում են հողի մակերեսին (հողի մակերեսի բարեկարգման ծածկույթի վրա), հողի մեջ չունեն հիմքեր, չեն պահանջում թաց շինարարական պրոցեսներ և անհրաժեշտության դեպքում կարող են անջատվել հողից` առանց էական վնաս հասցնելու հողի ծածկույթին, այդ շինությանը կամ դրա առանձին մասերին, այդ թվում`
մանրածախ առևտրի ու սպասարկման կրպակներն ու տաղավարները,
շարժական կացարաններն ու ավտոտնակները,
շվաքարանով և առանց շվաքարանների ավտոկանգառները,
հեռախոսային խցերը,
խաղերի, ցուցահանդեսների, զվարճանքի, հանդիսությունների և ատրակցիոնների տաղավարները,
շարժական կրկեսները, թատրոնները, բեմահարթակները և ամբիոնները,
հիմնական (կապիտալ) օբյեկտների շինարարության սպասարկման կառույցները,
ոչ հիմնական բնույթի այլ շինություններ:
4. Ոչ հիմնական շինությունը պետք է լինի հանելու կամ տեղափոխելու համար ապամոնտաժվող տարրերից հավաքվող կամ տարածական կայունություն ունեցող ամբողջական միավոր` բացառելով շինարարական աշխատանքներում թաց պրոցեսը:
5. Ոչ հիմնական շինությունների տեղադրման դեպքում, կապված տեղանքի առանձնահատկության հետ, կարող են կատարվել տեղանքին կապելու, հողին ժամանակավորապես ամրացնելու աշխատանքներ (տեղադրման հորիզոնական հարթակի ստեղծում, շինության խարսխակապում և այլն):
6. Ոչ հիմնական շինությունները հանելու կամ տեղափոխելու դեպքում պետք է վերականգնվի հողի մակերևույթը, դրա բարեկարգման ծածկույթը: Այդ շինությունների տեղադրման, տեղափոխման, հողի ծածկույթի վերականգնման հետ կապված բոլոր ծախսերը կրում է շինության սեփականատերը:
7. Ոչ հիմնական շինությունների տեղադրման պատվիրատու են հանդիսանում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կառուցապատողի իրավասություններով օժտված սուբյեկտները:
8. Ոչ հիմնական շինությունների նախագծային փաստաթղթերը մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասի տրամադրման մասին որոշման հիման վրա, որով ամրագրվում են շինությունների տարածական չափերը, հողամասի վրա դրա տեղադրման պայմանները, ճարտարապետական լուծումներին ներկայացվող պահանջները` ելնելով տեղանքի և (կամ) օբյեկտի առանձնահատկությունից:
9. Ոչ հիմնական շինության կարգավիճակ ունեցող օբյեկտի` հիմնական կառույցի վերափոխումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
10. Ոչ հիմնական շինությունների տեղադրման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ իրավասությամբ օժտված մարմինը` նրա կողմից համաձայնեցված և պատվիրատուի կողմից հաստատված նախագծի հիման վրա:
11. Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ կիրառվող «ժամանակավոր օբյեկտ» տերմինի տակ պետք է հասկանալ ոչ հիմնական օբյեկտ: