«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 հունիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 60513218
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
29 մայիսի 2013 թ. ք. Երևան |
N 425-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 818-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2010 թվականի հոկտեմբերի 12-ի «Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում անցկացնելու և քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու կարգը սահմանելու մասին» N 818-Ն որոշմամբ սահմանված N 1 հավելվածի`
1) 11-րդ և 12-րդ կետերի «ժամը և վայրը» բառերը փոխարինել «ժամը, վայրը և այն բնագավառները, որոնցից կազմվելու են թեստերը» բառերով.
2) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25. Թեստերը կազմում է թեստավորման հանձնաժողովը մինչև թեստավորումը սկսելը՝ համակարգչում զետեղված հարցաշարերից ընտրված հարցերից (50 հարց)` մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն.
2) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.
3) հայերենի իմացություն.
4) Հայաստանի, նրա պատմության, նշանավոր դեմքերի, նշանակալի փաստերի և իրադարձությունների, համաշխարհային մշակույթի և հոգևոր արժեքների ճանաչողական իմացություն.
5) համակարգչային հմտությունների տեսական իմացություն:».
3) 26-րդ կետի «60 րոպե» բառերը փոխարինել «90 րոպե» բառերով.
4) 27-րդ կետի «ցանկը» բառը փոխարինել «ցուցակը» բառով.
5) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28. Խորհուրդը թեստավորում անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակելիս միաժամանակ հրապարակում է նաև այն բնագավառները, որոնցից կազմվելու են թեստերը:».
6) 31-րդ կետի «ցանկից» բառը փոխարինել «ցուցակից» բառով.
7) 32-րդ կետի «ցանկը» բառը փոխարինել «ցուցակը» բառով.
8) 33-րդ կետի «ցանկը» բառը փոխարինել «տվյալները» բառով.
9) 36-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 36.1-ին կետով.
«36.1. Քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում առանց հավաստագրի նշանակում կարող է կատարվել Օրենքի 12.2-րդ հոդվածով և 29-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում:».
10) 38-րդ կետի «ցանկն» բառը փոխարինել «ցուցակն» բառով:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ |
Մ. Բադալյան |