«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 հուլիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 11004175
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 մայիսի 2004 թ. N 355-Ն
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ` 25.12.2000 թ. N 422-Մ «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. սեպտեմբերի 12-ի` «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» թիվ 1579-Ն որոշման հավելված 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության» 2-րդ գլխի 10-րդ պարբերության «ԺԷ» ենթակետը`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգը հաստատելու մասին» 25.12.2000 թ. N 422-Մ հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգը հաստատելու մասին» կարգում կատարել հետևյալ լրացումները`
ա) 14-րդ կետի 1-ին պարբերության վերջում «Ռուսաց լեզվից` գրավոր» բառերից հետո ավելացնել` «Ֆիզիկական կուլտուրայից» բառերը,
բ) 15-րդ կետի 1-ին պարբերության վերջում` «բանավոր» բառից հետո, ավելացնել «Ֆիզիկական կուլտուրա» բառերը:
2. Սույն կարգում կատարված լրացումներն ու փոփոխությունները ուժի մեջ են մտնում 2004-2005 ուսումնական տարվանից:
3. Ռազմամարզական և արտադպրոցական դաստիարակության բաժնի պետ Ա. Մեհրաբյանին` լրամշակված կանոնակարգը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել փոխնախարար Ա. Թոփուզյանին:
Նախարար` |
Ս. Երիցյան |
Հաստատում եմ |
Հաստատում եմ |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԻՆ ԵՎ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ 8-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
1.1 Աշակերտների ֆիզիկական պատրաստականության բարձրացումը, ներդաշնակ զարգացումը, նրանց կենցաղում առողջ ապրելակերպի արմատավորման աշխատանքների աշխուժացումը, հիվանդությունների կանխարգելումը,
1.2 ՀՀ զինված ուժերում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակումը,
1.3 Հանրակրթական դպրոցներում 8-րդ և 10-րդ դասարանները ավարտած աշակերտների ֆիզիկական պատրաստականության գնահատումը,
1.4 ՀՀ հանրակրթական դպրոցներում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դերի և նշանակության բարձրացումը:
2. ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
2.1 Քննությունների ընդունումը իրականացնում է դպրոցի տնօրենի հրամանով հաստատված հանձնաժողովը, որի կազմում ֆիզկուլտուրայի ուսուցիչներից բացի կարող են ընդգրկվել դպրոցի տնօրենը կամ ուսումնական բաժնի վարիչը, հանրակրթական առարկաների ուսուցիչներ, զինղեկներ և ծնողական կոմիտեի ներկայացուցիչներ:
2.2 Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին ավարտական 8-րդ և 10-րդ դասարանների աշակերտներին անհրաժեշտ է ծանոթացնել քննությունների բովանդակության, նորմատիվային պահանջների և անցկացման ժամկետների հետ:
2.3 Քննությունները դպրոցների 8-րդ և 10-րդ ավարտական դասարանների բոլոր աշակերտների համար, բացառությամբ բժշկական խմբերում ընդգրկված աշակերտների, պարտադիր են:
2.4 Հանրակրթական դպրոցներում բժշկական խմբերը կազմավորվում են ուսումնական տարվա սկզբին դպրոցի տնօրենի հրամանով, պետական բուժհիմնարկի (պոլիկլինիկայի) կողմից աշակերտի առողջության վերաբերյալ տրված տեղեկանքի հիման վրա:
2.5 Քննական վարժությունների կատարման հերթականությունը ընտրում են ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչները: Տեղից հեռացատկ վարժությունը կատարվում է երկու փորձով և արձանագրվում է նրանցից լավագույն արդյունքը:
2.6 Քննությունների և առանձին վարժությունների վերահանձնումը թույլատրվում է դպրոցի տնօրենի կողմից, մինչև ավարտական վկայականի կամ հասունության ատեստատի հանձնման վերաբերյալ դպրոցի մանկավարժական խորհրդի որոշումը:
2.7 Քննությունները կազմակերպվում են դպրոցների մարզադահլիճներում, մարզահրապարակներում, մերձակա մարզադաշտերում հանդիսավոր պայմաններում, խստագույնս պահպանելով մասնակիցների անվտանգության կանոնները:
Հաստատում եմ |
Հաստատում եմ |
ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ 8-ՐԴ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
|
Վարժություններ |
սեռը |
Գնահատական | ||
բավարար |
լավ |
գերազանց | |||
1 |
Վազք 20 մետր /վրկ |
աղջիկներ |
3.83 |
3.82-3.37 |
3.30 |
տղաներ |
3.72 |
3.71-3.21 |
3.20 | ||
2 |
Հեռացատկ տեղից (սմ) |
աղջիկներ |
127.5 |
127.6-157.6 |
157.7 |
տղաներ |
162.8 |
162.9-191.9 |
192 | ||
3 |
Վազք 6 րոպե (մետր) |
աղջիկներ |
699 |
700-900 |
901 |
տղաներ |
1308 |
1309-1519 |
1520 | ||
4 |
Դաստակի մկանների ուժ (կգ) |
աղջիկներ |
22.5 |
22.6-26.7 |
26.8 |
տղաներ |
30.7 |
30.8-37.1 |
37.2 |
ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
|
Վարժություններ |
սեռը |
Գնահատական | ||
բավարար |
լավ |
գերազանց | |||
1 |
Վազք 20 մետր /վրկ |
աղջիկներ |
4.85 |
4.84-4.35 |
4.34 |
տղաներ |
3.37 |
3.36-3.03 |
3.06 | ||
2 |
Հեռացատկ տեղից (սմ) |
աղջիկներ |
1.36 |
1.37-1.60 |
1.61 |
տղաներ |
1.75 |
1.76-2.05 |
2.06 | ||
3 |
Վազք 6 րոպե (մետր) |
աղջիկներ |
1012 |
1013-1035 |
1036 |
տղաներ |
1300 |
1301-1330 |
1331 | ||
4 |
Դաստակի մկանների ուժ (կգ) |
աղջիկներ |
28.2 |
28.3-32.9 |
33.0 |
տղաներ |
46.0 |
47.0-51.8 |
51.9 |
1. Քննության համար ընտրված վարժությունները նպատակ ունեն գնահատելու դպրոցականների արագաշարժության (վազք 20մ), արագաուժային (հեռացատկ տեղից), դիմացկունության (վազք 6 րոպե), ուժային ընդունակությունները:
2. «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի քննությունները կազմակերպվում են հանրակրթական մյուս առարկաների քննությունները սկսելուց առնվազն 5 օր շուտ:
3. Քննությունները պարտադիր են ավարտական դասարանների բոլոր աշակերտների համար, բացառությամբ առողջության պատճառով հատուկ բժշկական խմբերում ընդգրկված աշակերտների: Բժշկական նախապատրաստական խմբերում ընդգրկված աշակերտների (ոչ ներդաշնակ ֆիզիկական զարգացում, ֆիզիկական թույլ պատրաստականություն, հաճախ հիվանդացող և այլն) համար հեշտացվում են քննությունների պահանջները` հետևյալ չափերով. 20 մ հեշտացվում է 0.2 վրկ-ով, հեռացատկը` 20 սմ-ով, 6 րոպե վազքը` 200 մ-ով: