ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2007 թվականի N 1509-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐՈՎ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և Հայաստանի, որպես կայուն, ապահով ու ձեռնարկատիրական գործունեության, ներդրումների համար բարենպաստ և զբոսաշրջության համար գրավիչ երկրի, նկարագիրը ձևավորելու ու միջազգային շուկայում պատշաճ ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (կետն ուժը կորցրել է 17.04.08 N 412-Ն)
2. (կետն ուժը կորցրել է 17.04.08 N 412-Ն)
3. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի։
4. «Սմարթ Մեդիա» կազմակերպության կողմից Հայաստանը ներկայացնող ֆիլմի նկարահանման, «Գեղեցիկ աշխարհ» ֆիլմաշարում այն ներառելու և հանրաճանաչ հեռուստաալիքներով հեռարձակելու նպատակով Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը հատկացնել 46128.74 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
Հ Ի Մ Ն Ա Կ Ա Ն Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ «ՍՄԱՐԹ ՄԵԴԻԱ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼԻՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
1. «Սմարթ Մեդիա» կազմակերպությունը պարտավորվում է նկարահանել և «Գեղեցիկ աշխարհ» ֆիլմաշարում ներառել Հայաստանը ներկայացնող 52 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմ:
2. Նկարահանման արդյունքում, բացի վավերագրական ֆիլմից, «Սմարթ Մեդիա» կազմակերպությունը պարտավորվում է Հայաստանին տրամադրել`
1) ֆիլմից դուրս մնացած տեսանյութերը` 6 ժամ տևողությամբ.
2) Հայաստանում ներդրումների հնարավորությունները ներկայացնող` 120 վայրկյան տևողությամբ հոլովակ.
3) ֆիլմի վերջնագրում երախտագիտության արտահայտում` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը.
4) հավելյալ լեզուներով թողարկման հնարավորություն.
5) 200 օրինակ (ձայնագրված DVD սկավառակների վրա).
6) երկրի նկարագրի ձևավորման և ներկայացման, գովազդային տեսանյութերի և դրանց հեռարձակման վերաբերյալ մեկամյա խորհրդատվություն (2008 թվականի ընթացքում):
3. «Սմարթ Մեդիա» կազմակերպությունը երաշխավորում է`
1) տրամադրել 6 անձից կազմված պրոֆեսիոնալ նկարահանող խումբ` իր տրամադրության տակ գտնվող լավագույն տեխնիկական միջոցներով ու մարդկային ռեսուրսներով.
2) նկարահանումների համար` 2008 թվականի փետրվարին 4-7 օր տևողությամբ, 2-3 անձից կազմված, իսկ 2008 թվականի մայիսին 2-3 շաբաթ տևողությամբ, 6 անձից կազմված խմբեր գործուղել Հայաստան.
3) ավարտել ֆիլմի պատրաստումը նկարահանումների ավարտից սկսած 6 ամսվա ընթացքում.
4) վավերագրական ֆիլմը պատրաստ լինելուն պես ապահովել դրա տարածումը հենց առաջին ցուցահանդեսի ընթացքում և առավելագույնը 2 տարվա ընթացքում բոլոր միջազգային հեռուստաալիքների հետ հեռարձակման վերաբերյալ բանակցությունների վարումը.
5) առաջին 2 տարվա ընթացքում ֆիլմը յուրաքանչյուր մայրցամաքում հեռարձակել առնվազն 2 անգամ.
6) ապահովել 450 մլն լսարան` առաջին 2 տարվա ընթացքում.
7) առաջին 2 տարվա ընթացքում ներկայացնել ֆիլմը բոլոր խոշորագույն հեռուստատեսային ցուցահանդեսներում (MIP, MIPTV).
8) յուրաքանչյուր 3-6 ամիսը մեկ անգամ զեկուցել կնքված հեռարձակման պայմանագրերի մասին` տվյալների տրամադրմամբ.
9) Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի նկատմամբ հեղինակային իրավունքներից բխող գույքային և ֆիլմի վերարտադրության իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության.
10) տեսանյութերի մոնտաժման արդյունքում վերջնական ֆիլմից դուրս մնացած լավագույն տեսանյութերը` 6 ժամ ընդհանուր տևողությամբ, տրամադրել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը (յուրաքանչյուր անգամ «Սմարթ Մեդիա» կազմակերպության նախնական համաձայնությամբ)` վերարտադրելու և օգտագործելու իրավունքով.
11) տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի իրացման (այդ թվում` DVD սկավառակներով) իրավունք.
12) համագործակցել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հետ ֆիլմի սյուժեի ու բովանդակության որոշման հարցում և նկարահանող խմբին գործուղել միայն սյուժեի և բովանդակության (10 տոկոս թույլատրելի շեղումներով) հաստատումը հավաստող փաստաթղթի ստորագրումից հետո.
13) ֆիլմը հեռարձակել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից հավանության արժանանալուց հետո:
4. Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է ապահովել`
1) ֆիլմի սյուժեի և նկարահանման հետ կապված ծախսերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտի և ուղեկցորդների տրամադրումը նկարահանող խմբին.
3) նկարահանող խմբի կեցությունը.
4) ֆիլմի նկարահանման թույլտվության տրամադրումը.
5) «Սմարթ Մեդիա» կազմակերպության ծառայությունների դիմաց 225 000 եվրոյի վճարումը, ընդ որում, պայմանագրի գնի 50 տոկոսը վճարվում է կանխավճարի ձևով` նախքան նկարահանող խմբի ժամանումը, 25 տոկոսը` ֆիլմի թողարկման ավարտից հետո, իսկ մնացած 25 տոկոսը` 2009 թվականի հունվարին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործա- ռական դասա- կարգման |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները | Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման N 5 հավելվածում (պակասեցվող գումարները նշված են բացասական, իսկ ավելացվողները` դրական նշանով) | |
խումբը | ենթա- խումբը |
տարի | |
1 | 2 | 3 | 4 |
13 | ԸՆԴԱՄԵՆԸ | ||
Տնտեսական այլ ծառայություններ | -46128.74 | ||
այդ թվում` | |||
01 | Առևտրի, սպասարկումների, մատակարարման գործունեության և ընդհանուր բնույթի տնտեսական ծառայությունների բնագավառում պետական կառավարում | -5051.24 | |
այդ թվում` | |||
03. Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ անդամակցային պարտավորությունների իրականացում | -5051.24 | ||
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | -5051.24 | ||
04 | Զբոսաշրջիկություն | -8077.5 | |
այդ թվում` | |||
02. ՀՀ զբոսաշրջության զարգացման պետական ծրագրի շրջանակներում «Ծաղկաձորը` միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագիր | -8077.5 | ||
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | -8077.5 | ||
05 | Ընդհանուր բնույթի տնտեսական այլ ծառայություններ | -33000.0 | |
այդ թվում` | |||
03. ՀՀ 2007 թ. տեխնիկական կանոնակարգերի պահանջների և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման վերահսկողության պետական ծրագիր | -33000.0 | ||
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | -33000.0 | ||
14 | ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ | 46128.74 | |
այդ թվում` | |||
06 | Այլ ծրագրեր | 46128.74 | |
այդ թվում` | |||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 46128.74 | ||
ՀՀ կառավարություն | 46128.74 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |