«Վավերացնում եմ» Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան 4 սեպտեմբերի 1995 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 1995 թվականի N 10
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի «ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ԿԱՄ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» N 183 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի մասին» N 183 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունը`
կարգի 3-րդ բաժնի 1-ին կետի «ա» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների, տեղակայման ենթակա սարքավորումների և անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային արժեքը հաշվարկվում է առանձին-առանձին` ըստ ձեռքբերման ժամանակաշրջանի`
մինչև 1995 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված հիմնական միջոցները, տեղակայման ենթակա սարքավորումները և անավարտ շինարարության օբյեկտները գնահատվում են հետևյալ բանաձևով.
Հգա = Հա |
Շ |
եթե Շ > Շճ |
Շճ |
n |
Շ= |
∑ Շ |
|
n . Հա |
որտեղ`
Հգա-ն հիմնական միջոցների գնահատված արժեքն է,
n-ն 1994 թվականից մինչև գնահատման պահն ընկած ժամանակաշրջանում կիսամյակների թիվն է,
Շճ-ն ճյուղային շահութաբերության սահմանային գործակիցն է,
∑Շ-
ն 1994 թվականից մինչև գնահատման պահն ընկած ժամանակաշրջանում կիսամյակային շահույթների գումարն է,Հա-ն հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն է 1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ,
եթե Շ ≤ Շճ, ապա հիմնական միջոցների հաշվարկային արժեքը մնում է անփոփոխ:
1995 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված հիմնական միջոցների, տեղակայման ենթակա սարքավորումների և անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային արժեքը որոշվում է հաշվապահական հաշվառման մեջ արտացոլված արժեքով:
Մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 1-ը սեփականաշնորհվող կամ ապապետականացվող պետական ձեռնարկությունների հիմնական միջոցների, տեղակայման ենթակա սարքավորումների և անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային արժեքի հաշվարկման համար կիրառվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահույթը, իսկ հոկտեմբերի 1-ից հետո` նաև տվյալ տարվա առաջին կիսամյակի շահույթը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի սեպտեմբերի 4-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |