ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2020 թվականի N 105-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 2375-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Սարալանջի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Սարալանջի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 2375-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում «16.89» թիվը փոխարինել «16.75» թվով.
2) N 4 հավելվածում՝
ա. «Գյուղատնտեսական» տողում՝ «որից չմասնավորեցվող» սյունակի «9.86» թիվը փոխարինել «9.72» թվով,
բ. «Ընդամենը» տողում «16.89» թիվը փոխարինել «16.75» թվով.
3) N 5 հավելվածում՝
ա. «502-001» կադաստրային ծածկագրով տողի «0.31» թիվը փոխարինել «0.17» թվով,
բ. «502-001» կադաստրային ծածկագրով տողից հետո լրացնել նոր տող՝ հետևյալ բովանդակությամբ.
|
: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. փետրվարի 7 Երևան |