Գլխավոր տեղեկություն
Համար
N 933-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.08.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 28.08.2018
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.08.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 օգոստոսի 2018 թվականի N 933-Լ

 

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. օգոստոսի 23
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 23-ի N 933-Լ որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների

 

NN
ը/կ

Միջոցառումը

Նպատակը

Ակնկալվող արդյունքը

Պատասխանատու կատարողները

Ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

1.

Տնտեսական գնահատում՝ Հայաստանի համար հանքարդյունաբերական ներդրումների տարբեր տեսակների տնտեսական կենսունակության կամ նպատակահարմարության գնահատում

Հայաստանում տարբեր հանքարդյունաբերական ծրագրերում կիրառվող տեխնոլոգիաների գնահատում և այն աշխատանքների բացահայտում, որոնք պահանջում են մեխանիզացման ավելի բարձր մակարդակ և բարելավված կառավարում հանքարդյունահանման ոլորտի հարկաբյուջետային համակարգի ընդհանուր վերլուծություն, ինչպես նաև տարբեր ծրագրերի տնտեսական կենսունակության գնահատում, տեղական տարածաշրջանային և ազգային տնտեսություններում հանքարդյունահանման տարբեր ծրագրերի ունեցած ներդրման գնահատում

Հայաստանի Հանրապետության համար հանքարդյունաբերական ներդրումների տարբեր տեսակների տնտեսական կենսունակության կամ նպատակահարմարության գնահատման ապահովում

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածք-ների և բնական պաշարների նախարարություն

2018 թ. դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

2.

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակման նպատակով ախտորոշիչ ուսումնասիրությունների իրականացում

շրջակա միջավայրի և բնակչության առողջության համատեքստում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռիսկերի վերհանում և տեխնիկական կարողությունների գնահատում

ընդերքօգտագործման արդյունքում շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա տեխնածին ճնշումների դրսևորումների նվազեցման կամ բացառման ուղղությունների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում

ՀՀ բնապահպա-նության նախարարություն

2018 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

3.

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակում

Նպաստել հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության ձևավորմանը և ապահովել ոլորտի կայուն զարգացումը:

ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածք-ների և բնական պաշարների նախարարություն

2019 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան