ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2013 թվականի N 1082-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1904-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի «Կենդանական ու բուսական ծագում ունեցող սննդամթերքում պեստիցիդների և նիտրատների առավելագույն մնացորդային քանակը հաստատելու մասին» N 1904-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 1-ին կետում «և 4» բառերը փոխարինել «4 և 5» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՈՒՄ ԴԴՏ-Ի ԵՎ ՀՔՑՀ-Ի ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՔԱՆԱԿԸ».
3) որոշման N 2 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՈՒՄ ԴԴՏ-Ի, ՀՔՑՀ-Ի, ՀԵՔՍԱՔԼՈՐԲԵՆԶՈԼԻ, ՍՆԴԻԿ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ, 2,4-Դ ԹԹՎԻ, ԴՐԱ ԱՂԵՐԻ, ԵԹԵՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՔԱՆԱԿԸ».
4) որոշման N 3 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԲՈՒՍԱԿԱՆ ՅՈՒՂԵՐՈՒՄ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՃԱՐՊԵՐՈՒՄ ԴԴՏ-Ի ԵՎ ՀՔՑՀ-Ի ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՔԱՆԱԿԸ».
5) որոշումը լրացնել նոր՝ N 5 հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 11 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1082-Ն որոշման |
ԲՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՈՒՄ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՔԱՆԱԿԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |