ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2013 թվականի N 592-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Նար-Դոսի փողոցի N 1բ/1 հասցեում գտնվող` 2247141 դրամ հաշվեկշռային արժեքով, 398,5 քառ. մետր մակերեսով տարածքը և Էջմիածին քաղաքի Նար-Դոսի փողոցի N 1բ հասցեում գտնվող` 4531500 դրամ հաշվեկշռային արժեքով, 803.6 քառ. մետր մակերեսով տարածքն ու 1132875 դրամ հաշվեկշռային արժեքով, 200.9 քառ. մետր մակերեսով շինությունները (ավտոտնակ, պարիսպ, 3 ծածկոց) (այսուհետ` գույք) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
(1-ին կետը փոփ. 19.09.13 N 1002-Ա)
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 17 Երևան |