ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2013 թվականի N 254-Ա
ՋՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ 11-ՐԴ ՊԱՌԼԱՄԵՆՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` Ջրի եվրոպական երիտասարդական 11-րդ պառլամենտը 2013 թվականի մայիսի 12-19-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ համատեղ նախապատրաստել Ջրի եվրոպական երիտասարդական 11-րդ պառլամենտի անցկացման ծրագիրը և ապահովել Հայաստանում գտնվելու ընթացքում հյուրերի համար նախատեսված միջոցառումների իրականացումը։
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր։
4. Ընդունել ի գիտություն, որ Ջրի եվրոպական երիտասարդական 11-րդ պառլամենտի մասնակիցների` Հայաստանի Հանրապետություն այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային և տեղական կազմակերպությունների ֆինանսական միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. ապրիլի 8 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|