ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2013 թվականի N 448-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի և 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Եվրոպական միության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների վարման նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Բանակցային խմբի ղեկավարին` ապահովել համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը Եվրամիության համապատասխան ներկայացուցիչների հետ և մեկամսյա ժամկետում բանակցությունների արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 10 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. հունիսի 10-ի N 448-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Ա. Մովսեսյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ (բանակցային խմբի ղեկավար) |
Գ. Մելքոնյան |
-ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Մ. Մարգարյան |
-ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության Եվրամիության բաժնի պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |