ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2013 թվականի N 51-Ա
ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
Ստեղծել հարկային վարչարարության արդիականացման ծրագրի կառավարման խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունվարի 22 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. հունվարի 22-ի N 51-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Վ. Միրումյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (խորհրդի նախագահ) |
Ա. Պողոսյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ (խորհրդի անդամ) |
Կ. Վարդանյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գործարար միջավայրի բարելավման վարչության պետ (խորհրդի անդամ) |
Մ. Փաշայան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ (խորհրդի անդամ) |
Կ. Սեդրակյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներքին աուդիտի վարչության պետ (խորհրդի անդամ) |
Ս. Վարդանյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (խորհրդի անդամ) |
Ա. Մուրադյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ռազմավարական ծրագրավորման վարչության պետի տեղակալ (խորհրդի անդամ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |