«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 փետրվարի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 05013062
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
25 դեկտեմբերի 2012 թ. |
թիվ 377-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԹԻՎ 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով
օպտիմալացնել ղեկավարների գրանցումը՝ գործընթացների պարզեցման և պահանջվող տեղեկատվության կրճատման միջոցով,
ապահովել ֆինանսական համակարգում տեղաշարժման ճկունությունը՝ արդեն իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված և օրենքով սահմանված մերժման հիմքեր չունեցող ղեկավարների կողմից այլ պաշտոն զբաղեցնելու դեպքում գրանցման որոշ գործընթացներից ազատելու միջոցով,
ապահովել միջազգային ճանաչում ունեցող կազմակերպություններում աշխատանքային փորձ ունեցող և մի շարք ուսումնական կենտրոնների կողմից որակավորում կամ դիպլոմ ստացած ղեկավարների գրանցումը՝ առանց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ստացված որակավորման վկայականի,
հնարավորինս միասնականացնել տարբեր ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների գրանցման գործընթացները,
հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 9-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի ««Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» կանոնակարգ 13-ը հաստատելու մասին» թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» կանոնակարգ 13-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 13) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Կանոնակարգ 13-ի 9-րդ կետը «(համաձայն սույն կանոնակարգի 35-րդ կետի)» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ սույն կանոնակարգի 50.8-51-րդ կետերով նախատեսված դեպքերի» բառերով:
2) Կանոնակարգ 13-ի 20-րդ կետի 4-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել:
3) Կանոնակարգ 13-ի 21-րդ կետում «20-րդ կետի 1), 2), 3) և 4)» բառերը փոխարինել «20-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ» բառերով, իսկ «24-րդ կետի 1), 2), 3) և 4)» բառերը փոխարինել «24-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 7-րդ» բառերով:
4) Կանոնակարգ 13-ի 24-րդ կետը լրացնել 7-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«7) միջնորդագիր` ներկայացուցչության ղեկավարի վերաբերյալ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 24-ի:»:
5) Կանոնակարգ 13-ը լրացնել 24.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«24.1. Ներկայացուցչության ղեկավարին փոփոխելու դեպքում, վարկային կազմակերպությունը պարտավոր է ներկայացուցչության ղեկավարին փոփոխելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո 5-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել ներկայացուցչության նոր նշանակված ղեկավարի վերաբերյալ տեղեկանք` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 24-ի:»:
6) Կանոնակարգ 13-ի 49-րդ կետի 2-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել:
7) Կանոնակարգ 13-ի գլուխ 7-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գ Լ ՈՒ Խ 7.
ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
49.1. Վարկային կազմակերպությունների ղեկավարների գրանցումն իրականացվում է 2 ընթացակարգով՝ պարզ և բարդ: Գրանցվող ղեկավարների գրանցման ընթացակարգերը, ըստ զբաղեցրած պաշտոնների, սահմանված է սույն կանոնակարգի Հավելված 3ա-ով:
1) Բարդ ընթացակարգով ղեկավարների գրանցումը ներառում է.
ա. Թեկնածուի որակավորման առկայություն՝ Կենտրոնական բանկում գրավոր քննության կամ բանավոր հարցազրույցի միջոցով՝ համաձայն սույն կանոնակարգի 6-րդ գլխի, բացառությամբ սույն կանոնակարգի 50.8-51-րդ կետերով նախատեսված դեպքերի,
բ. Թեկնածուի գնահատում՝ սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերով ներկայացվող տեղեկատվության, ինչպես նաև օրենքով սահմանված մերժման հիմքերի ուսումնասիրության միջոցով,
գ. Թեկնածուի հետ բանավոր հարցազրույցի անցկացում՝ վերջինիս կողմից համապատասխան պարտականությունները կատարելու ունակության, կոլեգիալ կառավարման մարմնում արդյունավետ գործունեություն իրականացնելու հնարավորության և այլ հմտությունների ստուգման նպատակով՝ սույն գլխով սահմանված կարգով՝ բացառությամբ սույն կանոնակարգի 52-րդ կետով սահմանված դեպքերի:
2) Պարզ ընթացակարգով ղեկավարների գրանցումը ներառում է.
ա. Թեկնածուի որակավորման առկայություն՝ Կենտրոնական բանկում գրավոր քննության կամ բանավոր հարցազրույցի միջոցով՝ համաձայն սույն կանոնակարգի 6-րդ գլխի, բացառությամբ սույն կանոնակարգի 50.8-51-րդ կետերով սահմանված դեպքերի,
բ. Թեկնածուի վերաբերյալ տեղեկատվության ստուգում՝ կանոնակարգով պահանջվող փաստաթղթերի ներկայացման միջոցով:
50. Անձին որպես ղեկավար գրանցելու կամ ղեկավարների կազմում փոփոխությունները գրանցելու համար Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.
1) Բարդ ընթացակարգով գրանցվող ղեկավարների համար.
ա. Անձին որպես ղեկավար գրանցելու կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին վարկային կազմակերպության միջնորդագիրը՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի,
բ. Իրավասու մարմնի որոշումը ղեկավարի նշանակման կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին,
2) Պարզ ընթացակարգով գրանցվող ղեկավարների գրանցման համար վարկային կազմակերպությունը պետք է Կենտրոնական բանկ ներկայացնի անձին որպես ղեկավար գրանցելու կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին վարկային կազմակերպության միջնորդագիրը՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի:
50.1. Սույն կանոնակարգի Հավելված 2-ով սահմանված միջնորդագրի 2.6, 2.8-2.10, 3.3 ենթակետերում, ինչպես նաև սույն կանոնակարգի 5-9-րդ կետերով սահմանված տեղեկությունների փոփոխությունները նույնպես ներկայացվում են Կենտրոնական բանկ՝ փոփոխությունները վարկային կազմակերպությանը հայտնի դառնալուց հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում: Սույն կանոնակարգի Հավելված 2-ով սահմանված միջնորդագիրը (տեղեկանքը) և սույն կանոնակարգի 50-րդ կետով սահմանված իրավասու մարմնի որոշման սքան արված տարբերակը վարկային կազմակերպության կողմից ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով՝ Սի-Բի-Էյ-Նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում՝ էլեկտրոնային կրիչով: Սույն կանոնակարգի Հավելված 2-ով սահմանված միջնորդագիրը ներկայացվում է էքսել (excel) ֆայլով` հաստատված վարկային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի էլեկտրոնային ստորագրությամբ: Ընդ որում, նշված միջնորդագրով (տեղեկանքով) ներկայացված տեղեկատվության իսկությունը ստուգելու համար Կենտրոնական բանկը կարող է դիմել համապատասխան իրավասու մարմիններին՝ պահպանելով ձեռքբերված տեղեկատվության գաղտնիությունը:
50.2. Վարկային կազմակերպությունները պետք է ունենան և Կենտրոնական բանկ ներկայացնեն վարկային կազմակերպության իրավասու մարմնի կողմից հաստատված ներքին կանոնակարգ, որտեղ առնվազն պետք է նկարագրվեն «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կանոնակարգով սահմանված՝ ղեկավարների գրանցման մերժման հիմքերը ստուգելու գործընթացները, վերջիններիս նկատմամբ սահմանված պահանջների պահպանման մեխանիզմները:
50.3. Վարկային կազմակերպության ղեկավարների կամ ղեկավարների կազմում փոփոխությունները գրանցելու համար ղեկավարները (բացառությամբ վարկային կազմակերպության խորհրդի նախագահի և անդամների) պետք է ունենան Կենտրոնական բանկի կողմից տրված որակավորման վկայական, բացառությամբ սույն կանոնակարգի 50.8-51 կետերով սահմանված դեպքերի:
50.4. Կենտրոնական բանկը պարտավոր է սույն գլխում սահմանված՝ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունների գրանցման համար համապատասխան գլուխներով սահմանված փաստաթղթերը ստանալու պահից հետո՝ օրենքով սահմանված ժամկետում գրանցել փոփոխությունները կամ մերժել գրանցումը: Բարդ ընթացակարգով գրանցվող ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցվում են Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ: Պարզ ընթացակարգով գրանցվող ղեկավարները գրանցված են համարվում Կենտրոնական բանկ փաստաթղթերը մուտքագրվելու պահից օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվանից՝ առանց Կենտրոնական բանկի համապատասխան որոշման, եթե Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 50.6-50.7 կետերի ուսումնասիրության արդյունքում, Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով՝ բանավոր կամ գրավոր ծանուցման միջոցով, չի պահանջում անձին գրանցել բարդ ընթացակարգով: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով օրենքով սահմանված ժամկետը կարող է կասեցվել առավելագույնը երեք ամիս ժամկետով: Ընդ որում, օրենքով սահմանված ժամկետի կասեցման դեպքում կասեցվում է նաև սույն կանոնակարգի 66-րդ կետով սահմանված եռամսյա ժամկետը: Կասեցումը դադարեցնելուց հետո ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել եռամսյա ժամկետի և ժամանակավոր պաշտոնավարման՝ մինչև կասեցումն ընկած օրերի տարբերությամբ առաջացող օրերի քանակը: Եթե Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի և/կամ կետի համաձայն պահանջում է պարզ ընթացակարգով գրանցվող ղեկավարի թեկնածուին գրանցել բարդ ընթացակարգով, ապա Կենտրոնական բանկը այդ մասին ծանուցում է վարկային կազմակերպությանը, իսկ վարկային կազմակերպությունը պարտավոր է ծանուցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում ղեկավարի թեկնածուին ներկայացնել բարդ ընթացակարգով գրանցման: Նշված դեպքում պահպանվում են բարդ ընթացակարգով գրանցման ընթացակարգերը:
50.5. Սույն կանոնակարգի կետում նշված ծանուցումը ստանալուց հետո վարկային կազմակերպությունը ղեկավարին (ղեկավարներին) ներկայացնում է բարդ ընթացակարգով գրանցման այնքան ժամանակ, քանի դեռ Կենտրոնական բանկը գրավոր կամ բանավոր ծանուցման միջոցով չի տեղեկացրել վարկային կազմակերպությանը՝ ղեկավարին (ղեկավարներին) պարզ ընթացակարգով գրանցման ներկայացնելու հնարավորության մասին:
50.6. Եթե վարկային կազմակերպության մոտ առկա է կամ հնարավոր է ֆինանսական վիճակի վատթարացում, վարկային կազմակերպությունում, Կենտրոնական բանկի կարծիքով, բավարար մակարդակով պահպանված չեն կորպորատիվ կառավարման սկզբունքները, կամ սույն կանոնակարգի կետով սահմանված ներքին կանոնակարգը չի պարունակում պահանջվող բոլոր մեխանիզմները և/կամ դրանք իրականում չեն կիրառվում, ապա այդպիսի դեպքերում վարկային կազմակերպության բոլոր ղեկավարները գրանցվում են բարդ ընթացակարգով:
50.7. Եթե ղեկավարի թեկնածուի վերաբերյալ տվյալների ուսումնասիրության արդյունքում Կենտրոնական բանկի` ֆինանսական վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման և/կամ այլ պատասխանատու ստորաբաժանման կարծիքով առկա են ռիսկեր վարկային կազմակերպության և/կամ ֆինանսական համակարգի կայունության համար, ինչպես նաև ղեկավարի թեկնածուի համբավի վերաբերյալ, ապա տվյալ թեկնածուն կարող է հրավիրվել գրանցման բարդ ընթացակարգով:
50.8. Վարկային կազմակերպության ղեկավարների թեկնածուները համարվում են Կենտրոնական բանկի մասնագիտական որակավորման վկայական ունեցող, եթե ունեն իրենց պաշտոնի համար սույն կետով սահմանված հետևյալ որակավորումներից, դիպլոմներից կամ հավաստագրերից որևէ մեկը.
1) Վարկային կազմակերպության գործադիր տնօրեն (վարչության նախագահ), գործադիր տնօրենի (վարչության նախագահի) տեղակալ, տնօրինության (վարչության) անդամ՝ Սի-Էֆ-Էյ (CFA) կամ Էֆ-Առ-Էմ (FRM) կամ Էյ-Սի-Սի-Էյ (ACCA) որակավորման F1-F9 մակարդակներ կամ Սի-Այ-Այ (CII) որակավորման դիպլոմ,
2) Վարկային կազմակերպության գլխավոր հաշվապահ, գլխավոր հաշվապահի տեղակալ՝ Էյ-Սի-Սի-Էյ (ACCA) որակավորման բոլոր մակարդակները,
3) Վարկային կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ՝ Էյ-Սի-Սի-Էյ (ACCA) որակավորման բոլոր մակարդակները կամ Սի-Այ-Էյ (CIA) որակավորում, վարկային կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի անդամ` Էյ-Սի-Սի-Էյ (ACCA) որակավորման F1-F9 մակարդակներ կամ Սի-Այ-Էյ (CIA) որակավորում:
51. Վարկային կազմակերպության ղեկավարների այն թեկնածուները, որոնք աշխատել են սույն կանոնակարգի Հավելված 4բ-ով սահմանված միջազգային հեղինակավոր կազմակերպություններում և զբաղեցրել են նմանատիպ պաշտոններ և/կամ ստանձնել են համանման պարտականություններ, համարվում են Կենտրոնական բանկի մասնագիտական որակավորման վկայական ունեցող:
52. Վարկային կազմակերպությունների ղեկավարներին սույն կանոնակարգի կետով սահմանված բարդ ընթացակարգով գրանցելիս ղեկավարների թեկնածուները բանավոր հարցազրույցի կարող են չհրավիրվել Կենտրոնական բանկի կարծիքով հիմնավորված դեպքերում:
53. Եթե անձին որպես ղեկավար գրանցելու համար նախկինում Կենտրոնական բանկ է ներկայացվել սույն կանոնակարգի Հավելված 2-ով պահանջվող ողջ տեղեկատվությունը, և հետագայում վարկային կազմակերպությունը դիմում է Կենտրոնական բանկ նույն անձին ղեկավար գրանցելու միջնորդությամբ, ապա Հավելված 2-ով սահմանված միջնորդագիրը սույն գլխով սահմանված կարգով Կենտրոնական բանկ ներկայացնելիս կարող են լրացվել միայն միջնորդագրի 1-ին կետի բոլոր դաշտերը, 2.1 (Անուն, ազգանուն, հայրանուն), 2.3 (Ծննդյան ամսաթիվ) դաշտերը և բոլոր այն դաշտերը, որոնցում նախկինում ներկայացված տեղեկատվությունը փոփոխվել է: Վարկային կազմակերպությունը նախկինում ղեկավարների գրանցման համար օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկ ներկայացրած բոլոր փաստաթղթերը և/կամ տեղեկությունները կարող է չներկայացնել՝ հղում տալով նախկինում ներկայացված միջնորդագրի ամսաթվին, եթե նախկինում ներկայացված տեղեկատվությունը չի փոփոխվել:
54. Վարկային կազմակերպություն խորհրդի նախագահի և խորհրդի անդամների գրանցման ժամանակ հիմք է ընդունվում սույն կանոնակարգի 38-րդ կետով նախատեսված՝ Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը, բացառությամբ այն դեպքերի, երբ Կենտրոնական բանկն անհրաժեշտ չի համարում հարցազրույցի անցկացումը, որի դեպքում խորհրդի նախագահը և անդամները գրանցվում են առանց հարցազրույցի հրավիրվելու:
55. Որպես որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշ, սահմանվում է, որ գրանցման պահին վարկային կազմակերպության ղեկավարը պետք է իրազեկ լինի ֆինանսական համակարգի, մասնավորապես, վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներին, այլ իրավական ակտերին, ինչպես նաև վարկային կազմակերպության գործունեության կանոնակարգին և վարկային կազմակերպությունը կարգավորող ներքին ակտերին: Բացի այդ,
1) Վարկային կազմակերպության խորհրդի նախագահը պետք է ունենա.
ա. Բարձրագույն կրթության առկայության կամ օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատությունը ավարտած լինելու կամ Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական (ֆինանսական ոլորտի) որակավորման վկայական ստացած լինելու դեպքում` առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 1 տարին՝ ղեկավար պաշտոնում,
բ. Բարձրագույն կրթություն կամ Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական (ֆինանսական ոլորտի) որակավորման վկայականի բացակայության կամ օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած չլինելու դեպքում` 4 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 2 տարին՝ ղեկավար պաշտոնում:
2) Վարկային կազմակերպության գործադիր տնօրենը (վարչության նախագահը), գլխավոր հաշվապահը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահը պետք է ունենան բարձրագույն կրթություն կամ ավարտած լինեն օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատությունը, կամ ունենան Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական (ֆինանսական ոլորտի) որակավորման վկայական և առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 1 տարին` ղեկավար պաշտոնում:
3) Վարկային կազմակերպության խորհրդի անդամները, գործադիր տնօրենի (վարչության նախագահի) տեղակալը, տնօրինության (վարչության) անդամները, վերստուգիչ հանձնաժողովի անդամները, գլխավոր հաշվապահի տեղակալը պետք է ունենան առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ:
56. Սույն կանոնակարգի 55-րդ կետում նշված աշխատանքային փորձը վերաբերում է գրանցման պահին նախորդող 10 տարիներին, բացառությամբ բարձրագույն կրթության կամ Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական (ֆինանսական ոլորտի) որակավորման վկայականի բացակայության, կամ օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած չլինելու համար նախատեսված աշխատանքային փորձի:
57. Եթե ղեկավարի թեկնածուն չունի սույն կանոնակարգի 55-րդ կետով նախատեսված աշխատանքային փորձ և/կամ բարձրագույն կրթություն, ապա նա իրավունք ունի Կենտրոնական բանկ ներկայացնել համապատասխան պաշտոններում աշխատելու համար իր մոտ բավարար գիտելիքների ու հմտությունների առկայության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, տեղեկություններ և/կամ այլ հիմնավորումներ: Ներկայացված փաստաթղթերի, տեղեկությունների և/կամ այլ հիմնավորումների հիման վրա հանձնաժողովի դրական եզրակացությամբ Կենտրոնական բանկի նախագահն իրավունք ունի գրանցել անձին համապատասխան պաշտոնում, եթե գտնում է, որ անձի մոտ առկա են այդ պաշտոնում աշխատելու համար բավարար գիտելիքներ ու հմտություններ:
58. Անձին, որպես ղեկավար գրանցումը մերժվում է Կենտրոնական բանկի նախագահի անհատական որոշմամբ, եթե ղեկավարի թեկնածուները.
1) ունեն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն,
2) դատարանի կողմից զրկված են ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից,
3) սնանկ են ճանաչվել և ունեն չմարված (չներված) պարտավորություններ,
4) քրեական գործով ներգրավված են որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ,
5) չեն համապատասխանում սույն կանոնակարգի 55-րդ կետով սահմանված չափանիշին,
6) եթե ներկայացված փաստաթղթերը թերի են, անարժանահավատ են և չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի, այդ թվում` Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին:
59. Անձին, որպես ղեկավար գրանցումը մերժվում է Կենտրոնական բանկի կողմից, եթե սույն կանոնակարգի կետով սահմանված ծանուցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում վարկային կազմակերպությունը ղեկավարի թեկնածուին չի ներկայացնում բարդ ընթացակարգով գրանցման:
60. Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ վարկային կազմակերպության ղեկավարը հանվում է գրանցումից, եթե.
1) որակավորման վկայականի գործունեության ժամկետը լրացել է, և ղեկավարը չի ստացել որակավորման նոր վկայական,
2) ղեկավարը զրկվել է որակավորման վկայականից,
3) վարկային կազմակերպությունը դիմել է համապատասխան միջնորդությամբ,
4) ի հայտ են եկել «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերը:
61. Վարկային կազմակերպության միջնորդությամբ ղեկավարին Կենտրոնական բանկում գրանցումից հանելու համար վարկային կազմակերպությունները պարտավոր են փոփոխություններ կատարելու վերաբերյալ վարկային կազմակերպության իրավասու մարմնի կողմից որոշում ընդունելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ միջնորդագիր (գրանցումից հանելու պատճառների հիմնավորումներով)` վարկային կազմակերպության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ,
2) իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` փոփոխություններ կատարելու, առկայության դեպքում` ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման վերաբերյալ:
62. Եթե վարկային կազմակերպության ղեկավարը զրկվել է որակավորման վկայականից, ապա ղեկավարին որակավորման վկայականից զրկելու մասին Կենտրոնական բանկի որոշման ընդունման պահից երեք տարվա ընթացքում նա չի կարող գրանցվել որպես վարկային կազմակերպության ղեկավար:
63. Սույն կանոնակարգի իմաստով վարկային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար են համարվում այն անձինք, որոնք առանց համապատասխան պաշտոնում Կենտրոնական բանկում գրանցման իրականացնում են վարկային կազմակերպության ղեկավարի պարտականություններ:
64. Վարկային կազմակերպության գործադիր տնօրենի, վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար կարող են նշանակվել (նշված պարտականությունները կարող են կատարել) միայն տվյալ վարկային կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալը, վարչության նախագահի տեղակալը, վարչության (տնօրինության) անդամը:
65. Վարկային կազմակերպության գլխավոր հաշվապահի ժամանակավոր պաշտոնակատար կարող է նշանակվել (նշված պարտականությունները կարող է կատարել) տվյալ վարկային կազմակերպության գլխավոր հաշվապահի տեղակալը, կամ գլխավոր հաշվապահի որակավորման վկայական ունեցող վարկային կազմակերպության այլ աշխատակիցը:
66. Ղեկավարի պաշտոններում առանց որակավորման վկայականի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետ կարող է սահմանվել ոչ ավելի, քան 3 ամիս: Բացառություն են կազմում վարկային կազմակերպության գործադիր տնօրենի, վարչության նախագահի և գլխավոր հաշվապահի ժամանակավոր պաշտոնակատարները, որոնք առանց որակավորման վկայականի չեն կարող պաշտոնավարել: Որակավորման վկայական ունեցող, սակայն Կենտրոնական բանկի կողմից չգրանցված անձինք կարող են աշխատել որպես ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ոչ ավելի, քան 3 ամիս: Բացառություն են կազմում վարկային կազմակերպության գործադիր տնօրենի, վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարները, որոնք առանց Կենտրոնական բանկում գրանցվելու չեն կարող պաշտոնավարել։
67. Նշված եռամսյա ժամկետը սահմանվում է տվյալ ղեկավարի պաշտոնին նշանակվող բոլոր ժամանակավոր պաշտոնակատարների համար, այսինքն՝ միևնույն պաշտոնի նոր ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը չի ընդհատում կամ վերսկսում եռամսյա ժամկետը:
68. Նշված եռամսյա ժամկետում վարկային կազմակերպության կողմից նշանակված որակավորման վկայական չունեցող վարկային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է սույն կանոնակարգով սահմանված կարգով Կենտրոնական բանկում անցնի որակավորման և մասնագիտական համապատասխանության քննություն և գրանցվի Կենտրոնական բանկում, իսկ որակավորման վկայական ունեցողը՝ գրանցվի Կենտրոնական բանկում:
69. Վարկային կազմակերպության խորհրդի քանակական կազմը վարկային կազմակերպության ներքին իրավական ակտերով նախատեսված թվից պակաս լինելու դեպքում վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկի գրանցմանն է ներկայացնում թափուր մնացած տեղերի համար խորհրդի անդամի նոր թեկնածուներին՝ սույն կանոնակարգով սահմանված կարգով: Վարկային կազմակերպության խորհրդի նախագահի և անդամների թեկնածուներն իրավունք ունեն իրականացնել համապատասխանաբար խորհրդի նախագահի և խորհրդի անդամի պարտականությունները միայն Կենտրոնական բանկում համապատասխան պաշտոնում գրանցման պահից: Վարկային կազմակերպության խորհրդի նախագահի և խորհրդի անդամների ժամանակավոր պաշտոնակատար չի նախատեսվում:»:
8) Կանոնակարգ 13-ի 76.6 կետի 6-րդ ենթակետում «50-րդ կետով» բառերը փոխարինել «50-րդ և 50.1 կետերով» բառերով:
9) Կանոնակարգ 13-ի Հավելված 2-ում.
ա. 1-ին կետի 1.2 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.2. Ֆինանսական կազմակերպության տեսակ
o բանկ
o օտարերկրյա բանկի մասնաճյուղ
o վարկային կազմակերպություն
o ապահովագրական ընկերություն
o օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղ
o ապահովագրական բրոքեր
o ներդրումային ընկերություն
o օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղ
o կարգավորվող շուկայի օպերատոր
o Կենտրոնական դեպոզիտարիա
o ֆոնդի կառավարիչ
o օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղ
o բյուրո
o վճարահաշվարկային կազմակերպություն
o դրամական (փողային) փոխանցում իրականացնող կազմակերպություն»,
բ. 2-րդ կետի 2.6 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.6 Անձնագրի համար և սերիա, ում կողմից և երբ է տրված, մինչև երբ է վավեր (առկայության դեպքում լրացվում է նաև հին անձնագրի և գործող այլ անձնագրի համարը և սերիան)»,
գ. 2-րդ կետի 2.7 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.7 Հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտի համարը) (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը)»,
դ. 3-րդ կետի 3.2 ենթակետը ուժը կորցրած ճանաչել,
ե. 3-րդ կետը լրացնել 3.5 ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«3.5. Նշեք նշված պաշտոնում Ձեր պաշտոնավարման սկիզբը, ըստ իրավասու կառավարման մարմնի որոշման
(օր/ամիս/տարի)»,
զ. 4-րդ կետի 4.3 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.3 Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները. (ընդ որում, պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները` անկախ դրանց` աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից)
|
», |
է. 4-րդ կետի 4.4 ենթակետը «վերջին աշխատատեղից» բառերից հետո լրացնել «(ընդ որում, վերջին աշխատատեղ համարվում է նախորդ կազմակերպությունը, որտեղ Դուք աշխատել եք)» բառերով,
ը. 5-րդ կետի 5.7 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.7 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող ֆինանսական կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում ֆինանսական կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ, կամ Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպության ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է:
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ»,
թ. 5-րդ կետի 5.9 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.9 Արդյո՞ք որպես ֆինանսական կազմակերպության ղեկավար Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր նկատմամբ Կենտրոնական բանկի կամ տվյալ ֆինանսական կազմակերպության կողմից կիրառվել է որևէ պատասխանատվության միջոց վերջին 1 տարվա ընթացքում
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ:»,
ժ. 6-րդ կետի 6.3 ենթակետում «Սույն կանոնակարգի իմաստով միևնույն ընտանիքի անդամ են համարվում ծնողները, ամուսինը և երեխաները» բառերը փոխարինել «Սույն կանոնակարգում ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկությունները լրացվում են միայն ծնողների, ամուսնու, երեխաների, քրոջ և եղբոր (եթե համատեղ տնտեսություն են վարում) վերաբերյալ:» բառերով,
ժա. 8-րդ կետի 8.2 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8.2 Նշեք Ձեզ հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները.
|
», |
ժբ. 11-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
ժգ. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Հավաստիացնում եմ, որ
ա. սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական,
բ. բացակայում են ղեկավարի գրանցումը մերժելու համար համապատասխան օրենքներով և կարգերով սահմանված հիմքերը,
գ. վերոնշված անձը համապատասխանում է համապատասխան օրենքներով և կարգերով սահմանված պահանջներին
Ֆինանսական կազմակերպության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրություն
Ֆինանսական կազմակերպության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի անուն, ազգանուն |
_______________________ |
Ամսաթիվ (օր/ամիս/տարի) | _______________________ |
Ստորագրություն | _______________________ |
Գրանցման ներկայացված ղեկավարի ստորագրություն | _______________________»: |
10) Կանոնակարգ 13-ը լրացնել Հավելված 3ա-ով՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է):
11) Կանոնակարգ 13-ը լրացնել Հավելված 4բ-ով՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում է):
12) Կանոնակարգ 13-ի Հավելված 21-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 3-ի (կցվում է):
13) Կանոնակարգ 13-ը լրացնել Հավելված 24-ով` համաձայն սույն որոշման Հավելված 4-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. դեկտեմբերի 28 Երևան |
ՀԱՎԵԼՎԱԾ 1 Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 377-Ն որոշմամբ |
ՀԱՎԵԼՎԱԾ 3ա
«Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների
մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական
կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային
կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների
գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական
հագեցվածության պահանջները» կանոնակարգ 13-ի
Ղեկավարների գրանցման ընթացակարգը
N |
Ֆինանսական կազմակերպությունների ղեկավարներ |
Ընթացակարգը |
1. |
ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ, այդ թվում՝ |
|
1. |
Խորհրդի նախագահ |
Բ |
2. |
Խորհրդի անդամներ |
Բ |
3. |
Խորհրդի նախագահի տեղակալ |
Բ |
4. |
Գործադիր տնօրեն |
Բ |
5. |
Գործադիր տնօրենի տեղակալ |
Բ |
6. |
Տնօրինության (վարչության) նախագահ |
Բ |
7. |
Տնօրինության (վարչության) նախագահի տեղակալ |
Բ |
8. |
Տնօրինության (վարչության) անդամ |
Բ |
9. |
Գլխավոր հաշվապահ |
Բ |
10. |
Գլխավոր հաշվապահի տեղակալ |
Բ |
11. |
Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ |
Բ |
12. |
Վերստուգիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ |
Պ |
13. |
Վերստուգիչ հանձնաժողովի անդամ |
Պ |
ՀԱՎԵԼՎԱԾ 2 Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 377-Ն որոշմամբ |
ՀԱՎԵԼՎԱԾ 4բ
«Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների
մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական
կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային
կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների
գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական
հագեցվածության պահանջները» կանոնակարգ 13-ի
Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ցանկ
1. Ասիական զարգացման բանկ (Asian Development Bank)
2. Միջազգային հաշվարկների բանկ (Bank of International Settlements)
3. Սևծովյան առևտրի և զարգացման բանկ (Black Sea Trade and Development Bank)
4. Կարիբյան զարգացման բանկ (Caribbean Development Bank)
5. Կենտրոնական Ամերիկայի տնտեսական ինտեգրման բանկ (Central American Bank of Economic Integration)
6. Լատինական Ամերիկայի զարգացման բանկ (Corporation Andina de Fomento)
7. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (European Bank for Reconstruction and Development)
8. Եվրոպական հանձնաժողով (European Commission)
9. Եվրոպական ներդրումային բանկ (European Investment Bank)
10. Ներամերիկյան զարգացման բանկ (Inter-American Development Bank)
11. Միջազգային արժութային հիմնադրամ (International Monetary Fund)
12. Իսլամական զարգացման բանկ (Islamic Development Bank)
13. Սկանդինավյան զարգացման հիմնադրամ (Nordic Development Fund)
14. Սկանդինավյան ներդրումային բանկ (Nordic Investment Bank)
15. Նավթ արտահանող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամ (OPEC Fund for International Development)
16. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (Organization for Economic Co-operation and Development)
17. Նավթանյութեր արտահանող երկրների կազմակերպություն (Organization of Petroleum-Exporting Countries)
18. Համաշխարհային բանկի խումբ (World Bank Group)
1) Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ (International Bank for Reconstruction and Development)
2) Միջազգային զարգացման ասոցիացիա (International Development Association)
3) Միջազգային ֆինանսական կորպորացիա (International Finance Corporation)
4) Բազմազգ ներդրումների երաշխավորման գործակալություն (Multinational Investment Guarantee Agency)
5) Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (International Centre for Settlement of Investment Disputes)
19. Վերակառուցման բանկ (Kreditanstalt für Wiederaufbau (KfW))
20. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ երկրների ֆինանսական կազմակերպություններ
ՀԱՎԵԼՎԱԾ 3 Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 377-Ն որոշմամբ |
ՀԱՎԵԼՎԱԾ 21
«Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների
մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական
կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային
կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների
գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական
հագեցվածության պահանջները» կանոնակարգ 13-ի
Վարկային կազմակերպության կանոնադրության տիտղոսաթերթ
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ------------------------------------------------- (ընկերության իրավասու մարմնի անվանումը)
--/--/ ----թ. թիվ -------- որոշմամբ
Փոփոխված է ------------------------- --/--/---- թիվ -- (իրավասու մարմնի անվանումը) ------------------------ --/--/---- թիվ -- (իրավասու մարմնի անվանումը) ------------------------ --/--/---- թիվ -- (իրավասու մարմնի անվանումը) -------------------------- --/--/---- թիվ -- (իրավասու մարմնի անվանումը) որոշմամբ |
ՀԱՎԵԼՎԱԾ 4 Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 377-Ն որոշմամբ |
ՀԱՎԵԼՎԱԾ 24
«Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների
մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական
կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային
կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների
գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական
հագեցվածության պահանջները» կանոնակարգ 13-ի
Մ ի ջ ն ո ր դ ա գ ի ր
Ներկայացուցչության ղեկավարների վերաբերյալ տեղեկություններ
Խնդրում ենք սույն միջնորդագրում նշված անձին գրանցել որպես ղեկավար և կից ներկայացնում ենք նրա վերաբերյալ տեղեկությունները:
| ||||||||||||||||||||||||||||||||
□ Այս վանդակում նշում է կատարվում, եթե միջնորդագրում ներկայացվում են միայն փոփոխությունները | ||||||||||||||||||||||||||||||||
1. Ֆինանսական կազմակերպության վերաբերյալ տվյալները (այստեղ նշվում են այն կազմակերպության տվյալները, որի ներկայացուցչության ղեկավար դուք պետք է հանդիսանաք: | ||||||||||||||||||||||||||||||||
1.1 Ֆինանսական կազմակերպության անվանումը և կոդը (առկայության դեպքում)
| ||||||||||||||||||||||||||||||||
1.2. Ֆինանսական կազմակերպության տեսակ
o բանկ o վարկային կազմակերպություն o ապահովագրական ընկերություն o ներդրումային ընկերություն o վճարահաշվարկային կազմակերպություն o դրամական (փողային) փոխանցում իրականացնող կազմակերպություն | ||||||||||||||||||||||||||||||||
2. Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||
2.1 Անուն, ազգանուն, հայրանուն | ||||||||||||||||||||||||||||||||
2.2 Սեռ` o արական o իգական | ||||||||||||||||||||||||||||||||
2.3 Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի) | ||||||||||||||||||||||||||||||||
2.4 Ծննդավայր | ||||||||||||||||||||||||||||||||
2.5 Քաղաքացիություն | ||||||||||||||||||||||||||||||||
2.6 Անձնագրի համար և սերիա, ում կողմից և երբ է տրված, մինչև երբ է վավեր (առկայության դեպքում լրացվում է նաև հին անձնագրի և գործող այլ անձնագրի համարը և սերիան) | ||||||||||||||||||||||||||||||||
2.7 Հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտի համարանիշը) (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը) | ||||||||||||||||||||||||||||||||
2.8 Բնակության վայրը (մշտական և տվյալ պահին) | ||||||||||||||||||||||||||||||||
2.9 Հեռախոսահամար | ||||||||||||||||||||||||||||||||
2.10 Էլեկտրոնային փոստի հասցե | ||||||||||||||||||||||||||||||||
2.11 Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, դրանք կրելու ժամանակաշրջանը,
Անուն, ազգանուն, հայրանուն
Կրելու ժամանակաշրջան (օր/ամիս/տարի) | ||||||||||||||||||||||||||||||||
3. Ղեկավար պաշտոն | ||||||||||||||||||||||||||||||||
3.1 Մանրամասնորեն նկարագրեք Ձեր իրավասություններն ու պատասխանատվության ոլորտները որպես ղեկավար.
| ||||||||||||||||||||||||||||||||
4. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն | ||||||||||||||||||||||||||||||||
4.1
| ||||||||||||||||||||||||||||||||
4.2 Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները. (ընդ որում, պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները` անկախ դրանց` աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից)
Նշել միջանկյալ չաշխատած ժամանակահատվածներում ինչո՞վ եք զբաղվել
| ||||||||||||||||||||||||||||||||
5. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական:
|