ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2012 թվականի N 1511-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆԴԵՐՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կողմից իրականացվող՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 5 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1511-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆԴԵՐՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Սույն ակտով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կողմից (այսուհետ` ընդերքի պետական տեսչություն) իրականացվող՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի կիրառման հետ կապված ընդհանուր հարաբերությունները:
2. Ռիսկայնության գնահատման մեթոդաբանությունը և ռիսկայնության չափանիշներն ընդերքի պետական տեսչությանը հնարավորություն կտան վերլուծելու և գնահատելու վերահսկման ենթակա կազմակերպությունները (այսուհետ` գնահատվող օբյեկտ)՝ ըստ դրանց ընդերքն օգտագործելու ձևի, ծավալների և համապատասխան նախագծի, ձևավորելու տվյալների բազա` գնահատվող օբյեկտներն ըստ ռիսկայնության դասակարգելու նպատակով:
II. ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ, ՈԼՈՐՏԱՅԻՆ ՌԻՍԿԸ
3. Ընդերքօգտագործման ոլորտում ռիսկերը տնտեսավարող սուբյեկտների գործունեության հետևանքով ընդերքին և հանքահումքային հենքին հնարավոր վնասներ հասցնելու հավանականության և դրանցից ակնկալվող բացասական հետևանքների հանրագումարն է: Սույն մեթոդաբանությամբ ռիսկը սահմանվում է՝ որպես ոլորտային և անհատական ռիսկերի արտադրյալ:
4. Ընդերքի պետական տեսչության կողմից վերահսկվող տնտեսավարող սուբյեկտները դասակարգվում են ըստ հետևյալ 5 ոլորտների`
1) մետաղական հանքավայրերի արդյունահանում.
2) ոչ մետաղական հանքավայրերի արդյունահանում.
3) հանքային ջրերի արդյունահանում.
4) մետաղական հանքերևակումների ուսումնասիրություն.
5) ոչ մետաղական հանքերևակումների ուսումնասիրություն:
5. Մետաղական հանքավայրերի արդյունահանմամբ և մետաղական հանքերևակումների ուսումնասիրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին տրվում է 2 գործակիցը՝ հաշվի առնելով մետաղական հանքավայրերում օգտակար բաղադրիչների խիստ անհավասարաչափ տեղաբաշխումը, պարունակությունների և հանքային մարմինների հզորությունների խիստ փոփոխականությունը, ինչպես նաև պետության համար մետաղական հանքավայրերի կարևորությունը, բյուջետային մուտքեր ապահովելու ծանրակշիռ հանգամանքը:
6. Ոչ մետաղական հանքավայրերի արդյունահանմամբ և ոչ մետաղական հանքերևակումների ուսումնասիրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին տրվում է 1.5 գործակիցը՝ հաշվի առնելով օգտակար հանածոների բազմազանությունը և տնտեսության մեջ դրանց օգտագործման կարևորությունը, ինչպես նաև եռամսյակային և տարեկան հաշվետվություններում առկա տեղեկատվության ոչ արժանահավատությունը՝ եռամսյակային մարկշեյդերական չափագրումների բացակայության կամ ոչ լիարժեք կատարման հետևանքով: Կարևոր հանգամանք են նաև հանքային իրավունքի փաթեթում առկա կոորդինատներից դուրս շահագործման կանխարգելումը և բացառումը:
7. Հանքային ջրերի արդյունահանմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին տրվում է 1.4 գործակիցը՝ հաշվի առնելով բնակչության կյանքին և առողջությանը վնաս հասցնելու հնարավոր հետևանքների կանխարգելումը և բացառումը:
III. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
8. Տնտեսավարողի անհատական ռիսկը (այսուհետ` անհատական ռիսկ) հաշվարկելիս՝ հիմք են ընդունվում տնտեսավարողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները, խախտումների պարբերականությունը, խախտումների վերացմանն ուղղված գործողությունները:
9. Անհատական ռիսկը պարունակում է 2 բաղադրիչ:
10. Առաջին բաղադրիչը (ՌՉ) տնտեսավարող սուբյեկտի ռիսկային հիմնական չափանիշներով հաշվարկված ռիսկայնության գնահատականն է, որը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնտեսավարողի կողմից պետական համապատասխան մարմիններ ներկայացվող հաշվետվություններում առկա տվյալների հիման վրա:
11. Առաջին բաղադրիչը հաշվարկվում է սույն մեթոդաբանության 4-րդ բաժնում նկարագրված մեխանիզմներով, որի հաշվարկման համար կիրառվում են ռիսկայնության հետևյալ չափանիշները` հանքավայրերի թիվը, նախորդ տարվա ընթացքում վճարված ռոյալթիի և բնօգտագործման վճարի չափը, նախորդ տարվա ընթացքում արդյունահանված օգտակար հանածոյի ծավալները, տարեկան հաշվետվության ծավալների համեմատականը նախորդ տարվա հաշվետվության հետ, հանքի չափը՝ ըստ պաշարների ծավալի մեծության:
12. Առաջին բաղադրիչի առավելագույն կշիռն անհատական ռիսկի մեջ կազմում է 350 միավոր (բացառությամբ մետաղական հանքավայրերի ուսումնասիրության, որի առավելագույն կշիռը կազմում է 450 միավոր):
13. Երկրորդ բաղադրիչը (ՌՍ) հաշվարկվում է սույն մեթոդաբանության 5-րդ բաժնում նկարագրված մեխանիզմով` ընդերքի պետական տեսչության ստուգումների ընթացքում լրացված ստուգաթերթերի հիման վրա իրականացված վերահսկողության միջոցով` տնտեսավարողի մոտ առկա ընդերքօգտագործման վիճակի գնահատման արդյունքներով:
14. Երկրորդ բաղադրիչի առավելագույն կշիռն անհատական ռիսկի մեջ կազմում է 100 միավոր:
IV. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՌԻՍԿԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ (ԱՌԱՋԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ) ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
Չափանիշը |
5 |
10 |
30 |
50 |
100 | ||
1. |
Հանքավայրերի թիվը |
1 |
2 |
3 |
4 |
5 և ավելի | |
2. |
Նախորդ տարվա ընթացքում վճարված ռոյալթիի և բնօգտագործման վճարի չափը (դրամ) | ||||||
Ռոյալթի |
մինչև |
200-300 մլն |
300-400 մլն |
400 մլն և ավելի |
|||
Բնօգտագործման վճար |
մինչև |
10-15 մլն |
15-20 մլն |
20 մլն և ավելի |
|||
3. |
Նախորդ տարվա ընթացքում արդյունահանված օգտակար հանածոյի ծավալները | ||||||
Մետաղական (տոննա) |
մինչև |
9-12 հազ. |
12-15 հազ. |
15 հազ. և ավելի |
|||
Ոչ մետաղական (մ3 ) |
մինչև |
10-25 հազ. |
25-50 հազ. |
50 հազ. և ավելի |
|||
Հանքային ջրեր (մ3 ) |
մինչև |
15-20 հազ. |
20-30 հազ. |
30 հազ. և ավելի |
|||
4. |
Տարեկան հաշվետվության ծավալների համեմատականը նախորդ տարվա հաշվետվության հետ |
61 տոկոս |
60-50 տոկոս |
50-40 տոկոս |
40-30 տոկոս |
մինչև 30 տոկոս | |
5. |
Հանքի չափը՝ ըստ պաշարների ծավալի մեծության | ||||||
Մետաղական (տոննա) |
մինչև |
20-50 հազ. |
50-100 հազ. |
100 հազա- |
|||
Ոչ մետաղական (մ3) |
մինչև |
50-100 հազ. |
100-150 հազ. |
150 հազա- |
|||
Հանքային ջրեր (մ3) |
մինչև |
50-100 հազ. |
100-150 հազ. |
150 հազա-րից ավելի |
Մետաղական հանքավայրերի ուսումնասիրություն
Չափանիշը |
5 |
10 |
30 |
50 |
100 |
Հանքերևակումների թիվը |
1 |
2 |
3 |
4 |
5 և ավելի |
Հանքերևակման չափը |
մինչև |
20-50 հազ. |
50-100 հազ. |
100 հազարից ավելի |
|
Հանքայնացման տիպը (հանքային մարմնի տեղադրման ձևը) |
շտորգվերգ |
երակային | |||
Հորատահանուկի ելքի տոկոսը |
98 -90 տոկոս |
89-80 տոկոս |
79-75 տոկոս |
74 տոկոսից պակաս | |
Հետախուզական ցանցի խտությունը |
մինչև |
51-75 մ |
76-100 մ |
-100-150 մ |
150 մետրից ավելի |
Ոչ մետաղական հանքավայրերի ուսումնասիրություն
Չափանիշը |
5 |
10 |
30 |
50 |
100 |
Հանքերևակումների թիվը |
1 |
2 |
3 |
4 |
5 և ավելի |
Հանքերևակման չափը |
մինչև |
20-50 հազ. |
50-100 հազ. |
100 հազարից ավելի |
|
Փորձնական հանույթը |
մինչև |
200-500 |
500-1000 |
1000-5000 |
5000 մ3-ից ավելի |
Հետախուզական ցանցի խտությունը |
մինչև |
51-100 մ |
101-200 մ |
201-300 մ |
300 մետրից ավելի |
V. ՍՏՈՒԳԱԹԵՐԹՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ (ԵՐԿՐՈՐԴ ԲԱՂԱԴՐԻՉ) ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
15. Ընդերքի պետական տեսչության կողմից իրականացվող ստուգումների համար նախատեսված ստուգաթերթն օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այն պահանջների սպառիչ ցանկն է, որոնց խախտումը կարող է վնաս հասցնել պետությանը, ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործմանը:
16. Ստուգումներն իրականացվում են ստուգաթերթի հարցաշարում ընդգրկված հարցերի շրջանակներում: Գնահատվող օբյեկտում ստուգումն ավարտելուց հետո լրացված ստուգաթերթի արդյունքներով գնահատվում է երկրորդ բաղադրիչը, որը կազմում է ստուգաթերթի այն հարցերի ռիսկային միավորների հանրագումարը, որոնց պահանջները տնտեսավարողի կողմից խախտվել են, և ստուգաթերթի համապատասխան սյունակում ու տողում նշվել է «ոչ» պատասխանը:
VI. ԳՆԱՀԱՏՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՌԻՍԿԻ
17. Մինչև սույն մեթոդաբանության համաձայն տնտեսավարող սուբյեկտի ոլորտային ռիսկի գնահատումը՝ գնահատվող այն օբյեկտներում, որտեղ սույն մեթոդաբանությամբ նախատեսվող ռիսկային համակարգը ներդնելուց հետո ընդերքի պետական տեսչության կողմից չի իրականացվել ստուգում, տնտեսավարող սուբյեկտի ռիսկը գնահատվում և դասակարգվում է միայն անհատական ռիսկի առաջին բաղադրիչի հիման վրա:
18. Սույն մեթոդաբանության համաձայն գործատուի ոլորտային ռիսկի գնահատումից հետո գնահատվող այն օբյեկտներում, որտեղ սույն մեթոդաբանությամբ նախատեսվող ռիսկային համակարգը ներդնելուց հետո ընդերքի պետական տեսչության կողմից իրականացվել է ստուգում, և լրացվել է ստուգաթերթ, տնտեսավարող սուբյեկտի անհատական ռիսկը գնահատվում և դասակարգվում է ամբողջությամբ, որն ունի առավելագույնը 450 միավոր կշիռ (բացառությամբ մետաղական հանքավայրերի ուսումնասիրության, որի առավելագույն կշիռը կազմում է 550 միավոր):
19. Տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր ռիսկը հաշվարկվում է՝ համաձայն II բաժնի:
20. Գնահատվող օբյեկտների դասակարգումն ըստ տնտեսավարող սուբյեկտի գնահատված ռիսկի իրականացվում է հետևյալ մեխանիզմով. առավելագույն հնարավոր ռիսկային միավորի մինչև 30 տոկոսն ստացած տնտեսավարող սուբյեկտները դասակարգվում են ցածր ռիսկայնության խմբում, 30-70 տոկոսն ստացած տնտեսավարող սուբյեկտները` միջին ռիսկայնության խմբում, իսկ 70-100 տոկոսն ստացած տնտեսավարող սուբյեկտները` բարձր ռիսկայնության խմբում, բայց ոչ ավելի, քան գնահատվող օբյեկտների ընդհանուր թվի 20 տոկոսը:
Ցածր |
Միջին |
Բարձր |
[0, 30%) |
[30%, 70%) |
[70%, 100%) |
VII. ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆ
21. Տվյալների բազաները բաղկացած են ծրագրային ապահովման վրա հիմնված բաղադրիչներից, որոնք կառուցված են տեղեկություններ հավաքելու և պահելու համար՝ այնպես, որ օգտագործողը կարողանա որոնել, ավելացնել, թարմացնել կամ հեռացնել (ջնջել) այդ տեղեկությունները: Տվյալների բազայի կառուցվածքն աղյուսակային է, բաղկացած է տեղեկությունների տողերից և սյունակներից: Տվյալների բազան սահմանվում է՝ որպես էլեկտրոնային ֆայլինգի համակարգ: Տվյալների բազաները դասավորված են ըստ դաշտերի, գրառումների և ֆայլերի: Դաշտը տեղեկության մեկ կտոր է, գրառումը` դաշտերի ամբողջական համալիր, ֆայլը` գրառումների հավաքածու:
22. Տվյալների բազայի նպատակն է`
1) աջակցել տեսուչներին որոշումներ ընդունելու գործընթացում և ապահովել այդ որոշումների հիմնավորվածությունը.
2) ապահովել ընկերությունների գործունեության մասին տվյալների հասանելիությունը` հնարավորություն տալով ստանալու վերահսկվող օբյեկտի ռիսկի դասակարգման և ստուգումների հաճախականության վրա ազդող միտումները:
23. Ստուգումները կիրականացվեն ստուգաթերթերի միջոցով, և արդյունքները, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից ներկայացված հաշվետվությունները կմուտքագրվեն ուղղակիորեն համակարգ՝ համակարգչի միջոցով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |