ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հոկտեմբերի 2012 թվականի N 1026-Ա
Ս. ՉԱՄԱՆՅԱՆԻ՝ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ուկրաինայում կայանալիք` Ուկրաինայի խորհրդարանի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով «Մարդկային զարգացում» հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար Ս. Չամանյանի (համաձայնությամբ)՝ 2012 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 1-ը Կիև (Ուկրաինա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն հավելվածի:
2. Ս. Չամանյանի՝ Կիև գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 22 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. հոկտեմբերի 22-ի N 1026-Ա որոշման |
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները
Տեղաշարժման / տրանսպորտային ծախսերը |
Եվրո |
Օդանավակայան/երկաթուղային կայարան տեղափոխում /Մինսկ և շրջաններ |
30 |
Ներքաղաքային տեղաշարժ /կարճաժամկետ դիտորդների բրիֆինգի և դե-բրիֆինգի վայրեր |
15 |
Երկրի տարածքում տեղաշարժ /դիտորդական առաքելություն իրականացնելու համար նախատեսված վայրեր |
150 |
Կապի միջոցներ /հեռախոսային քարտեր, հեռախոսներ |
20 |
Բրիֆինգի համար նախատեսված ծախսեր /բրիֆինգ, դե-բրիֆինգ, սնունդ |
140 |
Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ԺՀՄԻԳ-ի կողմից գանձվող գումարի չափը |
355 եվրո |
Վարորդ /յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 35 եվրո, 6 օր |
210 |
Վառելիք /յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 15 եվրո, 6 օր |
90 |
Թարգմանիչ /յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 35 եվրո, 6 օր |
210 |
Փաստաթղթերի փոխանցում /յուրաքանչյուր դիտորդի կողմից |
10 |
Հյուրանոց յուրաքանչյուր դիտորդի համար /9 գիշեր` յուրաքանչյուր օրվա համար առավելագույնը 110 եվրո |
990 |
Սնունդ և այլ ծախսեր /յուրաքանչյուր դիտորդի համար օրական 40 եվրո, առավելագույնը 10 օր |
400 |
Բնակության վայր և սնունդ թարգմանչի համար, եթե կա անհրաժեշտություն/յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 35 եվրո` 4 օրվա համար |
140 |
Բնակության վայր և սնունդ վարորդի համար, եթե կա անհրաժեշտություն /յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 35 եվրո` 4 օրվա համար |
140 |
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻՆ ԱՌՁԵՌՆ ՎՃԱՐՎԵԼԻՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ |
2190 եվրո |
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ |
2545 եվրո |
Երևան-Կիև -Երևան ինքնաթիռի տոմսի արժեքը |
մոտավորապես 480 եվրո |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|