ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 ապրիլի 2010 թվականի N 229-Ա
ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 71-Ն և N 72-Ն որոշումների 2-րդ կետերին համապատասխան`
Հաստատել մի շարք իրավական ակտերում փոփոխությունների և լրացումների կատարման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված ապրիլի 7-ի N 229-Ա որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
NN |
Իրավական ակտի վերնագիրը և տեսակը |
Ներկայաց-նելու ժամկետը |
Ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը |
Միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
1. |
ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի կենդանիների ցանկը և Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքի բույսերի ցանկը հաստատելու մասին» N 98-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
2010 թ. |
ՀՀ բնապահպա-նության նախարարություն |
Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում: |
2. |
ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
2010 թ. |
ՀՀ բնապահպա-նության նախարարություն |
Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում: |
3. |
ՀՀ կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը հաստատելու մասին» N 884-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
2010 թ. |
ՀՀ բնապահպա-նության նախարարություն |
Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում: |
4. |
«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ |
2011 թ. |
ՀՀ բնապահպա-նության նախարարություն |
Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|