ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
10 նոյեմբերի 2015 թվականի |
թիվ 121 |
քաղ. Մոսկվա |
«ԶԳԱՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ (ԾՐԱԳՐԵՐԻ) ՓՈԽԱԴԱՐՁ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ, ԵՎ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 95-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Զգայուն գյուղատնտեսական ապրանքների ցանկի մասին, որոնց մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրականացվում է արտադրության զարգացման պլանների (ծրագրերի) փոխադարձ տրամադրում, և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 2-րդ կետի իրագործման մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական |
Վ. Խրիստենկո |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԶԳԱՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ (ԾՐԱԳՐԵՐԻ) ՓՈԽԱԴԱՐՁ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ, ԵՎ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 95-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
94-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 2-րդ կետի իրագործումն ապահովելու նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կցվող` զգայուն գյուղատնտեսական ապրանքների ցանկը, որոնց մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրականացվում է արտադրության զարգացման պլանների (ծրագրերի) փոխադարձ տրամադրում (այսուհետ` ցանկ):
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին`
սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում միմյանց և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տրամադրել ցանկում նշված զգայուն գյուղատնտեսական ապրանքներից յուրաքանչյուրի արտադրության զարգացման պլանները (ծրագրերը)` ռուսերենով կամ անդամ պետության պետական լեզվով (կից ներկայացնելով ռուսերեն թարգմանությունը).
ցանկում նշված զգայուն գյուղատնտեսական ապրանքների արտադրության զարգացման նոր պլանների (ծրագրերի) ընդունման կամ գործող պլանների (ծրագրերի) մեջ փոփոխություններ կատարելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում միմյանց և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տրամադրել այդպիսի պլանները (ծրագրերը)` ռուսերենով կամ անդամ պետության պետական լեզվով (կից ներկայացնելով ռուսերեն թարգմանությունը).
Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ առաջարկներ` խորհրդակցությունների անցկացման ենթադրյալ օրվանից ոչ ուշ, քան 30 օրացուցային օր առաջ:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
|
|
|
|
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «___» _______-ի 20____ թվականի թիվ __________ որոշմամբ |
Ց Ա Ն Կ
ԶԳԱՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ (ԾՐԱԳՐԵՐԻ) ՓՈԽԱԴԱՐՁ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
1. Կաթ և կաթնամթերք
2. Միս և մսամթերք
3. Բանջարեղեն, մրգեր, բոստանային մշակաբույսեր և դրանց վերամշակումից ստացված արտադրանք
4. Բրինձ
5. Շաքար
6. Յուղատու մշակաբույսերի սերմեր և դրանց վերամշակումից ստացված արտադրանք
Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական:
