«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 մայիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 50314228
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ
30 ապրիլի 2014 թ. ք. Արմավիր |
N 91-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 31-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի երրորդ մասով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 321-Ն որոշման 3-րդ կետի պահանջների.
Որոշում եմ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2012 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի կարգը հաստատելու մասին» N 31-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
1) որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ը» պարբերության «65 տարին» բառերից հետո լրացնել «, իսկ հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների տնօրենների դեպքում՝ չի լրացել թեկնածուի կենսաթոշակային տարիքը.» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Մարզպետ |
Ա. Ղահրամանյան |