ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2014 թվականի N 577-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1294-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1443-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի ապրիլի 30-ի ՆՀ-97-Ն հրամանագրի 2-րդ կետը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 17-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերակազմակերպել` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը միացնելով «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` իրավունքները և պարտականությունները փոխանցելով «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1294-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին ենթակետով.
«9.1) պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում ճարտարապետական համալիրների կառուցապատման ներդրումային ծրագրերին և դրանց իրագործմանն աջակցելը.».
2) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին ենթակետով.
«4.1) ըստ անհրաժեշտության, տեղական ինքնակառավարման մարմիններին ճարտարապետության ոլորտի մասնագիտական խորհրդատվության և ոլորտին առնչվող խնդիրների լուծման գործում օժանդակության տրամադրում.»:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ստեղծել կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչություն.
2) իրավաբանական բաժինը վերակազմակերպել իրավաբանական վարչության.
3) արտաքին կապերի բաժինը վերակազմակերպել արտաքին կապերի վարչության.
4) այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածի «Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնում «Ճարտարապետության վարչություն» բառերից հետո հավելվածը լրացնել «Կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչություն» բառերով, իսկ «Իրավաբանական բաժին» և «Արտաքին կապերի բաժին» բառերը համապատասխանաբար փոխարինել «Իրավաբանական վարչություն» և «Արտաքին կապերի վարչություն» բառերով:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1443-Ն որոշումը:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`
1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության պահպանման ծախսերի վերաբերյալ.
2) ստեղծել գույքի փոխանցման հանձնաժողով` վերջինիս կազմում ներգրավելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացուցիչներին՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի գույքը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմին հանձնելու համար:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հունիսի 6 Երևան |