Գլխավոր տեղեկություն
Համար
N 97-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.03.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.02.21/12(536) Հոդ.250
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 7 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 փետրվարի 2007 թվականի N 97-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում և առանձնացված ստորաբաժանումներում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 20-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունվարի 22-ի N 20-Ն որոշման

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Յ Ի Ն  Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ

 

Պաշտոնը Դրույքաչափը
(դրամ)
1 2
Գլխավոր քարտուղար 231000
Առանձնացված ստորաբաժանման պետ 187000
Առանձնացված ստորաբաժանման պետի տեղակալ 162600
Վարչության պետ 162600
Խորհրդական 152500
Բաժնի վարիչ 152500
Առաջին քարտուղար 142300
Երկրորդ քարտուղար 132100
Երրորդ քարտուղար 122000
Կցորդ 111800
»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. փետրվարի 3
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան