Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
1 հոկտեմբերի 2015 թվականի N 44
23. 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ 2016 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերին` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 2 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 1-ի նիստի N 44 |
2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
1. 2016 թվականին առողջապահության ոլորտում պետության կողմից իրականացվող նպատակային ծրագրերն են`
1) բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը,
2) բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովումը,
3) մոր և մանկան առողջության պահպանման ապահովումը,
4) բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովումը,
5) սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բժշկական օգնության ապահովումը:
2. Առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության կողմից սահմանվող կարգով:
I. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
3. Ծրագրի նպատակն է `
1) Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը,
2) Հայաստանի Հանրապետության տարածքում պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը,
3) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վարակիչ (շրջապատի համար վտանգ ներկայացնող) և ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների ու կանխարգելիչ աշխատանքների կազմակերպումը, առաջարկությունների ներկայացումը,
4) մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության բացառումը` հիգիենիկ ու հակահամաճարակային կանոնների ու նորմերի, հիգիենիկ նորմատիվների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության միջոցով,
5) վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հայտնաբերումը և կանխարգելումը,
6) Հայաստանի Հանրապետության տարածքի և պետական սահմանների սանիտարական պաշտպանության ապահովումը,
7) Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման օրենսդրության խախտումների հայտնաբերումը, վարչական վարույթի իրականացումը, պատասխանատվության միջոցների կիրառումը և կանխարգելումը,
8) «Վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտների, կազմակերպությունների (անկախ գերատեսչական պատկանելիությունից), բնակչության իրազեկման ապահովումը,
9) բժշկական օգնության և սպասարկման բնագավառը կարգավորող օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների նկատմամբ հսկողությունը և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցների կիրառումը,
10) Հայաստանի Հանրապետության տարածքում դեղերի և դեղագործական գործունեության անվտանգության ապահովումը,
11) Լիցենզավորման մասին», «Դեղերի մասին» և «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված տեսչության իրավասության սահմաններում առողջապահության բնագավառում կազմակերպությունների կողմից տվյալ գործունեության իրականացման համար սահմանված պարտադիր պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ ստուգումների իրականացումը,
12) հարուցված վարչական վարույթների շրջանակներում անհրաժեշտության դեպքում դեղերի նմուշների գնման և դրանց լաբորատոր փորձաքննության գործընթացների կազմակերպումը և իրականացումը,
13) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերով սահմանված աշխատանքի անվտանգության ապահովման և աշխատողների առողջության պահպանության նորմեր պարունակող իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության ապահովումը, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների կանխարգելման միջոցառումների կազմակերպումը, աշխատանքի անվտանգ պայմանների իրավունքի ապահովումը,
14) ռիսկերի վրա հիմնված ստուգումների իրականացում:
4. Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվող միջոցառումները ներառում են.
1) «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների (այդ թվում քիմիական) կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացում,
- վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության, համաճարակաբանության և ռիսկի գործոնների դիտարկումների, վերլուծությունների, ուսումնասիրությունների իրականացում, ռիսկի խմբերի բացահայտում,
2) բնակչության զանգվածային անընկալության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացում, իմունականխարգելման ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացում և համակարգում,
3) համաճարակների, բռնկումների, թունավորումների և հանրային առողջության անվտանգությանն սպառնացող այլ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման (ներառյալ պահուստային պաշարների ապահովում, արագ արձագանքման թիմի ձևավորում և պատրաստվածություն, տրանսպորտի և այլ նյութական ռեսուրսների ապահովում, վարժանքների նախապատրաստում) ապահովում,
4) ներհիվանդանոցային ինֆեկցիաների հայտնաբերման և կանխարգելմանն ուղղված ծրագրերի իրականացում, ինֆեկցիոն հսկողության մեթոդների մշակում, ներհիվանդանոցային ինֆեկցիաների ճշգրիտ ախտորոշման չափանիշների արդիականացմանն ուղղված միջոցառումների իրականացում,
5) աշխատանքի հիգիենայի ապահովման և աշխատողների առողջության պահպանման ուղղված միջոցառումների նկատմամբ դիտարկումների, վերլուծությունների, ուսումնասիրությունների իրականացում,
6 )վարակիչ ու մակաբուծային հիվանդությունների օջախներում, որտեղ առկա են վարակիչ ու մակաբուծային հիվանդությունների առաջացման ու տարածման համար պայմաններ, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման կատարում,
7) սանիտարահիգիենիկ փորձաքննության, շրջակա միջավայրի գործոնների լաբորատոր հետազոտությունների իրականացում և եզրակացությունների տրամադրում,
8) համընդհանուր լաբորատոր ցանցի գործունեության համակարգում՝ Միջազգային առողջապահական կանոնների պահանջներին համապատասխան, իր իրավասության սահմաններում ռեֆերենս լաբորատոիայի գործառույթների իրականացում,
9) հանրային առողջապահության ոլորտում կենսաապահովության և կենսաանվտանգության ապահովմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների իրականացում,
10) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում մասնագիտական դիտարկումների, իրավիճակային վերլուծության և գնահատման իրականացում,
11) բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ զննումների (մոնիտորինգի) իրականացում, արդյունքների վերլուծություն ու գնահատում,
12) մարդու օրգանիզմի վրա ակուստիկ գործոնների ազդեցության նվազեցմանը նպաստող միջոցառումների կազմակերպում և իրականացում,
13) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության, հանրային առողջապահության ոլորտի իրավական ակտերի, մեթոդական ուղեցույցերի, ծրագրերի նախագծերի մշակմանը մասնակցություն,
14)բժշկական ու հիգիենիկ և հակահամաճարակային անվտանգության ոլորտի գիտելիքների և առողջ ապրելակերպի մասին քարոզչության ու բնակչության առանձին խմբերի կրթմանն ուղղված ծրագրերի իրականացում,
15)իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների պահանջների կատարման ու հակահամաճարակային միջոցառումների իրականացման նկատմամբ հսկողության իրականացումը՝ լաբորատոր հետազոտության համապատասխան մեթոդների ու տեխնիկական միջոցների կիրառմամբ ստուգումների, հետազոտությունների, ուսումնասիրությունների միջոցով,
16) «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված Հայաստանի Հանրապետության տարածքում պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը և վերահսկողությունը,
17) Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային
անվտանգության ապահովման մասին օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջների խախտման դեպքում պատասխանատվության (ներգործության) համապատասխան միջոցների կիրառումը,
18) առողջապահության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացումը, տնտեսավարող սուբյեկտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացումը,
19) տնտեսավարող սուբյեկտի գործունեությանն առնչվող, տեսչական մարմնի իրավասությանը վերաբերող նոր իրավական ակտեր ընդունվելու կամ ուղեցույցներ հրապարակվելու, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում այդ մասին «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով տնտեսավարող սուբյեկտների իրազեկման ապահովումը,
20) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում իրականացված դիտարկումների, վարչական, վիճակագրական հաշվետվությունների, իրավիճակային վերլուծության և գնահատման արդյունքների հիման վրա որոշումների կայացում, պետական մարմիններին համապատասխան առաջարկությունների ներկայացում՝ բացառությամբ սննդամթերքի անվտանգության բնագավառի պահանջների,
- մասնակցություն «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների իրականացման 2015-2017 թվականների ծրագրի շրջանակներում նախատեսվող աշխատանքներին,
21)մասնակցություն ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 482-Ն որոշմամբ հատատված Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագրի միջոցառումների իրականացմանը,
22) սննդային գործոնով պայմանավորված` վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կամ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողություն իրականացնող մարմիններին տեղեկացում, դրանց առաջացման, ինչպես նաև տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերումը, սննդային գործոնով պայմանավորված` վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը, համատեղ մշակումը և իրականացումը,
23) «Գովազդի մասին», «Դեղերի մասին» և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված` առողջապահության բնագավառի և հատուկ նշանակության սննդամթերքի գովազդի մասին օրենսդրության պահանջների ստուգումների իրականացումը,
24) աշխատանքի վայրում մասնագիտական հիվանդությունների պատճառների ուսումնասիրում ու վերլուծում և գործատուին դրանց կանխարգելման վերաբերյալ գրավոր միջնորդություններ ներկայացնելը,
25) դեղերի և դեղագործական գործունեության անվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը,
26) Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ գտնվող չգրանցված, կեղծ, անորակ, ժամկետանց, ինչպես նաև պետության կողմից կենտրոնացված կարգով և մարդասիրական օգնություն ստացված դեղեր հայտնաբերելու նպատակով դեղատներում և դեղատնային կրպակներում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատաություններում մշտադիտարկման կազմակերպում, դրանց արդյունքների վերլուծությունն ու գնահատումը,
27) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` իր իրավասության սահմաններում ստուգումների իրականացումը`
ա. իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից քաղաքացիներին տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման որակի և անվտանգության, քանակական ու որակական բնութագրիչների, կլինիկական ստանդարտների և ուղեցույցների կատարման նկատմամբ,
բ. ախտաբանաանատոմիական հետազոտությունների, փորձաքննությունների, հերձումների կատարման նկատմամբ,
գ. իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման կանոնների, տեխնիկական կանոնակարգերի, կարգերի, չափորոշիչների, չափանիշների, նորմերի և բժշկական զննության իրականացման` օրենսդրության պահանջների համապատասխանության նկատմամբ,
դ. բժշկական փաստաթղթերի լրացման, դրանց պահպանման, շրջանառության և քաղաքացիներին դրանց կամ դրանցից քաղվածքներ տրամադրելու նկատմամբ,
ե. բժշկական ամլացման իրականացման նկատմամբ.
28) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իր իրավասության սահմաններում առողջապահության բնագավառում լիցենզավորված անձանց կողմից տվյալ գործունեության իրականացման համար սահմանված պարտադիր պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ ստուգումների իրականացումը.
29) «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` իր իրավասության սահմաններում ստուգումների իրականացումը`
ա. դեղեր ներմուծող, արտահանող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գործունեության նկատմամբ,
բ. դեղագործական գործունեության նկատմամբ,
30) «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` իր իրավասության սահմաններում ստուգումների իրականացումը`
ա. արյան և դրա բաղադրամասերի դոնորության նկատմամբ,
բ.վերարտադրողականության դոնորների, ինչպես նաև վերարտադրողականության դոնոր չհանդիսացող քաղաքացիների կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմի պահպանման նկատմամբ,
գ. հղիության արհեստական ընդհատման նկատմամբ,
31) աշխատատեղերում աշխատանքի անվտանգության և աշխատանքի պաշտպանության՝ օրենքով սահմանված պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացումը) աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների պատճառների ուսումնասիրում ու վերլուծում և գործատուին դրանց կանխարգելման վերաբերյալ գրավոր միջնորդություններ ներկայացնելը),
32)աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի հաշվառման և քննման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգի պահպանման և օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման ենթակա գումարների` ժամանակին վճարման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացումը,
33) մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց և երեխա խնամող աշխատողներին` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացումը,
34)աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ գործատուների և արհեստակցական միությունների համար աշխատանքի անվտանգության պաշտպանության գործում մեթոդական օգնության կազմակերպում:
5. Համաճարակաբանական հատուկ ծրագրեր հետևյալ ուղղություններով`
1) «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված 2016-2020 թվականների Իմունականխարգելման ազգային ծրագրի միջոցառումների իրականացում,
2) Հայաստանի Հանրապետությունում մալարիայի կրկին արմատավորման կանխարգելման և այլ մակաբուծային հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացում,
3) ՀՀ Միջազգային առողջապահական կանոնների ներդրմանն ուղղված ծրագրերի իրականացում, մասնավորապես.
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում վարակիչ հիանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ռազմավարական ծրագրի միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 1913-Ն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացում,
բ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում վարակիչ հիվանդությունների փոխանցողների դեմ պայքարի ծրագրին և ծրագրի 2014-2018 թվականների միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 22 արձանագրային որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացում,
գ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 13-ի նիստի «Մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հսկողության ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 50 արձանագրային որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացում,
դ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 31-ի «Կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների՝ ներառյալ բնակչության իրազեկման միջոցառումների 2013-2016 թվականների ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 4 արձանագրային որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացում,
ե. առողջապահության նախարարի 2014 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում սեռավարակների կանխարգելմանն ուղղած 2015-2020 թվականների ազգային ծրագրերը և ազգային ծրագրերի միջոցառումների ցանկը հաստատելու մասի» N 3130-Ա հրամանով նախատեսված միջոցառումների իրականացում,
զ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի նիստի «Ներհիվանդանոցային վարակների վերահսկման և կանխարգելման 2012-2016 թվականների ծրագրին և առաջնահերթ միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 26 արձանագրային որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացում,
է. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի դեկտեմբերի 27-ի «Վիրուսային հեպատիտների վերահսկման և կանխարգելման 2015-2020 թվականների նպատակային ծրագիր» N 131-Ա հրամանով նախատեսված միջոցառումների իրականացում,
ը. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի «Բռնկումների (համաճարակների), քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպես նաև առօրյա պայմաններում բնակչության (առանձին խմբերի) իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության կարգին և միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» թիվ 15 արձանագրային որոշմամբ հաստատված միջոցառումների իրականացում,
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի նիստի «Հատուկ վտանգավոր ախտածիններից պաշտպանության հայեցակարգը և միջոցառումների ցանկը և ժամանակացույցը հաստատելու մասին» N 34 արձանագրային որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացում,
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի նիստի «Սրտանոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի դեմ պայքարի ռազմավարական ծրագիր», «Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ռազմավարական ծրագրի» N 11 արձանագրային որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացում,
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի նիստի «Առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագիր» N50 արձանագրային որոշմամբ նախատեսված արձանագրային որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացում,
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22 նիստի «Տրավմատիզմի 2015-2020 թվականների կանխարգելման ռազմավարությանը հավանություն տալու մասին» N 2 արձանագրային որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացում,
8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի նիստի նիստի «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարությանը և հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարության 2015-2020 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին>> N 32 արձանագրային որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացում:
II. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
6. Ծրագրի նպատակներն են.
- 2016 թվականին ապահովել առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) ոլորտի զարգացման շարունակականությունը, ելնելով այն հանգամանքից, որ այն առողջապահության զարգացման ու բարեփոխումների ամենաարդյունավետ ուղին է, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել Հայաստանի Հանրապետության բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության մատչելիությունը, սոցիալական արդարությունն ու հավասարությունը:
7. 2016 թվականի պետական նպատակային ծրագրում առողջության առաջնային պահպանման ոլորտի, որպես գերակայություն, դիտարկումն ապահովում է`
- առողջության առաջնային պահպանման ծառայությունների գծով ամբուլատոր- պոլիկլինիկական անվճար բժշկական օգնության և սպասարկման իրականացման սկզբունքի պահպանումը,
- ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) օղակի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների ապահովումը,
- ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կանխարգելիչ ուղղվածության ամրապնդումն ու ուժեղացումը,
- իրականացվող բժշկական օգնության և մատուցվող ծառայությունների որակի բարելավումը,
- ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայության տեսակների ապահովումը,
- ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության նյութատեխնիկական բազայի ամրապնդումը և այդ ամենի արդյունքում` հիվանդանոցային բուժօգնության բեռի թեթևացումը,
- առողջության առաջնային պահպանման օղակում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով ըստ կատարված աշխատանքների արդյունքների գնահատման խրախուսական ֆինանսավորման մեխանիզմների կիրառման ընդլայնումը,
- սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելումն ու բուժումն ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների դիսպանսերային կաբինետների և մասնագիտացված բժշկական կազմակերպությունների արտահիվանդանոցային ծառայությունների /դիսպանսերների/ կողմից:
8. 2016 թվականի առողջության առաջնային պահպանման պետական նպատակային ծրագիրն ուղղվելու է.
- սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների (սրտանոթային, էնդոկրինոլոգիական, ուռուցքաբանական, հակատուբերկուլոզային, ինֆեկցիոն, հոգեբուժական, նարկոլոգիական, մաշկավեներաբանական և այլն) կրճատմանը` դրանց կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման և վերականգնողական միջոցառումների գործընթացի բարելավման ճանապարհով,
- ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, առաջնային և երկրորդային կանխարգելմանը, բուժմանն ու վերականգնողական միջոցառումների ապահովմանը,
- բժշկական օգնության և սպասարկման շարունակական բարելավմանը` զարգացնելով փոխադարձ կապը առաջնային ու մասնագիտացված բուժօգնության մակարդակների միջև:
Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են.
Ա. Առաջնային բուժօգնության գծով`
1) Մատչելի և որակյալ առաջնային բժշկական օգնության և սպասարկման անվճար տրամադրումն ամբողջ բնակչության համար` հավասարության և սոցիալական արդարության ապահովման նպատակով:
2) Բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, հիվանդների բուժման և նրանց նկատմամբ շարունակական հսկողության ապահովման, անհրաժեշտության դեպքում` հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների հոսպիտալացման կազմակերպման միջոցառումների իրականացումը տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից` ողջ բնակչության համար, առանց հաճախումների սահմանափակման:
3) Առողջ ապրելակերպի քարոզչության և կանխարգելման ծրագրերի իրականացումը. առողջության առաջնային պահպանման մասնագետների (տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների) կողմից` ամբողջ բնակչության համար:
4) Առողջության առաջնային պահպանման մասնագետների (տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների) բնակչության կողմից ազատ ընտրության սկզբունքի կիրառման գործընթացի շարունակականության ապահովումը և դրա վերաբերյալ տարվա ընթացքում հավաքագրված տեղեկատվության մշակումն ու ամփոփումը:
5) Հանրապետությունում գործող բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում հիվանդների անհետաձգելի առաջին բժշկական օգնության ապահովումը` ամբողջ բնակչության համար:
6) Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նեղ մասնագետների կողմից բնակչության բուժական-խորհրդատվական մասնագիտացված բժշկական օգնության ապահովումը` ուռուցքաբանական, ներզատաբանական, ինֆեկցիոն, հոգեբուժական (նարկոլոգիական), մաշկավեներաբանական, հակատուբերկուլոզային, սրտաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ակնաբուժական, նյարդաբանական, վիրաբուժական (վնասվածքաբանական) կաբինետների միջոցով` ամբողջ բնակչության համար, համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված համապատասխան չափորոշիչի:
7) Ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման իրականացումը` մինչև 8 տարեկան երեխաներին, 12 տարեկան երեխաներին, ինչպես նաև սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց:
8) Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների կողմից տնային կանչերի իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:
9) Անհրաժեշտության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի կողմից երկրորդային և երրորդային մակարդակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում մասնագիտական բժշկական խորհրդատվությունների կազմակերպումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի:
10) Տուբերկուլոզի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության իրականացումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը), սոցիալապես խոցելի խմբերի, ինչպես նաև հոգեկան և որոշ քրոնիկական հիվանդություններով (շաքարային դիաբետ, խոցային հիվանդություն) տառապող անձանց համար (համաձայն «Տուբերկուլոզի դեմ պայքարի Ազգային Ծրագրի»):
11) Շաքարային դիաբետի վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը) բոլոր անձանց համար:
12) Սրտանոթային հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը) բոլոր անձանց համար:
13) Պարբերական հիվանդության վաղ հայտնաբերումը, բարդությունների կանխարգելումն ու բուժումը:
14) ՄԻԱՎ-ի կանխարգելման նպատակով ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը), սոցիալապես խոցելի խմբերի, ինչպես նաև որոշ քրոնիկական հիվանդություններով (շաքարային դիաբետ, խոցային հիվանդություն) տառապող անձանց համար արյան հավաքագրման կազմակերպում:
15) Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց առողջական վիճակի հետազոտումը, գնահատումը, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը` ներառյալ ուղեգրումը հիվանդանոցային կազմակերպություն` անվճար բուժման նպատակով:
16) Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց շրջանում տուբերկուլոզի կանխարգելումը ու հիվանդների ակտիվ հայտնաբերումը համաձայն ստորև առաջարկվող հաջորդականության.
ա. հայտնաբերված հիվանդ զինապարտների (նախազորակոչ` 16-18 և զորակոչ` 18-27 տարեկան), ինչպես նաև տուբերկուլոզի պատճառով վաղաժամկետ ազատված զինծառայողների առողջական վիճակի վերահսկում և համակարգում,
բ. տարածքային պոլիկլինիկաների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ՀՀ ԱՆ աշխատակազմի ԱՊ տեսչության տարածքային և մարզային կենտրոնների կողմից հետագա դիսպանսերային հսկողության, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում,
գ. հիվանդների հաշվառում, բուժման արդյունքների մոնիտորինգ:
17) Գյուղական բնակավայրերում բուժակ-մանկաբարձական կետերի միջոցով բնակչության առաջնային նախաբժշկական օգնության և սպասարկման իրականացումը:
18) Հղիների և գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մանկաբարձագինեկոլոգիական օգնության ապահովումը` կանանց կոնսուլտացիաների (կաբինետների) միջոցով` համաձայն մոր և մանկան առողջության պահպանման 2016 թվականի պետական նպատակային ծրագրի:
19) Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում բժշկական օգնություն ստացող՝ բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերին պատկանող անձանց համար, բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպումը մասնագիտացված բժշկական կազմակերպություններում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի:
20) Ոչ վարակիչ քրոնիկ հիվանդությունների բարդությունների երկրորդային կանխարգելման նպատակով այդ հիվանդությունների շարունակական կառավարման իրականացումը առողջության առաջնային պահպանման օղակի մասնագետների (ընտանեկան բժիշկների, տեղամասային թերապևտների և մանկաբույժների), պոլիկլինիկաների համապատասխան կաբինետների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև մասնագիտացված բժշկական կենտրոնների, միավորումների, համալիրների դիսպանսերային ստորաբաժանումների մասնագետների միջոցով:
21) Վերականգնողական բուժման կազմակերպումը որոշ` առավել տարածված հիվանդությունների երկրորդային կանխարգելման նպատակով /տուբերկուլոզ, սիրտ-անոթային, ստամոքս-աղիքային և նյարդային համակարգերի հիվանդություններ և այլն/:
Բ. Դեղերով ապահովման գծով (արդյունավետություն, անվտանգություն, որակ)՝ տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով` համապատասխան մասնագետների միջոցով բնակչությանն անվճար և արտոնյալ պայմաններով դեղերով ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգի:
Գ. Կազմակերպչական-մեթոդական գործունեության գծով`
1) Ընտանեկան բժիշկների անհատական և խմբային անկախ պրակտիկաների ձևավորման աջակցությունը:
2) Գյուղական բնակավայրերում բուժաշխատողների վարձատրման տարբերակված մեխանիզմների մշակումը և ներդրումը:
3) Առողջության առաջնային պահպանման օղակում ցուցաբերվող բժշկական օգնության որակի բարելավումը, առանձին հիվանդությունների վարման կլինիկական ուղեցույցների մշակումը և ըստ դրանց կատարողականի վարձատրման խրախուսական մեթոդների կիրառման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:
III. ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
9. Ծրագրի նպատակներն են` 2016 թվականին ապահովել.
- երեխաների բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտ ծավալներն ու մատչելիությունը, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը` ուղղված մանկական մահացության և հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը,
- անվտանգ մայրության հովանավորումը, սկրինինգային ծրագրերի իրականացումը, ծննդօգնության և վերարտադրողական առողջության ծառայությունների անհրաժեշտ ծավալների ու մատչելիության ապահովումը` ուղղված մայրական, շուրջծննդյան (պերինատալ) հիվանդացության ու մահացության ցուցանիշների նվազեցմանը, ինչպես նաև կանանց վերարտադրողական առողջության բարելավմանը:
10. Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են.
Ա. Երեխաների բժշկական օգնության ուղղությամբ`
«Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1000-Ն որոշման և ՀՀ կառավարության 2009թ. սեպտեմբերի 10-ի N37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարության ներդրման 2010-2015թթ. գործողությունների ծրագրի» շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը վերապահված և 2016թ. համար նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացումը, այդ թվում.
1) Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`
ա. Մինչև 18 տարեկան երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) բուժօգնության կազմակերպումը ՀՀ առողջապահության նախարարի կողմից սահմանված ծավալների շրջանակներում, ներառյալ.
բ. տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից մինչև 18 տարեկան երեխաների զարգացման և առողջության հսկողությունն ու բուժօգնության իրականացումը, այդ թվում`
- առողջ երեխայի հսկողությունը` աճի և զարգացման գնահատմամբ,
- հիվանդությունների կանխարգելման միջոցառումները` ներառյալ պատվաստումների իրականացումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը և հիվանդ երեխայի բժշկական օգնությունը,
- ծնողների հետ տարվող առողջապահական կրթման և քարոզչական աշխատանքների իրականացումը` երեխայի խնամքի, սնուցման և հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով,
գ. մինչև 18 տարեկան երեխաների նեղ մասնագիտական բուժօգնության իրականացումը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի և ծավալների,
դ. ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում անհրաժեշտության դեպքում նաև բոլոր մասնագետների կողմից երեխաների անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը` անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից,
ե. բուժքույրերի կողմից դպրոցներում երեխաների բժշկական օգնության և սպասարկման ապահովումը` տարածքային սպասարկման պոլիկլինիկայի ղեկավարության և պատասխանատվության ներքո,
զ. երեխաների բերանի խոռոչի հիգիենայի ծրագրի իրականացումը և ստոմատոլոգիական օգնության կազմակերպումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի և ծավալների,
է. 14-15 տարեկան արական սեռի անձանց, նախազորակոչային տարիքի պատանիների առողջական վիճակի գնահատումը, ըստ անհրաժեշտության բուժօգնության կազմակերպումը,
ը. դպրոցներում երեխաների բուժօգնության գործընթացի կազմակերպումը, առողջության գնահատմանն ուղղված ընթացիկ զննումների իրականացումը,
թ. Արտահիվանդանոցային/ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության այլ տեսակներ` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի և ծավալների.
- մինչև 18 տարեկան երեխաների նեղ մասնագիտական խորհրդատվական, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և բժշկական օգնության իրականացումը հիվանդանոցային հաստատությունների ամբուլատոր-պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) ստորաբաժանումների կողմից,
- խրոնիկ հիվանդ երեխաների դիսպանսերային հսկողության և բուժօգնության իրականացումը` պոլիկլինիկաների համապատասխան մասնագետների կամ մասնագիտացված հիվանդանոցային հաստատությունների դիսպանսերային ստորաբաժանումների կողմից,
- արտահիվանդանոցային պայմաններում երեխայի զարգացման գնահատման և վերականգնողական բուժօգնության ծառայությունների մատուցումը` համապատասխան պայմաններ ունեցող վերականգնողական կենտրոններում (ստորաբաժանումներում):
2) Հիվանդանոցային բուժօգնության գծով`
ա. սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված (այդ թվում մինչև 7 տարեկան) երեխաների հիվանդանոցային բուժօգնության կազմակերպումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված ծավալներին և ընթացակարգերին համապատասխան,
բ. սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող առանձին հիվանդություններով (հոգեկան խանգարումներ, դիաբետ, չարորակ նորագոյացություններ, սեռավարակներ, տուբերկուլոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ինֆեկցիոն հիվանդություններ) տառապող երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը` սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարի նպատակային ծրագրին համապատասխան,
գ. մինչև 18 տարեկան երեխաների վերակենդանացման և հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների ու սուր հիվանդությունների բուժումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ցանկերին համապատասխան,
դ. նորածնային և վաղ հասակի երեխաների անհետաձգելի բուժօգնության ծառայությունների ուժեղացման ծրագրերի/միջոցառումների իրականացումը,
ե. նորածնային սկրինինգ ծրագրերի իրականացումը (ֆենիլկետոնուրիայի, բնածին հիպոթիրեոզի, լսողության, անհասության ռեթինոպաթիայի և կոնքազդրային սկրինինգներ)` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծրագրերին համապատասխան,
զ. երեխաների արտագնա հիվանդանոցային անհետաձգելի բուժօգնության ծառայությունների կազմակերպումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված կարգով,
է. երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի շարունակական ներդրումը:
3) Վերականգնողական-առողջարանային բուժման գծով`
ա. սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված երեխաների, այդ թվում մինչև 7 տարեկան խրոնիկ հիվանդ երեխաների վերականգնողական-առողջարանային բուժօգնության կազմակերպումը` համապատասխան բժշկական կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծավալներով և ընթացակարգերով,
բ. վերականգնողական-առողջարանային բուժման ընթացքում, աղքատության (ընտանեկան) նպաստների համակարգում ընդգրկված 30 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների երեխաների խնամակալների կացարանային-առողջարանային ծախսերի հոգածությունը, եթե երեխան ունի անհատական խնամքի կարիք:
4) Այլ մասնագիտացված բուժօգնության գծով`
ա. հաշմանդամ և սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված երեխաների պրոթեզա-օրթոպեդիկ իրերով ապահովումը (օրթեզավորում, կորսետավորում)` համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծավալներին համապատասխան,
բ. Տուբերկուլոզի ազգային ծրագրի շրջանակներում ռիսկի խմբի երեխաների մոտ անհրաժեշտ ծավալով լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների, այդ թվում խորխի բակտերիոլոգիական քննության ապահովումը, հատուկ կարևորելով դեռահասության շրջանում տուբերկուլոզի կանխարգելման հիմնախնդիրը,
գ. ՄԻԱՎ վարակակիր մորից ծնված և ֆենիլկետոնուրիայով հիվանդ երեխաներին ադապտացված և հատուկ բժշկական կաթնախառնուրդներով ապահովումը:
5) Կազմակերպա-մեթոդական գործունեության գծով`
ա. երեխաների և դեռահասների առողջության պահպանման ծրագրերի և նորմատիվ-իրավական ակտերի մշակումը և ներդրումը,
բ.հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը,
գ. մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման ազգային ռազմավարության ընդլայնումը և շարունակական ներդրումը համայնքային մակարդակով,
դ. երեխաների և դեռահասների հոգեկան առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի մշակումը և միջոցառումների իրականացումը,
ե. երեխաների ռացիոնալ սնուցման վերաբերյալ տեղեկատվական-իրազեկման կրթական և կազմակերպչական ծրագրերի իրականացումը.
զ. բժշկական մասնագետների և հասարակության լայն զանգվածների համար մեթոդական և լուսավորչական նյութերի մշակումը, տպագրումը, տարածումը, հեռուստա-ռադիո-հեռարձակումների կազմակերպումը,
է. Երեխայի առողջության պետական հավաստագրի շարունակական ներդրման և մոնիթորինգի կազմակերպա-մեթոդական աշխատանքներ:
Բ. Մանկաբարձագինեկոլոգիական օգնության ուղղությամբ`
ՀՀ Կառավարության արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Վերարտադրողական առողջության բարելավման 2008-2015թթ. ազգային ծրագրի» շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությանը վերապահված և 2016թ. համար նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացումը, այդ թվում.
1) Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`
ա. մանկաբարձ-գինեկոլոգի, ընտանեկան բժշկի և մանկաբարձուհու կողմից հղիների և ծննդկաների հսկողության իրականացումը,
նախածննդյան հսկողության ընթացքում հղիներին անհրաժեշտ լաբորատոր- գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծավալներին համապատասխան,
բ. բարձր ռիսկի հղիների հսկողությունը, մասնագիտական խորհրդատվությունը և լաբորատոր-գործիքային հետազոտությունների ապահովումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծավալներին և ընթացակարգերին համապատասխան,
գ. «Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում» ծրագրի ներդրումը` ապահովելով բոլոր հղիների կամավոր խորհրդատվությունը և հետազոտումը, թեսթերի ձեռք բերումը և անվճար հետազոտման շարունակական ապահովումը, բուժաշխատողների ուսուցումը, բնակչության իրազեկումը,
դ. «Հղիների սոցիալ-հոգեբանական աջակցության և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստումը» ծրագրի շրջանակներում («Մայրական դպրոց») ծառայությունների մատուցումը` ծննդօգնության հիվանդանոցային և ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում,
ե գինեկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերումը, գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց բուժման և շարունակական հսկողության ապահովումը մանկաբարձ-գինեկոլոգի կողմից,
զ. հղիների և գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մասնագիտացված բուժխորհրդատվական օգնության կազմակերպումը մանկաբարձա-գինեկոլոգիական կազմակերպությունների (կենտրոնների, միավորումների, համալիրների) կոնսուլտատիվ պոլիկլինիկաների (կաբինետների) կողմից,
է. սեռավարակների և պերինատալ հատուկ ինֆեկցիաների` (ռիսկի խմբի կանանց, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը) հետազոտումը և բուժումը,
ը. անցանկալի հղիությունների կանխարգելման և հղիության արհեստական ընդհատումների կրճատման, ընտանիքի պլանավորման ժամանակակից մեթոդների և բեղմնականխման արդյունավետ միջոցների տարածման միջոցառումների իրականացումը,
թ. բնակչության սոցանապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հետազոտումն ու բուժումը` անպտղության կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծավալներին համապատասխան,
ժ. քաղցկեղի կանխարգելման նպատակով 30-60 տարեկան կանանց արգանդի վզիկի սկրինինգային հետազոտումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ազգային ծրագրին համապատասխան,
ժա. հղիների ստոմատոլոգիական օգնությունը` բերանի խոռոչի սանացիան:
2) Հիվանդանոցային բուժօգնության գծով`
ա. մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր և մասնագիտացված հիվանդանոցային կազմակերպություններում հղի կանանց, ծննդաբերների ու ծննդկանների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը, ներառյալ`
- հղիության ախտաբանությամբ և բարձր ռիսկով հղիների բուժօգնությունը,
- ծննդալուծումը, այդ թվում կեսարյան հատումով,
- բուժօգնությունը հետծննդյան 42 օրերի ընթացքում,
-նորածինների վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության կազմակերպումը, այդ թվում ցածր քաշով ծնված նորածինների խնամքը,
բ. նորածնային հեմոլիտիկ հիվանդության կանխարգելման նպատակով ռեզուս-բացասական պատկանելիությամբ ծննդկաններին հակառեզուս իմունոգլոբուլինով իզոիմունիզացիայի ապահովումը,
գ. գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում` հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների բուժօգնության ապահովումը հիվանդանոցային բուժկազմակերպություններում, արտոնյալ պայմաններով,
դ. հղիության արհեստական ընդհատման ապահովումը բժշկական և սոցիալական ցուցումներով,
ե. բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց կոնսերվատիվ և օպերատիվ գինեկոլոգիական օգնության ու հղիության արհեստական ընդհատման ապահովումը,
զ. հղիների և գինեկոլոգիական հիվանդների, ըստ անհրաժեշտության նեղ մասնագիտական խորհրդատվական, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և արտահիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը բժշկական նեղ մասնագիտական բժշկական կենտրոնների, միավորումների, համալիրների պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) ստորաբաժանումների կողմից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի,
է. արտագնա, անհետաձգելի մանկաբարձա-գինեկոլոգիական և հարակից շտապ բուժօգնության կազմակերպումը, այդ թվում հղիների և գինեկոլոգիական հիվանդների տեղափոխումը բարձր մակարդակի ծննդօգնության հաստատություններ և առաջատար բազմապրոֆիլ բժշկական կազմակերպություններ,
ը. «Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ռազմավարության» շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրագործվող ծրագրերի ներդրման ապահովումը:
3) Կազմակերպա-մեթոդական գործունեության գծով`
ա. բուժօգնության որակի բարձրացման նպատակով մանկաբարձագինեկոլոգիական պրակտիկայում ապացուցողական բժշկության դրույթների վրա հիմնված ուղեցույցների մշակումը և ներդնումը,
բ. վերարտադրողական և մայրական առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի մշակման և ներդրման աշխատանքներ,
գ. մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայության ոլորտի նորմատիվ-իրավական ակտերի և չափորոշիչների ներդրում,
դ. առողջ մայրության, անվտանգ սեռական վարքագծի քարոզչությանն ուղղված հանրային իրազեկման ծրագրերի իրականացում` ազգային ծրագրերի շրջանակներում,
ե. առողջ մայրության, վերարտադրողական օրգանների քաղցկեղային հիվանդությունների կանխարգելմանը, անվտանգ սեռական վարքագծի հղիության ընդհատմանը, այդ թվում դեղորայքային, անվտանգության քարոզչությանն ուղղված հանրային իրազեկման ծրագրերի իրականացում` ազգային ծրագրերի շրջանակներում,
զ. ծննդօգնության պետական հավաստագրի շարունակական ներդրման և մոնիթորինգի կազմակերպական աշխատանքներ,
է. շարունակվելու է աղքատության նպաստների համակարգում ընդգրկված անպտուղ զույգերին վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների տրամադրման, ինչպես նաև անցանկալի հղիությունների կանխարգելման նպատակով հակաբեղմնավորիչ ժամանակակից միջոցների մատչելիության ապահովման ծրագրերը:
Գ. Դեղերով ապահովման ուղղությամբ`
Տեղամասային մանկաբույժների կամ ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի համապատասխան մասնագետների միջոցով արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող երեխաների և կանանց դեղերով ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N1717-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի:
Դ. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղղությամբ`
Բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում երեխաներին և կանանց հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի:
IV. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ և ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
11. Ծրագրի նպատակն է` 2016 թվականին բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային/ մասնագիտացված անհրաժեշտ բժշկական օգնությամբ և սպասարկման ապահովումը: Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`
1) Հիվանդանոցային բուժօգնության ցուցումների առկայության դեպքում բժշկական օգնության ապահովումը հիվանդանոցային պայմաններում` հիվանդանոցային բժշական օգնություն և սպասարկում իրականացվող կազմակերպություններում, նեղ մասնագիտացված դիսպանսերների հիվանդանոցային բաժիններում` անկախ ախտորոշումից և տարիքից, ՀՀ առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով:
2) Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման մեջ նորագույն, բարդ և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ միջամտությունների, ինչպես նաև առանձին միջոցներ, պրոտեզներ, ինպլանտներ, կլիպսներ պահանջող բուժման կիրառում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի, այդ թվում.
ա. պլաստիկ վերակառուցողական վիրաբուժական բժշկական ծառայություններ,
բ. սիրտ-անոթային վիրաբուժական ծառայություններ, այդ թվում. սրտի վիրահատություններ, կորոնար անոթների ստենտավորում և աորտայի անևրիզմաների պատռվածքների և շերտազատումների վիրաբուժական բուժում, սրտի ռիթմը վարող սարքի իմպլանտացիա,
գ. ակնաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում` սկլեռոպլաստիկա, կեռատոպլաստիկա, աչքի էքսիմերային-լազերային միկրովիրաբուժություն, վիտրէկտոմիա և լենսվիտրէկտոմիա լազերային միջամտությունների հետ համատեղ,
դ. վնասվածքաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում` ոսկրապլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրահատություններ,
ե. ուրոլոգիական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում`
- քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ,
- երիկամի փոխպատվաստում,
զ. նյարդավիրաբուժական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայություններն են`
- էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժում,
- շունտավորող համակարգերի օգտագործում` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ:
3) Հիվանդանոցային պայմաններում բուժվող հիվանդների համար հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը` բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի:
V. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ և ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
12. Ծրագրի նպատակներն են`
2016 թվականին ապահովել սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների վաղ հայտնաբերումը, հիվանդների բուժօգնության կազմակերպումը և շարունակական հսկողությունը, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների քարոզչությունը:
13. Սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններն են.
- ինֆեկցիոն հիվանդություններ (այդ թվում` տուբերկուլոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, աղիքային ինֆեկցիաներ, բակտերիալ և վիրուսային հիվանդություններ),
- սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ,
- նյարդային համակարգի հիվանդություններ,
- աչքի հիվանդություններ,
- հոգեկան խանգարումներ,
- չարորակ նորագոյացություններ,
- դիաբետ,
- ալկոհոլամոլություն, թմրամոլություն և թունամոլություն,
- վնասվածքներ և թունավորումներ,
- վերակենդանացման միջոցառումներ և անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակներ,
-պարբերական հիվանդություն:
14. Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեից ֆինանսավորող միջոցառումներն են`
1) Հիվանդանոցային շուրջօրյա բժշկական հսկողություն պահանջող հիվանդների բուժման կազմակերպում հիվանդանոցներում, մասնագիտացված կենտրոններում և բժշկական համալիրներում:
2) Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին հիվանդանոցային բժշկական օգնության իրականացում ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N806-Ն որոշմամբ սահմանված ծավալներով և կարգով:
3) Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացում ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N375-Ն որոշմամբ սահմանված ծավալներով և կարգով:
4) Երկրորդային կանխարգելման գործընթացի իրականացումը` առկա հիվանդությունների բարդացումներից խուսափելու նպատակով:
5) Ինֆեկցիոն հիվանդությունների ուղղությամբ`
- ինֆեկցիոն հիվանդանոցների և բաժանմունքների միջոցով հիվանդանոցային բուժօգնության ցուցումների առկայության դեպքում ինֆեկցիոն հիվանդների հիվանդանոցային բուժում` ամբողջ բնակչության համար, անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից,
- առանձին ինֆեկցիոն հիվանդություններով, այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, տուբերկուլոզով, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով տառապող հիվանդների, հիվանդանոցային հետազոտության և բուժման իրականացում համապատասխան մասնագիտացված բժշկական հաստատություններում և բաժանմունքներում,
- նոր հայտնաբերված հիվանդների և կրկնակի հիվանդացածների բուժման կազմակերպում և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացում,
- վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում, սահմանված կարգով, հիգիենիկ և հակահամաճարակային ծառայություններին տեղեկացնելը:
6) Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ուղղությամբ`
- սրտամկանի ինֆարկտով հիվանդների հիվանդանոցային բուժման կազմակերպում մասնագիտացված, ինտերվենցիոն սրտաբանական և թերապևտիկ բաժանմունքների միջոցով, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում` ամբողջ բնակչության համար,
- «Սրտամկանի սուր ինֆարկտ ST-էլեվացիայով» ախտորոշված հիվանդներին սրտի անհետաձգելի վիրահատության (ոչ դեղապատ ստենտի տեղադրում) ծառայությունների կազմակերպում, անկախ սոցիալական կարգավիճակից՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված կարգով:
7) Նյարդային համակարգի հիվանդությունների ուղղությամբ`
- նյարդաբանական մասնագիտացված բաժանմունքների միջոցով գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում /ինսուլտ/ ախտորոշմամբ հիվանդների հիվանդանոցային բուժման և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում` ամբողջ բնակչության համար:
8) Չարորակ նորագոյացությունների ուղղությամբ`
- ախտորոշված չարորակ նորագոյացություններով /այդ թվում օնկոհեմատոլոգիական/ անձանց հիվանդանոցային բուժման լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում, այդ թվում նաև քիմիաթերապևտիկ և ճառագայթային բուժման կազմակերպում՝ արտոնյալ պայմաններով, համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:
9) Հոգեկան հիվանդությունների ուղղությամբ`
- հոգեբուժական բժշկական հաստատություններում հոգեկան հիվանդություններով տառապող անձանց հիվանդանոցային բուժման, խնամքի և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում,
- հարկադիր բուժման կազմակերպում և իրականացում` դատարանների որոշումով:
10) Ալկոհոլամոլության և թմրամոլության ուղղությամբ`
- մասնագիտացված բժշկական հաստատության միջոցով թմրամոլների և ալկոհոլամոլությամբ և թունամոլությամբ տառապող հիվանդների հոսպիտալացման և բուժման կազմակերպում,
- հարկադիր բուժման կազմակերպումը և իրականացումը` դատարանների որոշումով:
15. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման» թիվ 7987-ԱՄ և «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» 5222-ԱՄ և վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում 2016 թվականին նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները.
1) «Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման» թիվ 7987-ԱՄ վարկային ծրագիր
Հայաստանի Հանրապետության 4 մարզերում 5 գյուղական համայնքների ամբուլատորիաների կառուցման (ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական, ՀՀ Լոռու մարզի Ուռուտ, ՀՀ Վայոց ձորի մարզի Շատին, ՀՀ Արարատի մարզի Մխչյան և Լանջազաթ) ավարտ:
2) «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222-ԱՄ վարկային ծրագիր
● ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոն
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների ավարտ: Շինարարական աշխատանքների մեկնարկ:
●ՀՀ Արարատի մարզի Արտաշատի բժշկական կենտրոն
ՀՀ Արարատի մարզի Արտաշատի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների ավարտ: Շինարարական աշխատանքների մեկնարկ:
● ՀՀ առողջապահության նախարարության պրոֆ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն
ՀՀ առողջապահության նախարարության պրոֆ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի վերակառուցման և եռահարկ մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների ավարտ, որտեղ կտեղակայվի Ոսկրածուծի փոխպատվաստման և ցողունային բջիջների լաբորատորիան` կահույքով և սարքավորումներով հագեցված:
3) «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222-ԱՄ վարկային ծրագրի թիվ 014138 դրամաշնորհային ծրագիր
ա. Սկրինինգային հետազոտությունների իրականացում, որոնց նպատակն է ՀՀ բնակչության ռիսկային խմբերում իրականացնել ոչ վարակիչ հիվանդությունների (հիպերտոնիա և շաքարային դիաբետ (կանանց և տղամարդկանց 35-68 տարիքային խումբ), արգանդի պարանոցի քաղցկեղ (կանանց 30-60 տարիքային խումբ)) զանգվածային սկրինինգներ` ուղղված այդ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, վերահսկմանը և մահացության նվազեցմանը:
բ. Սկրինինգային ծրագրին մասնակցելու, առողջ ապրելակերպի խթանման և ՈՎՀ հիմնական ռիսկային գործոնների կանխարգելմանն ուղղված հանրային իրազեկման քարոզարշավի շարունակական իրականացում:
գ. Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման մշտադիտարկում, արդյունքների ստուգում և գնահատում` այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբերի կողմից:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 1-ի նիստի N 44 |
Ց Ա Ն Կ
2016 թվականի ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվելիք առողջապահական պետական նպատակային ծրագրերի
N |
2016 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերի անվանումը |
ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի համապատասխան ծրագրի անվանումը |
Գումար (հազար դրամ) |
|
1. |
Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման 2016 թվականի պետական նպատակային ծրագիր |
Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության ծառայություններ |
3,229,967.6 |
|
Վարակիչ հիվանդությունների օջախների ախտահանման ծառայություններ |
75,041.8 |
|||
Արյան հավաքագրման ծառայություններ |
252,897.4 |
|||
Իմունականխարգելման ազգային ծրագիր |
1,890,364.5 |
|||
Հիգիենիկ և հակահամաճարակային փորձագիտական ծառայություններ |
157,257.9 |
|||
2. |
Բնակչության առողջության առաջնային պահպանման 2016 թվականի պետական նպատակային ծրագիր |
Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ |
11,213,704.3 |
|
Նեղ մասնագիտացված բժշկական օգնության ծառայություններ |
4,100,138.9 |
|||
Շարունակական հսկողություն պահանջող և առանձին հիվանդությունների բուժման ծառայություններ |
142,000.0 |
|||
Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ |
805,276.5 |
|||
Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ |
87,716.4 |
|||
Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ |
3,202,028.0 |
|||
Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության ծառայություններ |
566,902.9 |
|||
Հեմոդիալիզի անցկացման ծառայություններ |
1,980,049.5 |
|||
Մտավոր, հոգեկան,լսողական, ֆիզիկական, շարժողական և այլ զարգացման խանգարումներով երեխաների գնահատման և վերականգնողական բուժման ծառայություններ |
249,863.8 |
|||
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժօգնության ծառայություններ |
285,155.8 |
|||
Շտապ բժշկական օգնության ծառայություններ |
3,292,269.6 |
|||
Սպորտային բժշկության և հակադոպինգային հսկողության ծառայություններ |
101,735.1 |
|||
3. |
Մոր և մանկան առողջության պահպանման 2016 թվականի պետական նպատակային ծրագիր |
Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ |
6,945,253.8 |
|
Գինեկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ |
374,096.2 |
|||
Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ |
7,693,154.6 |
|||
Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության ծառայություններ |
1,632,493.8 |
|||
Անցանկալի հղիությունների կանխարգելման նպատակով հակաբեղմնավորիչ ժամանակակից միջոցների մատչելիության ապահովում |
45,820.0 |
|||
Անպտուղ զույգերի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ |
78,637.0 |
|||
4. |
Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության 2016 թվականի պետական նպատակային ծրագիր |
Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ |
6,555,645.1 |
|
5. |
Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բժշկական օգնության 2016 թվականի պետական նպատակային ծրագիր |
Տուբերկուլոզի բժշկական օգնության ծառայություններ |
1,453,302.3 |
|
Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ |
1,225,326.8 |
|||
Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ |
186,359.8 |
|||
Հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության ծառայություններ |
2,887,100.4 |
|||
Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ |
1,125,414.3 |
|||
Վերականգնողական բժշկական օգնության ծառայություններ |
615,495.8 |
|||
Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային բժշկական օգնություն և փորձաքննություններ |
883,369.6 |
|||
Անհետաձգելի բժշկական օգնության գծով ծառայություններ |
1,909,980.4 |
|||
Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ |
2,218,234.0 |
|||
Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ |
2,579,566.0 |
|||
Սրտի վիրահատության ծառայություններ |
3,085,722.0 |
|||
Թրաֆիքինգի զոհերին բժշկական օգնության ծառայություններ |
2,200.0 |
|||
6. |
2016 թվականի նպատակային ծրագրերին օժանդակող հարակից ծառայությունների ծրագրեր (այլ դասերին չպատկանող) |
Դատաբժշկական և գենետիկ ծառայություններ |
390,017.0 |
|
Պաթանատոմիական ծառայություններ |
53,226.7 |
|||
Հանրապետությունից դուրս բուժման ուղեգրված հիվանդների ճանապարհածախսի փոխհատուցում |
40,365.0 |
|||
Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ |
514,562.9 |
|||
Դեղաքաղաքականությունից բխող փորձագիտական և մեթոդաբանական ծառայություններ |
20,757.8 |
|||
Հաշմանդամ և կարիքավոր երեխաներին օրթեզներով և կորսետներով ապահովման ծառայություններ |
81,811.0 |
|||
Առողջ ապրելակերպի խթանման և հանրային իրազեկման ծառայություններ |
90,000.0 |
|||
«Երեխաների առողջ սնուցում» հանրային իրազեկման ծառայություններ |
10,150.0 |
|||
Բժշկական օգնության մասնագիտական, խորհրդատվական և կազմակերպամեթոդական աջակցության ծառայություններ |
236,489.7 |
|||
Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի և դեղագործական արտադրանքի ստացման, մաքսազերծման և բաշխման ծառայություններ |
59,909.3 |
|||
Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի համակարգման ծառայություններ |
62,076.8 |
|||
Բժիշկ-մասնագետների ժամանակավոր ուղեգրման միջոցով ՀՀ մարզային առողջապահական կազմակերպություններում բժշկական ծառայությունների մատուցում |
40,229.9 |
|||
Արտասահմանյան առաջավոր կլինիկաների փորձի ուսումնասիրման նպատակով բժիշկների գործուղումներ |
36,000.0 |
|||
Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց |
4,261,754.3 |
|||
Դեղորայքի տրամադրում պետական պահպանության ծառայությանը |
1,115.1 |
|||
Արտակարգ իրավիճակներում բուժօգնության ծառայություններ |
10,714.4 |
|||
Հոսպիտալների և բուժկետերի բժշկական սարքավորումներով համալրում |
12,416.0 |
|||
Հոսպիտալների և բուժկետերի բժշկական սարքավորումների պահպանում և շահագործում |
40,000.0 |
|||
Առողջապահական օբյեկտների շինարարություն |
950,000.0 |
|||
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր |
3,809,851.2 |
|||
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագիր |
54,581.3 |
|||
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման դրամաշնորհային ծրագիր |
263,728.9 |
|||
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի շրջանակներում Առողջապահության կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման ծրագրի նախապատրաստման համար դրամաշնորհային ծրագիր |
7,245.4 |
