ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1249-Ա |
«04» ապրիլի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի Հ.3566-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Բաբկեն Դեղոյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2023 թվականի հոկտեմբերի 31-ի հ.3566‑Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու համար:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողամասի սահմաններով նշագրված տարածքի սխեմաները, 27.03.2024թ. հ.2685 ըստ օրենքի ժառանգության վկայագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեի 02.04.2024թ. Կ-02042024-01-0065, Կ-02042024-01-0054 կասեցման որոշումները և 04.03.2025թ. ԱՏ-04032025-01-0677 տեղեկանքը:
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-19154-25 և Ն/11943-25 եզրակացությունները.
1. Երևանի քաղաքապետի 2023 թվականի հոկտեմբերի 31-ի «Հաղթանակի թիվ 8-11, թիվ 7-21, թիվ 7-21ա, թիվ 7-21բ և 7-21գ հասցեներում գտնվող հողամասերի սահմանները ճշտելու և հատակագծեր թողարկելու մասին» հ3566-Ա որոշման նախաբանում և 1-ին կետում՝ «իրացման ենթակա» բառերը փոխարինել «անօգտագործելի հող» բառերով, իսկ «952.55քմ» և «253.48քմ» բառերը համապատասխանաբար՝ «772.7քմ» և «253.4քմ» բառերով։
2. Սահմանել, որ Հաղթանակի թիվ 7-21ա (խաղողի այգի) և 7-21գ (անօգտագործելի հող) հասցեներում գտնվող համապատասխանաբար՝ 772.7քմ և 253.4քմ հողամասերի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծերով՝ չեղյալ համարելով հ.384-2023 և հ.386-2023 հողամասերի գլխավոր հատակագծերը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |