Գլխավոր տեղեկություն
Համար
N 75-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (16.07.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.01/11(466) Հոդ.249
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.01.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունվարի 2006 թվականի N 75-Ն

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՈՒՍՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 03.07.14 N 656-Ն,
լրաց. 13.02.20 N 145-Ն)

«Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասին և 51-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 09.08.12 N 1014-Ն, լրաց. 13.02.20 N 145-Ն)

1. Սահմանել օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման և վերապատրաստման գործուղված փրկարարական ծառայողներին դրամական վճարների չափը և վճարման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 03.07.14 N 656-Ն, լրաց. 13.02.20 N 145-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 7
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունվարի 26-ի N 75-Ն որոշման

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՈՒՍՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
(վերնագիրը փոփ. 03.07.14 N 656-Ն,
լրաց. 13.02.20 N 145-Ն)

1. Սույն իրավական ակտով սահմանվում են օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման և վերապատրաստման գործուղված փրկարարական ծառայողներին դրամական վճարների չափի և վճարման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 03.07.14 N 656-Ն, լրաց. 13.02.20 N 145-Ն)

2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման և վերապատրաստման գործուղված փրկարարական ծառայողներին վճարվում են հետևյալ դրամական վճարները`

 

NN
ը/կ

Պաշտոնների խումբը

Դրամական վճարը
(դրամ)

Ռուսաստանի Դաշնության ուսումնական հաստատությունների ունկնդիրների համար

այլ օտարերկրյա պետությունների
ուսումնական հաստատությունների ունկնդիրների համար

1.

Փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոններ

150 000

200 000

2.

Փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններ

135 000

180 000

3.

Փրկարարական ծառայության ավագ պաշտոններ

117 000

162 000

4.

Փրկարարական ծառայության միջին պաշտոններ

108 000

153 000

5.

Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոններ

99 000

144 000

(աղյուսակը խմբ. 13.02.20 N 145-Ն)

(2-րդ կետը փոփ. 03.07.14 N 656-Ն, լրաց., խմբ. 13.02.20 N 145-Ն)

3. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում` օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում ուսանող կուրսանտ փրկարարական ծառայողների ամսական կրթաթոշակները սահմանել 99 000 դրամի չափով:

(3-րդ կետը փոփ. 13.02.20 N 145-Ն)

4. Ուսման և վերապատրաստման ընթացքում պահպանվում են օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիր փրկարարական ծառայողների պաշտոնային դրույքաչափը:

(4-րդ կետը փոփ. 03.07.14 N 656-Ն, լրաց. 13.02.20 N 145-Ն)

5. Օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորող կամ վերապատրաստվող փրկարարական ծառայողների դրամական վճարումները և կրթաթոշակները վճարվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ֆինանսական ստորաբաժանման կողմից` կանխիկ կամ գանձապետական համակարգի միջոցով` փոխանցումներով:

(5-րդ կետը փոփ. 09.08.12 N 1014-Ն, 03.07.14 N 656-Ն, լրաց., փոփ. 13.02.20 N 145-Ն, փոփ. 06.07.23 N 1094-Ն)

6. Տվյալ ամսվա համար նախատեսված դրամական վճարումները և կրթաթոշակները փրկարարական ծառայողին վճարվում կամ նրա հաշվի համարին փոխանցվում են մինչև տվյալ ամսվա 30-ը:

(6-րդ կետը փոփ. 03.07.14 N 656-Ն)

(հավելվածը փոփ. 09.08.12 N 1014-Ն, 03.07.14 N 656-Ն, լրաց., խմբ., փոփ. 13.02.20 N 145-Ն, փոփ. 06.07.23 N 1094-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.07.2023, N 1094-Ն 16.07.2023, N 75-Ն
13.02.2020, N 145-Ն 20.02.2020, N 75-Ն
03.07.2014, N 656-Ն 17.07.2014, N 75-Ն
09.08.2012, N 1014-Ն 01.09.2012, N 75-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան