ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 866-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ի կետում «5,307,412,953 դրամ» բառերը փոխարինել «5,389,412,953 դրամ» բառերով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) Delberg Development Advisors Pvt. Ltd-ի հետ (Mumbai city, Mezzanine floor, B wing, Barodawale, Mansion 81) (Դելբերգ դիվելոփմնթ ըդվազրս, քաղաք Մումբայ, Մեզենին փողոց, Բի վինգ, Բերդվեյլ, Մենշն 81) 2022 թվականի նոյեմբերի 4-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է մասնագիտական խորհրդատվական ծառայությունների մատուցում` 198,796 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Դելտա-Մեկ Սեքյուրիթի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝00259144) 2022 թվականի հոկտեմբերի 28-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անվտանգության համակարգի տեխնիկայի տեղադրման և ծրագրավորման աշխատանքների իրականացում՝ 227,000 դրամի չափով առանց ավելացված արժեքի.
3) «Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00450303) 2022 թվականի հոկտեմբերի 28-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ներկերի ձեռքբերում՝ 3,741,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
հ. Մաթևոսյան |
Երևան |
02.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 866-Ա որոշման |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. դեկտեմբերի 24-ի N 950-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԹՈՒՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ»
1. |
Ծրագրի նպատակը |
Աջակցել կրտսեր խմբի (12-18 տարեկան) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության երիտասարդներին ընդհանուր գիտելիքներ ձեռք բերել ստեղծարար տեխնոլոգիաների բնագավառում: Առանձին դասընթացների միջոցով աջակցել կրտսեր խմբի երիտասարդներին զարգացնելու իրենց տեխնոլոգիական գիտելիքները կոնկրետ ուղղություններով: Առանձին նպատակաուղղված դասընթացների միջոցով աջակցել ավագ խմբի (19-26 տարեկան) Հայաստանի Հանրապետության երիտասարդներին իրենց մասնագիտական գիտելիքների ընդլայնմանը կոնկրետ ուղղություններով: Խրախուսել կենտրոնի կրտսեր և ավագ խմբի անդամներին ստեղծել շփումներ իրենց հասակակից օտարերկրյա երիտասարդների, մասնագետների և արհեստավարժների հետ: Աջակցել կենտրոնի կրտսեր և ավագ խմբի անդամներին իրենց մասնագիտական տեսական գիտելիքները օգտագործել պրակտիկ, գործարար դաշտում` այսպիսով օժանդակելով նոր աշխատատեղերի և գործարար հարաբերությունների ստեղծմանը: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեuվում է ծրագրի շրջանակներում oրենքով uահմանված կարգով oգտվել Հայաuտանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով oրենքով uահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Ծրագիրն իրականացվելու է «Սիմոնյան» կրթական հիմնադրամի սեփական միջոցների, «Սեմ և Սիլվա Սիմոնյաններ» հիմնադրամի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի, «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի, Ջեյ Էյչ Էմ բարեգործական հիմնադրամի, Շվեյցարիայի հարավկովկասյան հիմնադրամի, ինչպես նաև տարբեր ոչ առևտրային կազմակերպություններից ստացվող հանգանակությունների, նվիրատվությունների և նվիրաբերությունների հաշվին: Ծրագրի կատարողը, օգտագործելով սույն ծրագրի, ինչպես նաև նախորդ` «Ստեղծարար Տեխնոլոգիաների Երիտասարդական Կենտրոն» և «ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն» ծրագրերի առկա ազատ ռեսուրսները, իրականացնելու է նաև ծրագրից անկախ այլ՝ հիմնադրամի կանոնադրությանը չհակասող ձեռնարկատիրական գործունեություն, որից ստացվող զուտ եկամուտը նույնպես ուղղվելու է ծրագրի ֆինանսավորմանը: |
4. |
Ծրագիրը կատարողը |
Սիմոնյան կրթական հիմնադրամ (քաղ. Երևան, Հալաբյան 16, ՀՎՀՀ` 01245672) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում` ստեղծարար տեխնոլոգիաների բնագավառում: |
6. |
Ծրագրի բյուջեն |
5,389,412,953 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Ծրագրի շահառուներն են` - կրտսեր խմբի 12-18 տարեկան Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության երիտասարդներ: Ծրագիրը բաց կլինի նման բոլոր շահառուների համար, որոնք ինքնուրույն կամ ծնողների միջոցով հետաքրքրություն կցուցաբերեն ծրագրի շրջանակներում մատուցվող ընդհանուր և կոնկրետ ուղղություններով կրթական գործունեությանը: Շահառուների ընտրությունը կլինի բաց անդամագրության միջոցով: Ծրագիրը հերթափոխության միջոցով տարվա ընթացքում կարող է հյուրընկալել հազարավոր երիտասարդներ, այն կգործի գրեթե արտադասարանային ակումբների ոճով, սակայն յուրօրինակ կրթական մեթոդներով: Որոշ դեպքերում մասնակիցները կընտրվեն բաց մրցույթի միջոցով. - ավագ խմբի 19-26 տարեկան Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության երիտասարդներ: Ծրագիրը բաց կլինի արդեն իսկ որոշակի մասնագիտական փորձ ունեցող շահառուների համար, որոնք ինքնուրույն հետաքրքրություն կցուցաբերեն ծրագրի շրջանակներում մատուցվող նպատակաուղղված դասընթացներին: Որոշ դեպքերում, մասնակիցները կընտրվեն բաց մրցույթի միջոցով: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
«Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագիրը, լինելով նախորդ «Ստեղծագործական տեխնոլոգիաների երիտասարդական կենտրոն» և «ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն» ծրագրերի շարունակությունը, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի մայիսի 31-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագիրը պայմանականորեն կարելի է բաժանել որպես մի քանի զուգահեռ իրականացվող միջոցառումների ամբողջություն, որոնք անընդհատ իրականացվելու են հետագա երեք տարիների ընթացքում և միտված են ծրագրի նպատակների իրագործմանը, մասնավորապես` ծրագրի կատարողն իրականացնելու է հետևյալ միջոցառումները. - ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում երիտասարդներին ընդհանուր գիտելիքների տրամադրում. - նպատակաուղղված դասընթացների միջոցով խորացնել երիտասարդների մոտ առանձին ուղղվածության գիտելիքները. - տարբեր միջոցառումների կազմակերպման միջոցով խրախուսել կենտրոնի երիտասարդների միջև շփումը: Անհրաժեշտ ֆինանսական միջոցները կազմում են՝ 5,389,412,953 դրամ որից` 1. Ուղղակիորեն շահառուներին սպասարկող անձնակազմի (ուսուցանողներ, ուսումնական բովանդակության մշակողներ և մասնագետներ, վարժանքներ ստուգողներ, ծրագրավորողներ, հաղորդակցման ոլորտի աշխատողներ, խորհրդատուներ և այլն) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ - 2,925,913,953 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: 2. Վարչական մասի աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ - 276,012,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: 3. Նպատակաուղղված դասընթացների կազմակերպման ծախսեր – 331,200,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: 4. Ծրագրի ազդեցության գնահատման ծառայություն – 82,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2023 թվականի մայիսի 31-ը: 5. Գրասենյակային, կոմունալ, փոստային, տպագրական, հեռահաղորդակցման և այլ համանման ծախսեր – 410,600,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: 6. Առկա հիմնական միջոցների (համակարգչային, տեխնիկա, արտադրական և տնտեսական գույք, սարքավորումներ և այլն) և շենքային պայմանների պահպանման և վերանորոգման ծախսեր (էլեկտրական, սանտեխնիկական, հարդարման, կոյուղու վերանորոգման և շենքային պայմանների պահպանման համար անհրաժեշտ այլ նմանատիպ ապրանքներ և ծառայություններ) – 121,700,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: 7. Հիմնադրամին պատկանող առանձին բնակարանների և բնակելի տների պահպանման և վերանորոգման ծախսեր (էլեկտրական, սանտեխնիկական, հարդարման, կոյուղու վերանորոգման և շենքային պայմանների պահպանման համար անհրաժեշտ այլ նմանատիպ ապրանքներ և ծառայություններ) – 10,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: 8. Տարբեր միջոցառումների կազմակերպման ծախսեր – 43,200,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: 9. Տրանսպորտային միջոցի, սարքավորումների, համակարգչային ծրագրերի, տնտեսական և արտադրական գույքի ձեռքբերման ծախսեր – 553,465,500 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: 10. Շինարարական աշխատանքներ և նյութեր – 501,402,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: 11. Գործուղման ծախսեր – 133,920,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Սարքավորումների, համակարգչային ծրագրերի, տնտեսական և արտադրական գույքի ձեռքբերում և ներմուծում արտերկրից - 332,084,500 դրամ: 2. Տրանսպորտային միջոցի, սարքավորումների, համակարգչային ծրագրերի, տնտեսական և արտադրական գույքի ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունից – 221,380,500 դրամ: 3. Գրասենյակային, կոմունալ, փոստային, հեռահաղորդակցման և այլ համանման ապրանքների և ծառայությունների ձեռքբերում և ներմուծում արտերկրից - 82,120,000 դրամ: 4. Գրասենյակային, կոմունալ, փոստի, հեռահաղորդակցման և այլ համանման ապրանքների և ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունից - 328,480,000 դրամ: 5. Առկա հիմնական միջոցների (համակարգչային, տեխնիկա, արտադրական և տնտեսական գույք, սարքավորումներ և այլն) և շենքային պայմանների՝ այդ թվում հիմնադրամին պատկանող առանձին բնակարանների և բնակելի տների պահպանման, վերանորոգման ապրանքների և ծառայությունների ձեռքբերում և ներմուծում արտերկրից (էլեկտրական, սանտեխնիկական, հարդարման, կոյուղու վերանորոգման և տարածքի պահպանման համար անհրաժեշտ այլ նմանատիպ ապրանքներ և ծառայություններ) - 26,340,000 դրամ: 6. Առկա հիմնական միջոցների (համակարգչային, տեխնիկա, արտադրական և տնտեսական գույք, սարքավորումներ և այլն) և շենքային պայմանների՝ այդ թվում հիմնադրամին պատկանող առանձին բնակարանների և բնակելի տների պահպանման, վերանորոգման համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունից (էլեկտրական, սանտեխնիկական, հարդարման, կոյուղու վերանորոգման և տարածքի պահպանման համար անհրաժեշտ այլ նմանատիպ ապրանքներ և ծառայություններ) - 105,360,000 դրամ: 7. Նպատակաուղղված դասընթացների կազմակերպման համար ապրանքների և ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունից - 66,240,000 դրամ: 8. Ծրագրի ազդեցության գնահատման ծառայության ձեռքբերում արտերկրից - 82,000,000 դրամ: 9. Նպատակաուղղված դասընթացների կազմակերպման համար ապրանքների և ծառայությունների ձեռքբերում և ներմուծում արտերկրից - 264,960,000 դրամ: 10. Տարբեր միջոցառումների կազմակերպման համար ապրանքների և ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունից - 34,560,000 դրամ: 11. Տարբեր միջոցառումների կազմակերպման համար ապրանքների և ծառայությունների ձեռքբերում և ներմուծում արտերկրից - 8,640,000 դրամ: 12. Շինարարական աշխատանքների և նյութերի ձեռքբերում և ներմուծում արտերկրից - 120,000,000 դրամ: 13. Շինարարական աշխատանքների և նյութերի ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունից - 381,402,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական ծախսերը կազմում են 410,200,000 դրամ, որից` 1. Վարչական մասի աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ -276,012, դրամ: 2. Վարչական մասի գրասենյակային, կոմունալ, փոստային, հեռահաղորդակցման և այլ համանման ծախսեր – 30,088,000 դրամ: 3. Վարչական մասի հիմնական միջոցների և տարածքի պահպանման ծախսեր – 4,200,000 դրամ: 4. Հիմնադրամին պատկանող առանձին բնակարանների և բնակելի տների պահպանման և վերանորոգման ծախսեր (էլեկտրական, սանտեխնիկական, հարդարման, կոյուղու վերանորոգման և շենքային պայմանների պահպանման համար անհրաժեշտ այլ նմանատիպ ապրանքներ և ծառայություններ) – 10,000,000 դրամ: 5. Գործուղման ծախսեր – 57,600,000 դրամ: 6. Վարչական մասով տարբեր միջոցառումների կազմակերպման ծախսեր – 6,700,000 դրամ: 7. Սարքավորումների, համակարգչային ծրագրերի, տնտեսական և արտադրական գույքի ձեռքբերման ծախսեր – 25,600,000 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագիրն անհրաժեշտության դեպքում կարող է համագործակցել տարբեր շահագրգիռ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ պետական և մասնավոր մարմինների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ։ |
Հայաստանի Հանրապետության |
հ. Մաթևոսյան |
02.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |