ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 164-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղի կողմից Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության հասցեով ուղարկված անոթային վիրաբուժական գործիքների և պարագաների (2 տեղ, 154 կգ ընդհանուր քաշով, 20,300 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,350 եվրոյին համարժեք դրամ, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ-ին անհատույց հանձնման ծրագիրը:
2. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
07.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 164-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
Անվանումը և նկարագիրը |
Միավորը |
Քանակը |
Միավորի արժեքը /եվրո/ |
Ընդամենը /եվրո/ |
COLOPLAST 140550 վիրակապ բաց վերքերի և ֆիստուլայի համար |
հատ |
6 |
83.33 |
500.0 |
ETHICON ֆիրմայի անոթները այրող, փակող և կտրող վիրահատական գործիք |
հատ |
10 |
250.00 |
2,500.0 |
VOYANT ֆիրմայի անոթների էլեկտրական լապարասկոպիկ վիրահատական գործիք |
հատ |
12 |
166.66 |
2,000.0 |
ETHICON ֆիրմայի դակող վիրահատական շրջանակաձև գործիք |
հատ |
13 |
269.23 |
3,500.0 |
ETHICON ECHELON FLEX MOTOR դակող վիրահատական շրջանաձև գործիք |
հատ |
12 |
625.00 |
7,500.0 |
FG100/FG200 ոտնաթաթի ֆիքսատոր վիրակապ սովորական |
հատ |
107 |
9.35 |
1,000.0 |
COVIDIEN PROTACK ֆիրմայի վերքերը ավտոմատ կարող սարք |
հատ |
8 |
200.00 |
1,600.0 |
FLOWTRON TRP40/TRP60L/TRP30/TRP20 սեղմող վիրակապեր |
հատ |
160 |
10.63 |
1,700.0 |
Ընդամենը՝ |
20,300.0 |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
07.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |