Գլխավոր տեղեկություն
Համար
N 771-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 771-Ա

 

«ՀԱՅ ՎԻՐԱՎՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 2 մլրդ 200 մլն դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն հանրային պաշտպանության ոլորտին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


23.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 771-Ա որոշման

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ»

 

 ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ձեռք բերել և/կամ ներմուծել սարքեր, սարքավորումներ, միջոցներ, դետալներ, կառուցվածքներ, մեխանիզմներ, ապարատներ, նյութեր, գործիքներ, պիտույքներ, պարագաներ և/կամ դրանց հումքը, տարրերը, կոմպոնենտները, բաղկացուցիչ մասերը, որոնք ՀՀ սահմանների անձեռնմխելիությունն ապահովող և աջակցող անձանց համար կծառայեն որպես անվտանգության և պաշտպանության երաշխիք։

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքեր և այլ պարտադիր վճարների արտոնություններից։

3.

Բարեգործը

«Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպություն (ՀՀ, քաղ. Երևան, Իսակովի պողոտա, 11 Ա շենք, ՀՎՀՀ՝ 02283677)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպություն (ՀՀ, քաղ. Երևան, Իսակովի պողոտա, 11 Ա շենք, ՀՎՀՀ՝ 02283677)

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն՝ հանրային պաշտպանություն

6.

Ծրագրի բյուջեն

2 մլրդ 200 մլն դրամ

7.

Բարեգործություն

ստացողը

Հայաստանի Հանրապետությունը և համայնքները՝ համաձայն «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 20-ից 2023 թվականի օգոստոսի 14-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ

ֆինանսական միջոցների ծավալը

1. Անհրաժեշտ սարքերի, սարքավորումների, միջոցների, դետալների, կառուցվածքների, մեխանիզմների, ապարատների, նյութերի, գործիքների, պիտույքների, պարագաների և/կամ դրանց հումքի, տարրերի, կոմպոնենտների, բաղկացուցիչ մասերի ձեռքբերում և/կամ ներմուծում՝ շուրջ 2 մլրդ

դրամի, նախատեսվում է իրականացնել 2021 սեպտեմբերի 20-ից 2023 թվականի օգոստոսի 14-ը։

2. Անհրաժեշտ միջոցների, պարագաների պատրաստում՝ շուրջ 150 մլն դրամ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 30-ից 2023 թվականի օգոստոսի 14-ը։

3. Համապատասխան տարածքի վարձակալում՝ շուրջ 40 մլն, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 20-ից 2023 թվականի օգոստոսի 14-ը։

4. Կազմակերպական ծախսեր` կոմունալ վճարներ և արտադրական այլ ծախսեր՝ շուրջ 10 մլն դրամ,

նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 20-ից 2023 թվականի օգոստոսի 14-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Անհրաժեշտ սարքերի, սարքավորումների, միջոցների, դետալների, կառուցվածքների, մեխանիզմների, ապարատների, նյութերի, գործիքների, պիտույքների, պարագաների և/կամ դրանց հումքի, տարրերի, կոմպոնենտների, բաղկացուցիչ մասերի ձեռքբերում և/կամ ներմուծում՝ շուրջ 2 մլրդ դրամ.

2. Անհրաժեշտ սարքերի, սարքավորումների, միջոցների, դետալների, կառուցվածքների, մեխանիզմների, ապարատների, նյութերի, գործիքների, պիտույքների, պարագաների և/կամ դրանց հումքի, դրանց տարրերի, կոմպոնենտների, բաղկացուցիչ մասերի պատրաստում՝ շուրջ 150 մլն դրամ.

3. Համապատասխան տարածքի վարձակալություն՝ շուրջ 40 մլն դրամ.

4. Կոմունալ վճարներ և գրասենյակային ծախսեր՝ շուրջ 10 մլն դրամ.

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

կոմունալ ծախսեր (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)` 7 մլն դրամ (ամսական շուրջ 305 հազար դրամ), գրասենյակային ծախսեր` տարեկան 3 մլն դրամ։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն է նախատեսվում իրականացնել ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ համայնքների հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ


23.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան