«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
13 հունվարի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունվարի 1997 թ. N 8
քաղ. Երևան
ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության զգալի թվով քաղաքացիներ դեռևս օգտվում են ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան և ծառայողական անձնագրերից, որոնց վավերականության ժամկետը լրացել է, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 473 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 4-րդ կետում «1995 թվականին» բառերը փոխարինել «1998 թվականի դեկտեմբերի 31-ին» բառերով:
2. Նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան և ծառայողական (02 սերիա) անձնագրերի վավերականության ժամկետը երկարաձգել մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի ձևակերպման կարգի վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 13-ից:
|
Ա. Սարգսյան |